03:56 14 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.17
  • GBP634.70
  • EUR574.15
  • RUB6.60
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
36620

Հայաստանում քիչ չեն մարդիկ, որոնք հոգեկան շեղումներ ունեն։ Ինչո՞վ են նրանք զբաղվում, որտե՞ղ են ապրում և ո՞ւմ հետ են շփվում։ Sputnik Արմենիայի թղթակիցներն այս հարցերի պատասխանները գտել են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում։

«Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում իրադարձություններ գրեթե չեն լինում։ Կյանքն այստեղ կանոնակարգված է, կենտրոնն ապրում է իր առօրյայով. մարդիկ գալիս են, գնում, աշխատակիցներն անդադար աշխատում են ու փորձում օգնել ուրիշներին` նրանց, ովքեր նման չեն մյուսներին։

Այստեղ մարդիկ ապրում են իրենց սեփական աշխարհում ու չեն վախենում պատմել դրա մասին։

«Բարև, անունս Գագիկ է (անունը փոխված է), ես գիժ եմ», – այսպես է ներկայանում 60–ն անց տղամարդը` ձեռքերը հեռացնելով սև դաշնամուրի ստեղնաշարից։

Մի քանի վայրկյան առաջ այս «գիժը» փշաքաղվելու աստիճան հուզիչ նվագում էր հանրահայտ «Ով սիրուն, սիրուն» երգը ։

Գագիկը բնիկ երևանցի է, նա բոլորի պես երազել է կարիերայի, ընտանիքի, երեխաների մասին։ Լավ է սովորել դպրոցում, զուգահեռ երաժշտական կրթություն է ստացել, հետո ընդունվել է բժշկական համալսարան։ Մանկուց ուզել է բժիշկ դառնալ, բայց չի իմացել` որ ուղղությամբ մասնագիտանա, քանի դեռ ստիպված չի եղել ինքը դիմել բժիշկների օգնությանը։

«Երրորդ կուրսում գժվեցի, – հանգիստ ասում է Գագիկը` մատը պտտելով քունքի մոտ ու աչքերը կլորացնելով։ – Ախտորոշումս` շիզոֆրենիա»։

Հենց այս ախտորոշմամբ էլ Գագիկն ապրում է արդեն ավելի քան 40 տարի, ու այդ տարիների ընթացքում շատ բան է վերաիմաստավորել։ Կարծում է, որ 50 տոկոսով բուժվել է, ու հիմա ուզում է ուրիշներին օգնել, իր ծանր փորձը փոխանցել մյուսներին, պատմել իր ապրումների մասին։

«Ես այնքան բանի միջով եմ անցել, այնքան բանի եմ դիմացել ու այնքա՜ն եմ կարդացել։ Հազվադեպ է լինում, որ մարդը 100%–ով ճանաչում է ինքն իրեն, հասկանում է իր հոգու նրբագույն լարերը, ու ես... (այստեղ նա դադար է առնում) հպարտանում եմ դրանով։ Հենց դա եմ ուզում հասկացնել մյուսներին, ուզում եմ սոցիալական հոգեբանություն դասավանդել», – խոստովանում է նա։

Գագիկը վստահ է, որ դա է իր առաքելությունը, ու զղջում է, որ հոգեբանական երկար տանջանքներից հետո է միայն դա հասկացել։ Կուզեր դիպլոմ ու դասախոսական աշխատանքի թույլտվություն ստանալ, բայց հասկանում է, որ ոչ ոք նման հնարավորություն չի տա իրեն։

«Թեև հույսը վերջինն է մեռնում», –ավելացնում է նա։

Մինչ զրուցում ենք Գագիկի հետ, սեղանի մոտ նստած աղջիկը եղևնու կոնից ու պլաստիլինից ծաղիկ է պատրաստում։

29–ամյա Մարիաննա Վարդանյանն արդեն ավելի քան մեկ տարի է` այցելում է այս կենտրոն։ Ասում է` այստեղ ուրախ է ու հանգիստ։ Պլաստիլինից ինչ-որ բաներ են պատրաստում, պարում են, տոնական ծրագրեր են մշակում։ Մարիաննայի սեղանի գիրքը Հովհաննես Թումանյանի հեքիաթների ժողովածուն է։ Նրա դեպքում բժիշկները մտավոր հետամնացություն են ախտորոշել։

