02:31 19 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.72
  • GBP613.27
  • EUR551.42
  • RUB7.27
Սպիտակի երկրաշարժ

Սպիտակի աղետի պատճառը մեկը կամ մի քանիսը չէին. ի՞նչ դասեր քաղեցինք 1988-ի ողբերգությունից

© Sputnik / Александр Макаров
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
41410

Երկրաշարժի ավերածությունները նաև բնակիչների պատճառով են եղել։ «Երկրաշարժն ականատեսի աչքերով» նախագծի շրջանակում զրուցել ենք Երկրաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Սպիտակի երկրաշարժը հսկայական դեր խաղաց Հայաստանի Հանրապետությունում սեյսմիկ պաշտպանության համակարգի զարգացման և սեյսմիկ անվտանգության ապահովման գործընթացներում։ Sputnik Արմենիային այս մասին ասաց Երկրաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանը:

«Առանց Սպիտակի երկրաշարժի ծանր հետևանքների պատճառների ու դասերի հաշվառման` սեյսմապաշտպանական ոչ մի խնդիր այսօր չի լուծվում:  Փաստորեն  Հայաստանում սեյսմիկ անվտանգության ապահովման կարևորագույն խնդիրը համակարգվեց աղետից հետո, երբ ԽՍՀՄ–ի և հայ մասնագետները 1989 թվականին կազմեցին հանրապետության տարածքի ընդհանուր սեյսմիկ շրջանցման նոր սխեման»,- ասաց Նազարեթյանը:

Մինչև 88-ի երկրաշարժը շենքերը կառուցվում էին 7-8 բալին համապատասխան, 1994 թվականից չափորոշիչները փոխվեցին և դարձան 8–9 բալ, իսկ 2017 թվականին նոր քարտեզի հիման վրա շենքերը սկսեցին կառուցվել 9 և 10 բալին համապատասխան։  ՀՀ ամբողջ տարածքի սեյսմիկ վտանգի մակարդակը բարձրացվեց,  քանի որ ավերիչ հետևանքների պատճառներից մեկը սեյսմիկ վտանգի թերագնահատումն էր:  Հետագայում ստեղծվեց ՀՀ  սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը, որը նոր մակարդակի հասցրեց հանրապետության սեյսմիկ անվտանգությունը:

Сейсмолог Сергей Назаретян
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Սերգեյ Նազարեթյան

Նազարեթյանի խոսքով` Սպիտակի աղետի պատճառը մեկը կամ մի քանիսը չէին:

«Կային լուրջ  բացթողումներ սեյսմիկ պաշտպանության բոլոր օղակներում, հատկապես ՝  ՀՀ  տարածքի մեծ մասի վտանգի  թերագնահատում, բազմաբնակարան շենքերի նախագծման, շինարարության և  շահագործման ժամանակ թույլ տրված կոպիտ  սխալներ և աղետի  կառավարման,  այդ թվում արագ արձագանքման ցածր պատրաստվածություն և այլ բացթողումներ,  հատկապես` աղետի առաջին օրերին, երբ մեծ էր մարդկային ու նյութական կորուստները նվազեցնելու անհրաժեշտությունը»,– ասաց նա:   

Մասնագետի կարծիքով` պետք չէ մեղքը բարդել միայն շինարարների վրա. արդյունքներից պարզ դարձավ, որ փլուզման պատճառների հարցում մեծ դեր էին խաղացել նաև բնակիչների միջամտությունները՝ շենքերում ապօրինի ձևափոխումները:

«Մարդիկ քարե շենքերում անհավանական փոփոխություններ էին արել՝ փորել էին հիմքերից ցածր նկուղներ, հիմնական կրող պատեր քանդելով` դուռ կամ պատուհան էին բացել, կտրել էին կրող սյուները և այլն: Նման ինքնագործունեությունից հետո շենքերը դարձել էին խոցելի զգայուն ցնցումների նկատմամբ, ուր մնաց` հզոր երկրաշարժի դիմանային»,– ասաց նա:

Նազարեթյանը հերքեց այն պնդումը, թե 1988թ–ի երկրաշարժը կանխատեսել էին։ Նրա խոսքով` աղետը վրա էր հասել հանկարծակի, և երկրաշարժի առաջին օրերին շատերին չկարողացան փրկել անհրաժեշտ գործիքների  և փրկարարների բացակայության պատճառով:

Միայն երրորդ օրը 900–ից ավելի պրոֆեսիոնալ փրկարարներ ժամանեցին տարբեր երկրներից: Մինչ այդ մարդիկ մերկ ձեռքերով փորձում էին մաքրել փլատակները` սովորական սղոցով կտրելով ամրանները: Միայն առաջին օրը բնակիչների ջանքերով 20.000 մարդու հանեցին փլատակների տակից: Ի դեպ, Գյումրիում աղետից հետո նույնիսկ 13–րդ օրը փրկարարները ողջ մնացած մարդ են գտել փլատակներ տակ:

Ըստ  տվյալների` 1988 թվականի երկրաշարժի հետևանքով այն շենքերն են ստացել նկատելի վնասվածքներ, որոնք եղել են 7 բալից բարձր ուժգնության գոտում: Մասշտաբային ավերումները եղել են 8-9 բալ ուժգնության հետևանքով, 9 բալի հետևանքով ավերվել է շինությունների 50 տոկոսը և ավելին, իսկ 10-ի դեպքում` 100 տոկոսը: Հատկապես ցածր  սեյսմակայունության պատճառով երկրաշարժի նույն ուժգնության գոտում խիստ վնասվել են բազմաբնակարան շենքերը:

Նույնիսկ 9 բալ ուժգնության գոտում համեմատաբար քիչ են վնասվել քարե, 1-2–հարկանի, բետոնե առանձնատները։ Լենինականի առանձնատներում մահացան 400 մարդ, իսկ փլուզված 4-9–հարկանի 147 բազմաբնակարան շենքերում` մոտ 8600: Իսկ քաղաքի զոհերի ընդհանուր թիվը հասավ 17  հազարի:

Ըստ թեմայի

Ճմռթված խաղաթղթի նմանվող շինություններ և քաոս. տպավորություններ ավերված Գյումրիից
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