11:24 18 փետրվարի 2019
Ուղիղ եթեր
  • USD487.51
  • GBP624.60
  • EUR550.11
  • RUB7.32
Երևան

Հայաստանի զգալի մասում տեղումներ կգրանցվեն. եղանակի տեսություն

© Sputnik / Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Եղանակը Հայաստանում (355)
73 0 0

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Առաջիկա օրերին Հայաստանում ժամանակ առ ժամանակ տեղումներ կգրանցվեն։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում նշված է, որ շրջանների զգալի մասում տեղումներ կլինեն դեկտեմբերի 6-ի գիշերը, 8-ին և 9-ի գիշերը:

«Դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-ին, 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,– նշված է հաղորդագրության մեջ:

Երևանում անձրև կտեղա դեկտեմբերի 6-ի գիշերը, 8-ին, 9-ի գիշերը։ Դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-ին, 9-ի ցերեկը, 10-ին տեղումներ չեն գրանցվի։

Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 8-10, գիշերային ժամերին` 2-4 աստիճան տաքություն։

թեմա:
Եղանակը Հայաստանում (355)

Գլխավոր թեմաներ