«Ամենաշատը «Գիքորն» եմ սիրում։ Ինձ հոգեհարազատ է այդ տղայի կերպարը։ Աշխատասեր է, ամեն կերպ փորձում է օգնել ծնողներին։ Ես էլ եմ փորձում», – ասում է Մարիաննան։

Նրան ընդհատում է Քրիստինե Մարգարյանը, որը նորեկ է խմբում, բայց արդեն ընտելացել է պայմաններին։ Ասում է, որ կենտրոնում ժամանակն արագ է անցնում։ Առավոտյան զբաղվում է քրոջ աղջկա հետ, իսկ հետո գալիս է կենտրոն ու մնում մինչև երեկո։

Կենտրոնի այցելուներից է նաև շեֆ խոհարար Հայկ Բադալյանը։ Շիզոֆրենիա ունի, հիշողությունը հաճախ մթագնում է, բայց երբեք չի մոռանում աշխարհի ամենահամեղ ուտեստների բաղադրատոմսերը, որոնք ժամանակին պատրաստել է ծնողների համար։

«Նարնջով հավ և չիլի պղպեղով հունական աղցան։ Շատ համեղ է, բայց ամենակարևորը ճիշտ պատրաստելն է», – ասում է Հայկը։

Խոստանում է մեզ համար էլ համեղ մի բան սարքել, երբ հաջորդ անգամ իրենց կենտրոն գնանք։

Հոգեկան տարբեր խնդիրներ ունեցող այս մարդիկ առավոտյան ժամը 9–ին գալիս են կենտրոն, այստեղ են մնում մինչև երեկոյան 6–ը, հետո տուն են գնում։

Մշտական բնակիչներ

Շարունակում ենք շրջել կենտրոնում և հանդիպում ենք նրանց, ովքեր մշտական բնակություն են հաստատել այստեղ։ Կենտրոնը մի քանի մասնաշենք ունի, ընդհանուր առմամբ` 131 մշտական բնակիչ։

Երկրորդ մասնաշենքի մուտքի մոտ զինվորական համազգեստով տղայի ենք հանդիպում, որը ոչ մի կերպ չի համաձայնում ասել իր անունը։ Նա իր գլխավոր խնդիրը համարում է բնակիչներին պաշտպանելը, հենց այդ պատճառով էլ հագից չի հանում համազգեստը։ Հետևում է շենքի ներսում գտնվող մարդկանց, որոնցից մի քանիսը սեղանի թենիս են խաղում, մյուսները պարզապես զրուցում են։

Жильцы центра по уходу за лицами с психическими расстройствами ДЗОРАК
© Sputnik / Asatur Yesayants
«Ձորակ» կենտրոնի բնակիչները

Այդ պահին պարզվում է, որ մեզնից բացի, կենտրոնը մեկ այլ հյուր էլ ունի։ Մանվելը մրգերով ու կոնֆետներով տոպրակներ է բերում կենտրոնի բնակիչներին։

Մեզ հետ զրույցում նա ասում է, որ իրականացնում է Լոս Անջելեսում ապրող իր ընկերոջ՝ Բաբկեն Սանթրոսյանի ցանկությունը, ով արդեն 10 տարի շարունակ օգնություն է ցուցաբերում Հայաստանի մանկատներում, ծերանոցներում կամ հատուկ կենտրոններում ապրող մարդկանց: Բաբկենը շատ կուզեր, որ դրսում կամ հայրենիքում ապրող մեր հայրենակիցները հաճախ հիշեին և ուրախություն պարգևեին լուսանցքում հայտնվածներին:

Մանվելի այցը մեծ իրարանցում է առաջացնում, սկսում են ուրախանալ, աղմկել։ Բայց հետո իսկույն լռում են, երբ երաժշտության ձայն է լսվում։ Պարզվում է` կենտրոնի մշտական բնակիչ Նունե Սիմոնյանն է դաշնամուր նվագում։

Նա Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջն է ավարտել։ Մեզ հետ զրույցում խոստովանում է, որ մանկուց սիրել է դասական երաժշտությունն ու դաշնամուրի նվագը։

«Իսկ հետո մի քիչ գժվեցի ու հայտնվեցի այստեղ», – ասում է Նունեն ու սկսում է քրքջալ։ Աչքերում արցունքներ են հայտնվում...

