00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արայիկ Հարությունյանը խոսել է աշխատավարձերի բարձրացման ու դասագրքերը փոխելու մասին

© Sputnik / Aram NersesyanШкольники перед входом в школу села Коти
Школьники перед входом в школу села Коти - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կրթական համակարգում մի շարք փոփոխություններ են լինելու. ներդրվելու են ժամանակակից տեխնոլոգիաներ, նոր դասագրքեր ու աշակերտների գրանցման էլեկտրոնային համակարգ։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. Հայաստանում դպրոցների ֆինանսավորման նոր բանաձև է ընդունվելու, բարձրացվելու է ուսուցիչների աշխատավարձի նվազագույն չափը։  Sputnik Արմենիային այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը։

Инклюзивное образование в Армении - Sputnik Արմենիա
Արայիկ Հարությունյանն ասաց` ում է պետք համընդհանուր ներառական կրթությունը

«Ներկայիս բյուջեն իներցիոն է, թեև այնտեղ աշխատավարձերի մասին կետ չկա, բայց այն կարող է վերանայվել։ Ավելին, դպրոցների ֆինանսավորման նոր բանաձև է ընդունվելու, և բարձրացվելու է նվազագույն աշխատավարձի չափը, ինչի արդյունքում ուսուցիչների մի մասի եկամուտը կաճի», – ընդգծեց Հարությունյանը։

Կրթական համակարգում բազում փոփոխություններ են լինելու, և նախարարի պաշտոնակատարի կարծիքով` առաջնահերթ խնդիրը կոռուպցիան արմատախիլ անելն է։ Նա վստահ է, որ այդ ոլորտում կոռուպցիան համակարգային բնույթ է ունեցել ու հասել ամենաբարձր մակարդակի։ Հարությունյանը պնդում է, որ այսօրվա իշխանության համար անընդունելի է նման համակարգը, և կառավարությունը մտադիր է դպրոցներում ամբողջովին արմատախիլ անել այդ բացասական երևույթը։

«Ավագ դպրոցում բազում խնդիրներ կան։ Մենք պետք է պայմաններ ստեղծենք ու ավագ դպրոցն այնպես բարեփոխենք, որ աշակերտներն ավարտելուց հետո կարողանան միանգամից համալսարան ընդունվել ավարտական քննությունների գնահատականների հիման վրա», – ասաց նա։

Школа. Дети и родители перед школой - Sputnik Արմենիա
Պատժելու ենք քարոզչության համար. Արայիկ Հարությունյանը սպառնաց դպրոցների տնօրեններին

Նախարարությունը մտադիր է նաև վերանայել դասավանդման մեթոդները։ Մասնավորապես` ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ նոր փորձնական ծրագիր է մշակվում։ Ամեն ինչ անգիր անելու փոխարեն նրանց սովորեցնելու են ճիշտ օգտագործել տեղեկատվական հոսքերը և գտնել անհրաժեշտ աղբյուրները։ Նախարարը կարծում է, որ այդ դեպքում դպրոցականների համար սովորելը հետաքրքիր և զվարճալի կլինի, իսկ կրթության մակարդակը դրանից չի տուժի։

«Նոր դասագրքեր են լինելու, որոնք քաշով ավելի թեթև, իսկ բովանդակությամբ ավելի ծանր կլինեն։ Մենք պետք է մրցելու հնարավորություն տանք տարբեր հեղինակներին։ Սակայն նորմերն ու պարտադիր պայմանները թելադրելու են պետությունն ու կրթության նախարարությունը», – նշեց Հարությունյանը։

Նախարարն անդրադարձավ նաև որոշ դպրոցների գերբեռնվածության խնդրին։ Նա ասաց, որ շուտով աշակերտների գրանցման էլեկտրոնային համակարգ կներդրվի, որը թույլ կտա աշակերտներին համաչափ բաշխել դպրոցների միջև։

Լրահոս
0