00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
On air
18:55
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Աստված հեռու պահի բոլոր մայրերից». ինչպես է մայրը երեխայի հետ 7 օր մնացել փլատակների տակ

© Photo : Первый каналЭмма Акопян
Эмма Акопян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Էմմա Հակոբյանի պատմությունը, որը Լենինականում յոթ օր իր երեխայի հետ մնացել է շենքի փլատակների տակ, ժամանակին ցնցել է ամբողջ աշխարհը։ Սպիտակի երկրաշարժի 30–րդ տարելիցին նա Sputnik Արմենիային է պատմել իր հիշողությունները։

Դավիթ Գալստյան, Sputnik Արմենիա

Ամեն առավոտ մոտավորապես 10–ին 25 տարեկան Էմմա Հակոբյանն իր նորածին երեխային տանում էր զբոսանքի` անկախ եղանակից։

© Photo : Первый каналԷմմա Հակոբյանը՝ դստեր հետ
«Աստված հեռու պահի բոլոր մայրերից». ինչպես է մայրը երեխայի հետ 7 օր մնացել փլատակների տակ - Sputnik Արմենիա
Էմմա Հակոբյանը՝ դստեր հետ

Բայց 1988թ–ի դեկտեմբերի 7–ին ամեն ինչ այլ կերպ դասավորվեց։ Նախօրեին Էմման չէր հասցրել հեռուստացույցով ֆիլմ դիտել և հույս ուներ, որ առավոտյան կդիտի։ Երեխային պառկեցրել էր քնելու։

На руинах родного дома - Sputnik Արմենիա
Դեկտեմբերի 7–ին նա դարձել էր 7 տարեկան. անավարտ ծննդյան օր Սպիտակում

«Երկրաշարժից երկու րոպե առաջ աղջիկս արթնացավ, ես վազեցի նրա մոտ և  միայն հասցրի բարուրից հանել նրան։ Սկսվեց երկրաշարժը, երեխային գրկեցի... Հետո չեմ հիշում», – պատմում է Էմման։

Նա տեսել է` ինչպես է ամեն ինչ քանդվում։ Բայց երրորդ հարկից ընկնելու պահը, երբ հինգհարկանի շենքը թղթե տնակի նման քանդվել է, Էմման չի հիշում։ Երբ ուշքի է եկել, արդեն փլատակների տակ է եղել։

Կինը միանգամից գլխի չի ընկել, թե ինչ է կատարվել։ Արթնացել է մթության մեջ, մի ոտքը եղել է պանելի տակ, իսկ գլուխը սեղմված է եղել մյուս պանելների արանքում։ Մտքով անցել է, որ միգուցե գազ է պայթել, իսկ հետո՝ որ պատերազմ է սկսվել։ Ավելի ուշ հասկացել է, թե ինչ է պատահել, որովհետև հետցնցումներ են եղել։

Այսպիսով, նա ուշքի է եկել նորածինը ձեռքերի մեջ (դուստրը` Մարիամը, դեկտեմբերի 12–ին փլատակների տակ դարձել է 4 ամսական) քարերի և մետաղի կույտի տակ։

Памятник в городе Спитак в благодарность за международную гуманитарную помощь после землетрясения 1988 года - Sputnik Արմենիա
1988-ի դեկտեմբերի 7-ի խրոնիկա. Կիրովական, լացող վրացին, թխսկան տատս ու պապիս խնձորենիները

«Պանելի և աղջկաս գլխի արանքը միայն մի ձեռքս էր մտնում։ Մյուս ձեռքով փակել էի նրա թոքերը, որպեսզի բորբոքում չստանա։ Ես բոլոր կողմերից սեղմված էի, ցուրտ չէի զգում», – հիշում է կինը։

Նա յոթ օր մնացել է փլատակների տակ։ Սարսափելի խավարի մեջ չի տարբերել գիշերն ու ցերեկը։ Այդ ամբողջ ընթացքում կրծքով կերակրել է երեխային։

Որոշ ժամանակ անց (Էմման ժամերը և օրերը չի տարբերել) զգացել է, որ երեխային տանջում է ծարավը։ Այդ պահին ջրի պակասը նրան ամենասարսափելին է թվացել։

Այդ պայմաններում միակ տարբերակը եղել է երեխային արյուն տալը։ Մթության մեջ մատներն ապակու կտոր են գտել։

Первый секретарь Спитакского райкома Армении (1988–1990гг) Норик Мурадян - Sputnik Արմենիա
Որ չխելագարվեմ. Վրաստանից ժամանած փրկարարները Սպիտակից ճերմակած մազերով էին վերադառնում

«Ես միայն մատներս էի զգում, շոշափեցի ապակու կտորները, մատս ծակեցի և երեխային արյուն տվեցի։ Դրանից հետո աղջիկս քնեց», – հիշում է կինը։

