00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Երազում եմ քայլել»․ Երևանի մանկատան երեխաները չեն կորցնում հավատը հրաշքների հանդեպ

© Sputnik / Asatur YesayantsВоспитанники специализированного детдома имени Мари Измирлян
Воспитанники специализированного детдома имени Мари Измирлян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաները հավատում են հրաշքների, և դա օգնում է նրանց նույնիսկ ամենադժվար պահերին։ Sputnik Արմենիայի թղթակիցները հյուրընկալվել էին սահմանափակ հնարավորություններով երեխաներին և պարզել, թե ինչի մասին են նրանք երազում։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. Մարի Իզմիրլյանի անվան հատուկ մանկատանը Երևանում սովորականից ավելի աղմկոտ է։ Մի քանի տասնյակ սաներ սպասում են հյուրերի։ Մինչև նրանց գալը Sputnik Արմենիայի թղթակիցները հասցրեցին զրուցել երեխաների հետ և իմանալ, թե ինչի մասին են նրանք երազում։

Хорен Симонян - Sputnik Արմենիա
Ամանորին երազանքներն իրականանում են. Գյումրու մանկատան սանի վերադարձը ընտանիք

17 տարեկան Նանեի առավոտը (մանկատան երեխաների անունները փոխված են՝ խմբ․) այնպես չի սկսվում, ինչպես նրա հասակակիցների մեծամասնության մոտ։ Աղջիկը համառորեն պայքարում է շատ խնդիրների հետ և փորձում հաղթահարել իրեն բաժին ընկած ծանր փորձությունները։ Նանեն չի կարող քայլել սարսափելի ախտորոշման՝ մանկական ուղեղային կաթվածի պատճառով։

Դա չի խանգարել աղջկան գերազանց գնահատականներով ավարտել 9-րդ դասարանը, բայց սահմանափակ հնարավորություններով երեխաների ուսուցմանը հարմարեցված քոլեջների բացակայությունը թույլ չի տալիս նրան շարունակել ուսումը։

«Միայն մի բանի մասին եմ երազում՝ քայլելու», - ասաց Նանեն։

Եվ դադարից հետո հավելեց, որ ցանկանում է դառնալ ֆլորիստ դիզայներ։

Նրան ընդհատեց 11-ամյա Անին՝ մանկատան սաներից մեկը։ Նա ասաց, որ երազում է դառնալ վարսավիր։ Աղջիկների խոսակցությանը միացավ 12-ամյա Ռոբերտը, որը նույնպես ցանկացավ պատմել իր երազանքների մասին։ Տղային ամենից շատ դուր է գալիս հրշեջի մասնագիտությունը։ Իսկ ահա Ամանորին նա ցանկանում է Ձմեռ պապից նվեր ստանալ ինքնաթիռ։

© Sputnik / Asatur YesayantsՀյուրերի շարքում էր նաև Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը
«Երազում եմ քայլել»․ Երևանի մանկատան երեխաները չեն կորցնում հավատը հրաշքների հանդեպ - Sputnik Արմենիա
Հյուրերի շարքում էր նաև Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը

Իրարանցումն ընդհատվեց, երբ մանկատուն այցելեցին Հայաստանում ռուս գործարարների «Հերմես» ակումբի անդամները և երեխաներին նվերներ բերեցին։

Ավելի վաղ ակումբի անդամները մանկատանը նվիրել են հեծանվային  մարզասարքեր, որոնք անհրաժեշտ են ՄՈՒԿ-ով երեխաների բուժման համար։

Мультипликатор Роберт Саакянц - Sputnik Արմենիա
Ռոբերտ Սահակյանցի մուլտֆիլմերը` խորհրդային ժամանակաշրջանի սյուրռեալիստական մուլտֆիլմերի լավագույն տասնյակում

Հյուրերի շարքում էր նաև Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա խոստովանեց, որ մի անգամ տեսնելով այդ երեխաների աչքերը, արդեն անհնար է մոռանալ դրանք։

«Նման միջոցառումները կարևոր են, դրանք ցույց են տալիս, որ խնդիրները, որոնց հետ բախվում են երեխաները, այդ թվում՝ սահմանափակ հնարավորություններով երեխաները, արձագանք են գտնում գործարարների մոտ», - ասաց Կոպիրկինը։

Մանկատանն ապրում է 103 երեխա, հաստատությունը նախատեսված է մինչև 18 տարեկան երեխաների համար։ Ամենափոքր բնակիչը երեք տարեկան է։ Հիմնականում երեխաներն այստեղ հայտնվում են լուրջ առողջական խնդիրների պատճառով։ Ինչ-որ մեկն արդեն մնացել է առանց ծնողների։ Որոշ երեխաներ հայր ու մայր ունեն, բայց նրանք միշտ չէ, որ ի վիճակի են ինքնուրույն հոգ տանել սահմանափակ հնարավորություններ ունեցող իրենց երեխաների համար։

Дикая природа - Sputnik Արմենիա
Ընձուղտներ, այծեղջյուրներ և զեբրեր. Երևանի կենդանաբանական այգին սպասում է համալրման

«Այստեղ միայն ՄՈՒԿ-ով երեխաներ չեն, մենք երեխաներ ունենք հենաշարժողական համակարգի, կենտրոնական նյարդային համակարգի խանգարումներով, մտավոր հետամնացությամբ, Դաունի ախտանիշով, աուտիզմով», - ասաց Մարի Իզմիրլյանի անվան մանկատան տնօրենի պաշտոնակատար Արմինե Պետրոսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։ Մանկատան սաներից 68-ը սովորում են մասնագիտացված դպրոցներում, քոլեջներում, հմտություններ ձեռք բերում այս կամ այն մասնագիտության մեջ, որպեսզի չափահաս դառնալուց հետո նրանք կարողանան ապահովել իրենց։

Ինչպես պատմեց կենտրոնի աշխատակիցը, մանկատունը հագեցած է տարբեր մարզասարքերով՝ նախատեսված հենաշարժողական համակարգի կորսված գործառույթները վերականգնելու համար։

Նա ցույց տվեց երկու նոր հեծանվային մարզասարքեր, հատուկ լոգարաններ, ավազաններ, աղային սենյակներ, որոնք ստացվել են Հայաստանում ռուս գործարարների «Հերմես» ակումբի բարեգործական ակցիայի շրջանակում։

Մանկատանը հավատում են, որ անհնար ոչինչ չկա, և այդ հավատը ուժ է հաղորդում երեխաներին և կենտրոնի աշխատակիցներին՝ ամենածանր պահերին։

Լրահոս
0