00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես միստիկան երկրի գավաթ պարգևեց «Արարատին». Աքսել Վարդանյանի զարմանալի պատմությունը

© Sputnik / Юрий Сомов / Անցնել մեդիապահոցТренер команды "Арарат" (Ереван) Виктор Маслов и капитан команды Аркадий Андриасян с завоеванным Кубком СССР по футболу.
Тренер команды Арарат (Ереван) Виктор Маслов и капитан команды Аркадий Андриасян с завоеванным Кубком СССР по футболу. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սնահավատությունն ու միստիկան հաճախ են ուղեկցում մարզիկներին, նույնիսկ` ամենահայտնիներին. շատերը հավատում են նշաններին և անշեղորեն կատարում սնահավատությանը բնորոշ «ծեսերը»։ Ֆուտբոլում ամեն ինչ որոշվում է դաշտում, բայց մի քանի զուգադիպություններ հավանաբար բարոյապես օգնել են Երևանի «Արարատին» 1975թ–ին նվաճել ԽՍՀՄ գավաթը։

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. ԽՍՀՄ գավաթի եզրափակիչ խաղից առաջ Վորոշիլովգրադի «Զարյայի» հետ խաղում Երևանի ակումբը բարդ վիճակում էր։ Երկու ճակատներում մղած պայքարը (գավաթի և առաջնության համար) բարդ էր եղել, ինչի հետևանք էին դարձել առաջնության խաղերում գրանցած մի քանի պարտությունները։ Փոխարենը երկրի գավաթի եզրափակիչ փուլ դուրս եկած երևանցիները պատրաստվել էին պայքարել մինչև վերջ։ «Հետո կշտկենք գործերը նաև առաջնությունում», –իր «Տարեգրությունում» հիշում է մարզական հայտնի լրագրող Աքսել Վարդանյանը։ Այս մասին գրում է «Սպորտ էքսպրես» պարբերականը։

Нападающий Арарата Гамлет Мхитарян во время футбольного матча Арарат - Торнадо (1984 год) - Sputnik Արմենիա
Պայթյունավտանգ հարձակվողը. ինչպես էր Համլետ Մխիթարյանը ստիպում ծափահարել իրեն

Այդ պայմաններում երևանցիներին բարոյական աջակցություն է ցուցաբերել մարզական վիճակագիր Կոնստանտին Եսենինը. այս մարդը, հենվելով, թվում է, ոչինչ չնշանակող նշանների վրա, կանխագուշակել է խաղերի արդյունքները և հազվադեպ է սխալվել։

«Արարատ» – «Զարյա» խաղից առաջ նա գուշակել է հետևյալը. կհաղթի նա, ով. 1) կլինի 64–րդ հանդերձարանում, 2) կխաղա սպիտակ մարզաշապիկներով (կարմիրներով ոչ մի դեպքում չի կարելի, քանի որ վերջին 10 եզրափակիչներում «կարմիրները» պարտվել են), 3) առաջինը գոլ «կուտի»։

Հայտնի է, որ մարզիկները սնահավատ են։ Երևանցիներին էլ իրենց գուշակներն են ունեցել։ Հենց ավտոբուսը մոտեցել է մարզադաշտին, Մարկարովը սկսել է անառողջ հետաքրքրություն դրսևորել կանգնած ավտոմեքենաների պետհամարանիշների նկատմամբ։ Երևում է` գտել է այն, ինչ որոնել է. դրանցից մեկի վրա եղել են 00-09 թվերը (իր մարզաշապիկի համարը), մյուսի վրա` 19-42` հարձակվողի ծննդյան տարեթիվը։

«Լավ նշան է, այսօր գոլ կխփեմ», – համոզվել է Էդուարդը։

Անդրեասյանն էլ հաղթական հաշիվն է տեսել։ Նրա գրպանից երկու մետաղադրամ են ընկել` մեկկոպեկանոց և երկուկոպեկանոց։ Անդրեասյանը որոշել է, որ 2։1 հաշվով են հաղթելու։

Товарищеский матч. Армения - Литва. 27.03.2018 - Sputnik Արմենիա
Ովքե՞ր են ղեկավարել Հայաստանի հավաքականը. «Բաքվեցի Պելեից» մինչև Արթուր Պետրոսյան

Մտնելով մարզադաշտի տարածք` «Արարատը» սլացել է 64–րդ հանդերձարան, որն ազատ է եղել։ Ոգեշնչված առաջին հաջողությունից` բոլորը սպիտակ մարզաշապիկ են հագել։ Իսկ երբ մրցակիցներին տեսել են կարմիր մարզաշապիկներով, ավելի են ոգևորվել։ Լիարժեք երջանկության համար մնացել է միայն առաջինը գոլն ընդունել սեփական դարպասը։ Իսկ դա ամենահեշտն էր։

«Զարյան», որը հավանաբար չի հավատացել նշանների, կարծես դիտավորյալ կարմիր մարզաշապիկներ է հագել և առաջին րոպեներից գրավել «Արարատի» դարպասը։ Եվ գոլը խփել է տուգանայինից, երբ երևանցի դարպասապահ Աբրահամյանն անհասկանալի պատճառներով «պատ» չի սարքել, և «Զարյան» հեշտությամբ գոլ է խփել։

Անդրեասյանի գուշակած հաշիվն էլ գրանցվել է խաղային ընդմիջումից առաջ։ Սկզբում նա է գոլ խփել, իսկ հետո` Մարկարովը։ «Զարյան» չի էլ մտածել սնահավատություններին հավատալու մասին, պայքարել է երկրորդ խաղակեսում, երևանցիները գոլ խփելու շանսեր են ունեցել, բայց արի ու տես, որ առեղծվածը գործել է։ Եվ Կոնստանտին Եսենինը` ռուս մեծ բանաստեղծի որդին, կրկին իրավացի է եղել։

Լրահոս
0