Փլատակների տակ միակ բանը, որի մասին մտածել է նա, երեխային փրկելն է եղել։

«Աստված չանի՝ որևէ մայր մի ակնթարթ զգա այն, ինչ ես ապրել եմ։ Աստված չանի։ Ես մինչև վերջ հույս ունի, որ ինձ կփրկեն։ Բայց եղել են նաև հուսահատության պահեր։ Պահ է եղել, որ ցանկացել եմ խեղել երեխային, հետո ինձ... Նույնիսկ այդպիսի մտքեր են եղել», – հիշում է Էմման։

Նա խոստովանում է, որ իր բոլոր գործողությունները, երեխային ցանկացած գնով փրկելու ձգտումը հերոսություն չեն, այլ մոր նորմալ պահվածք։

Посол Армении в Грузии Рубен Садоян поблагодарил грузинского врача Теймураза Гогидзе за помощь оказанную во время Спитакского землетрясения (7 декабря 2018). Тбилиси - Sputnik Արմենիա
Երկրաշարժից տուժածներին բուժած վրացի բժիշկը փնտրում է իր վիրահատած աղջկան

«Ես մայր եմ, որը պետք է փրկեր իր երեխային, դրանում ոչ մի հերոսական բան չկա։ Դա ուղղակի մայրական բնազդ է, մայրը պետք է պաշտպանի իր երեխային», – տարիներ անց ասում է Էմման։

Ինչպես հետո պարզվել է, նրան որոնել են, բայց կնոջը գտնելը դժվար է եղել։ Նրանց տունը վերածվել էր փլատակների բլրի։ Նա լսել է, որ վերևում աշխատում են, բայց մարդկանց ձայներ չի լսել։

Էմմային գտել են մեկ շաբաթ անց` դեկտեմբերի 14–ին։ Գտնողները եղել են ֆրանսիացի փրկարարները։

«Հետո պարզվեց, որ նրանց մոտեցել է ամուսինս, խնդրել է օգնել իր երիտասարդ կնոջն ու աղջկան գտնել։ Փրկարարները շուն են ունեցել, նա զգացել է մեր շունչը, և փրկարարներն ասել են, որ մեզ կարելի է դուրս հանել։ Տեխնիկա չեն կարողացել օգտագործել։ Մեզ դուրս են հանել երկրաշարժից հետո միայն յոթերորդ օրը», – պատմում է կինը։

Սպիտակի երկրաշարժ. 1988թ. - Sputnik Արմենիա
Փլատակների վերածված քաղաքներ, անհույս մարդիկ. երկրաշարժը` լուսանկարներում

Նրա հիշողություններն ընդհատվում են այն պահին, երբ ձեռքերից բաց է թողել երեխային։ Ընդ որում` սկզբում փոքր անցքի միջով նա փրկարարներին է տվել Մարիամին, և միայն 7 ժամ անց նրան են հանել։

Հետաքրքիր է, որ երբ երեխային հանել են, վրան ոչ մի քերծվածք չի եղել։

Նա ինքը շատ վնասվածքներ էր ստացել, նրա գլուխը հետագայում վիրահատել են։ 1991թ–ին նա կրկին հայտնվել է հիվանդանոցում, որովհետև ողնաշարի մեջ ապակու բեկոր էր մնացել` այնտեղ մնալով ուղիղ երեք տարի։

Ֆիզիկապես կինը ապաքինվել է, բայց ահա հոգեբանական վնասվածքը մնացել է ամբողջ կյանքում։

Երկրաշարժից հետո Էմման մեկ տարի չի եղել Լենինականում, իսկ երբ գնացել է, ոչ մի շենք չի մտել, բոլորի հետ հանդիպել է փողոցում։

Առանց վաղեմության ժամկետի. 1988 - Sputnik Արմենիա
Առանց վաղեմության ժամկետի. 1988

2010թ–ին Էմման ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան, աշխատել է հեռուստատեսությունում, դասավանդել դպրոցում։ Լենինականում հազվադեպ է լինում, բայց հիշողություններն անընդհատ վերադառնում են։

Չնայած անցած 30 տարիներին` հիմա, եթե նրա ձեռքի տակ ջուր չի լինում, քիչ է մնում` խելագարվի։ Պայուսակի մեջ միշտ մի շիշ ջուր է պահում։

«Ես ապրում եմ դրանով, անընդհատ այդ մղձավանջն է աչքերիս առաջ։ 30 տարի է անցել, բայց դա ոչ մի բան չի փոխում։ Ես նույնիսկ երազի մեջ եմ դա տեսնում», – հիշում է Էմման։

Նրա խոսքով` հինգհարկանի շենքի բնակիչներից փրկվել էին միայն ինքն իր աղջկա հետ և ևս երկու երեխաներ։

Ուրիշ ոչ ոք...

Լրահոս
0