23:40 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Դեն Բիլզերյանը՝ Երևանում

Պոկերի արքայի անհավանական արկածները. զվարճանում է Բիլզերյանը. տեսանյութ

© Sputnik / Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
367 0 0

Ամերիկահայ «խուլիգան» Դեն Բիլզերյանը չի ամաչում ցույց տալ` ինչպես է «տժժում»։ Հատուկ դրա համար նա նկարահանող խումբ ու պրոֆեսիոնալ մոնտաժողներ է վարձում։

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. Ամերիկահայ դերասան, պոկերի արքա ու վենչուրային կապիտալիստ Դեն Բիլզերյանը հայտնի էր իր գլխապտույտ խնջույքներով։

Նման խնջույքներից մեկը նա կազմակերպել էր Թաիլանդում՝ հանգստի ժամանակ ուր նա մեկնել էր պատմական հայրենիք կատարած այցից հետո։

View this post on Instagram

Thailand

A post shared by Dan Bilzerian (@danbilzerian) on

Հիշեցնենք` Դենը Հայաստան էր եկել 2018 թվականի օգոստոսի 27–ին մասնավոր ինքնաթիռով։ Այստեղ միլիոնատերը հայկական անձնագիր էր ստացել ու հաշվառման էր կանգնել ՀՀ Զինված ուժերում։

Ի դեպ` խնջույքների ամերիկահայ արքան Երևան էր եկել գեղեցկուհի մոդել Սայլեր Մեդեյրոսի ուղեկցությամբ։

Տեսահոլովակում բազմաթիվ գեղեցկուհիներ ժամանակ են անցկացնում պոկերի արքայի հետ։ Շատերը, հնարավորինս քիչ հագուստ են հագած, հատուկ ցույց են տալիս իրենց ակրոբատիկ ունակությունները։

Աղջիկներից բացի տեսանյութում կարելի է տեսնել, թե ինչպես է Բիլզերյանը մարզվում։ Տեսահոլովակը նայելուց հետո կարելի է պնդել, որ Բիլզերյանը իր «սխրանքները» նկարահանելու համար պրոֆեսիոնալ նկարահանող խումբ է վարձել, որն առանց այդ էլ շքեզ տեսարաններն  ավելի տեսարժան է դարձրել։

Ըստ թեմայի

Դեն Բիլզերյանը մեկնելուց առաջ Ծիծեռնակաբերդ է այցելել. լուսանկարներ
Գլամուրային բարձունքից Հայաստան. ինչպես Բիլզերյանը գժտեցրեց սոցցանցերի օգտատերերին
Եվ կրկին Բիլզերյանը. Ադրբեջանի ԱԳՆ–ն բողոքի նոտա է ուղարկել ԱՄՆ
Հայաստանի ջուրն ամենալավն է. Բիլզերյանի ընկերուհին հիշել է Երևանում անցկացրած ջերմ օրը
Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Արցախ այցելած Բիլզերյանի նկատմամբ
թեգերը:
Դեն Բիլզերյան

Գլխավոր թեմաներ