05:36 15 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.87
  • GBP609.92
  • EUR547.37
  • RUB7.30
Երևան, արխիվային լուսանկար

Տոներն են մոտենում. քանի՞ օր կտևի Նոր տարվա հանգիստը

© Sputnik / Aram Nersesyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
374 0 0

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի`հունվարի 3-ից աշխատանքի վերադառնալու նախագիծը կյանքի չկոչվեց։ Տոներն այս տարի էլ երկար կտևեն։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. Նոր տարվա և Սուրբ ծննդի տոներն այս տարի կտևեն ուղիղ մեկ շաբաթ։ Դեկտեմբերի 31–ից հունվարի 7-ը Հայաստանում պաշտոնապես կլինեն ոչ աշխատանքային օրեր։

Բանն այն է, որ «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն` դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ Նոր տարվա տոներն են, հունվարի 3-ին, 4-ին և 5-ին` նախածննդյան տոները, իսկ հունվարի 6-ին՝ Սուրբ ծնունդն ու Հայտնության օրը:

Դե իսկ հունվարի 7-ին նույն օրենքով մեր երկրում Սուրբծննդյան և Հայտնության տոնին հաջորդող Մեռելոց հիշատակի օր է, որը նույնպես ոչ աշխատանքային է:

Այսպիսով` մեկշաբաթյա տոնական հանգստից հետո Հայաստանն աշխատանքային առօրյա ռիթմին կվերադառնա երեքշաբթի` հունվարի 8-ին։

Ի դեպ, անցյալ տարի` Ամանորից առաջ, ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ 2018-ը կլինի վերջին տարին, երբ Հայաստանը երկար կհանգստանա ձմռանը։ Նա նախաձեռնեց օրենքի փոփոխություն, որով տոների տևողությունը պետք է կրճատվեր մինչև 3 օր։

ԱԺ–ին ներկայացված «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով 2019 թվականի հունվարի 3-ից սկսած նախատեսվում էր անցնել աշխատանքի, հետաձգվեց, ապա ընդհանրապես հանվեց շրջանառությունից:

Գլխավոր թեմաներ