13:24 16 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP592.94
  • EUR528.61
  • RUB7.41
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում նշվել է Հայաստանի ազգային հերոսի ծննդյան տարեդարձը

Ազգային հերոսի ծննդյան 61 ամյակը նշել են նրա անունը կրող ռազմամարզական վարժարանում

© Photo: official site of the MoD of RA
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
52 0 0

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում նշվել է ՀՀ ազգային հերոսի ծննդյան տարեդարձը:

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 61-րդ տարեդարձի կապակցությամբ նոյեմբերի 26-ին հանդիսավոր միջոցառում է անցկացվել հերոսի անունը կրող կրթահամալիրում:

Այս մասին տեղեկացնում են Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում կազմակերպված հանդիսավոր միտինգին մասնակցել են ՊՆ և ԶՈւ ղեկավար կազմի ներկայացուցիչներ, «Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ, մոնթեականների հարազատները:

Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրել Բալայանը, ով հորդորել է մոնթեականներին բարձր պահել Հայաստանի ազգային հերոս և Արցախի հերոս Մոնթեի պատիվն ու արժանի լինել մոնթեականի կոչմանը:

Праздничные мероприятия по случаю 61-летия Национального Героя Армении Монте Мелконяна в Военно-спортивном лицее имени Мелконяна (26 ноября 2018). Дилижан
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները
Ձևավորված ավանդույթի համաձայն` վարժարանի շարահրապարակում, Մոնթե Մելքոնյանի արձանի մոտ, տեղի է ունեցել 2018թ.ին վարժարան ընդունված սաների խոստման հանդիսավոր արարողությունը։

Ըստ թեմայի

Մարդասեր և հեռատես. Մոնթեն, որը կարող էր փոխել այսօրվա Հայաստանը
թեգերը:
Մոնթե Մելքոնյան, Արցախ, Հայաստան, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ)

Գլխավոր թեմաներ