Պահակի դեր ստանձնած տղան մեզ ուղեկցում է շենքի վերին հարկերից մեկում գտնվող սենյակ։ Ներսում 18–ից 30 տարեկան տղամարդիկ են։ Կենտրոնի աշխատակցի հետ Նոր տարվա ծրագիր են պատրաստում։

«Բարև ձեզ, ի՞նչ է ձեր անունը»,– նրանցից մեկը մոտենում է մեզ, ձեռքին` թուղթ ու գրիչ։

Պարզվում է` Ռուբենը բոլորի անուններն է հարցնում ու գրի առնում իր 12–թերթանի տետրում։

Ներկայանում ենք, միմյանց ձեռք սեղմում ու ողջունում մյուսներին։ Նրանցից յուրաքանչյուրն ուզում է ուշադրության արժանանալ, շփվել «այլ» աշխարհի մարդկանց հետ։ Շնորհակալություն են հայտնում իրենց մոտ գալու համար և Կրիլովի «Գայլն ու աղվեսը» առակն են ներկայացնում հատուկ մեզ համար։

Басня Крылова Волк и лиса в исполнении воспитанников центра по уходу за лицами с психическими расстройствами ДЗОРАК
© Sputnik / Asatur Yesayants
«Գայլն ու աղվեսը» առակն են ներկայացնում

Հարևան սենյակում կանայք ու աղջիկներ են։ Ամենափոքրը 18 տարեկան է, ամենամեծը` 40։ Այստեղ ապրում են նրանք, ովքեր Դաունի համախտանիշ ունեն, բժիշկները էպիլեպսիա կամ շիզոֆրենիա են ախտորոշել։ Չնայած հիվանդություններին, նրանք կարում են ու գորգեր գործում։ Հիմա նրանց գլխավոր մտահոգությունը Նոր տարվան պատրաստվելն է։

Կենտրոնի աշխատակիցները

Կա՛մ պետք է անչափ սիրես մերձավորիդ, կա՛մ պետք է կյանքի իմաստը փնտրես այն մարդկանց մեջ, որոնք նման չեն բոլորին, որպեսզի համաձայնես աշխատել այսպիսի կենտրոնում։ Սա առաջին միտքն է, որ անցնում է մտքովդ այստեղ ապրող մարդկանց հետ շփվելուց հետո։

Жилец центра по уходу за лицами с психическими расстройствами ДЗОРАК
© Sputnik / Asatur Yesayants
«Ձորակ» կենտրոնում

Կենտրոնը 100 աշխատակից ունի։ Ցերեկային խմբի հոգեբան Սուսաննա Խաչատրյանը խոստովանում է` երբեմն ստիպված է լինում մեծ ջանքեր գործադրել, որպեսզի ծանր աշխատանքային օրից հետո ուշադրություն դարձնի սեփական ընտանիքին։

«Շատ ենք հոգնում, բայց սիրում ենք մեր աշխատանքը։ Ապահովում ենք մեր խնամքի տակ գտնվող մարդկանց զբաղվածությունը։ Նրանց հետ աշխատում ենք նկարչության, քանդակի, փայտամշակման խմբակներում», – ասում է նա։

Հետո ավելացնում է` պետք է սիրես սեփական աշխատանքդ ու մարդկանց, որպեսզի զբաղվես նման բարդ գործով։ Հետո չի հերքում, որ կենտրոնի բնակիչների մոտ պոռթկումներ են լինում, բայց աշխատակիցներին հաջողվում է հարթել իրավիճակը։

Սուսաննա Խաչատրյանի գործընկեր Գոհար Ֆարմանյանն էլ ասում է, որ կենտրոնի բնակիչներից յուրաքանչյուրին սեփական երեխայի պես է սիրում։ Սկզբում դժվար է եղել, բայց հիմա իր կյանքը չի պատկերացնում առանց այս մարդկանց։

Уголок поделок учеников центра ДЗОРАК
Asatur Yesayants
«Ձորակ» կենտրոնում

Գլխավոր թեմաներ