01:02 24 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.26
  • GBP592.56
  • EUR522.98
  • RUB7.44
Անիտա Ցոյ

Երգչուհի Անիտա Ցոյը խոստովանել է, որ տարվել է համակրելի հայերի հետ զբոսանքով

© Sputnik / Нина Зотина
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
48710

Երգչուհին ներողություն է խնդրել երկրպագուներից՝ կատակելով, որ «ֆիլհարմոնիայից ոչ հեռու զբոսանքով է տարվել հայերի հետ»։

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի — Sputnik. Հայտնի երգչուհի Անիտա Ցոյը չորեքշաբթի ելույթ է ունեցել Ռյազանում «10|20» շոուի ժամանակ և այնքան է կատակել հանդիսատեսի հետ, որ ոչ միայն համերգն է անշլագի վերածվել, այլև հետո նրա արտահայտություններն են տարածվել սոցիալական ցանցերում։

Ելույթը սկսվել է կես ժամ ուշացումով։ Երգչուհին ներողություն է խնդրել երկրպագուներից՝ կատակելով, որ «տարված է եղել համակրելի հայերի հետ զբոսանքով»։

Посмотреть эту публикацию в Instagram

Когда хочется среди зимы лета...😉 #анитацой #шоу1020 #шоумечты #тур1020 #летолаттелюбовь

Публикация от Anita Tsoy (@anitatsoy)

Երգչուհին «62info.ru»-ին պատմել է, որ ծրագրի անվան մեջ 10–ը իր շոուի հերթական թիվն է, իսկ 20-ը` բեմում երգելու տարիների քանակը։ «10|20»-ում ընդգրկվել են ինքնակենսագրության առանցքային պահերը։ Նա պատմել է, որ որոշել է շոուն նվիրել երազանքներին, «որովհետև 45-ից հետո իրեն բռնացրել է այն մտքի վրա, որ սկսել է ավելի քիչ երազել»։

Посмотреть эту публикацию в Instagram

#анитацой #❤

Публикация от Anita Tsoy (@anitatsoy)

«Ոչինչ չի ստիպում հոգուն թռչել», - երկրպագուներին ասել է Ցոյը, հետո խոստովանել է, որ այդ ծրագիրը «կախարդական խթան» է դարձել, իսկ ինքը դեռ մի քանի վառ երազանքներ ունի, օրինակ` որդուն ամուսնացնելու մասին։

«Ուզում եմ, որ նրա ընտրյալը լավը լինի, Ռյազանում կան այդպիսիք», - ասել է երգչուհին։

Համերգի ընթացքում նա անընդհատ շփվել է հանդիսատեսի հետ, կատակել տղամարդկանց և կանանց հարաբերությունների, ամուսնության մասին։

«Տղամարդիկ, մենք պարզապես բույն չենք հյուսում, մենք ձվերի վրա ենք նստում», - դիմել է երգուհին դահլիճում գտնվող տղամարդկանց։

Անիտա Ցոյը կատարել է իր «Թռիչք», «Պահիր ինձ», «Երկինք» հիթերը, ինչպես նաև «Նոր ես» ստեղծագործությունը, որի պրեմիերան տեղի է ունեցել հոկտեմբերին։ Հանդիսատեսը երկար ժամանակ չի ցանկացել հեռանալ, ծափահարությունները չեն դադարել։ Արդյունքում համերգը նախատեսվածից շատ ավելի երկար է տևել։

Ըստ թեմայի

Ինչո՞ւ է Սիբիլը եկել Հայաստան. երգչուհին Sputnik Արմենիայի հյուրն է
Արփին հիասքանչ ելույթ է ունեցել ռուսական «Ձայնը» նախագծում. տեսանյութ
Ադրբեջանցի երգչուհին նմանակում է Քիմ Քարդաշյանին. լուսանկարներ
Սեր, կարոտել եմ քեզ... Իվետա Մուկուչյանը Ազնավուրի «Quand Tu M'Aimes»–ը հայերեն է երգում
Վիկտորյա Լոպիրևան խոստովանել է, որ հղի է. նա ակնարկել է` ով է երեխայի հայրը. լուսանկար

Գլխավոր թեմաներ