04:50 25 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.81
  • GBP609.64
  • EUR544.32
  • RUB7.60
Օդապարիկ

Ինքնատիպ սպորտ կամ բիզնես Հայաստանում. օդապարիկը քաղավիացիայի մասնիկն է դարձել

© Sputnik / Aram Nersesyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
70 0 0

Հայկական օդապարիկն արդեն պաշտոնապես ճանաչվել է ավիացիայի տեսակ, և օդապարիկով սավառնողների անվտանգությունն այսուհետ կվերահսկի պետությունը։

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի տարածքում օդապարիկներով թռիչքներ իրականացնող ընկերությունն օդանավ շահագործողի վկայական է ստացել։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի օդագնացների սպորտի ֆեդերացիայի նախագահ Նաիրի Բարսեղյանը։

«Սա շատ կարևոր է, քանի որ առևտրային գործունեություն իրականացնելու համար ընկերությունը պետք է օդանավի շահագործման վկայական ունենա», – ասաց Բարսեղյանը։

Օդապարիկն առաջին անգամ Հայաստանի երկինք է բարձրացել 2014թ–ին։ 9 տարի է պահանջվել, որպեսզի Օդագնացների սպորտի ֆեդերացիան երկրի իշխանությանը համոզի, որ թույլտվություն տան։ Համարվել է, որ լեռնային երկրում օդապարիկով թռիչքները վտանգավոր են։ Իսկ այսօր Հայաստանի քաղաքացիական ավիացիան վկայական է տվել ընկերությանը։

Բարսեղյանի խոսքով` ընկերությունը մինչ այս որպես ֆիզիկական անձ է գրանցված եղել և Հայաստանի տարածքում թռիչքներ է իրականացրել որոշակի ռիսկեր հաղթահարելով։ Վկայական ստանալուց հետո ընկերության գործունեությունը կհսկի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը։

Նա նաև նշեց, որ այդ վկայականով հնարավոր է օդապարիկով միջազգային թռիչքներ իրականացնել, բայց դա, թերևս, հնարավոր կլինի իրականացնել ուշ ապագայում։

Ըստ թեմայի

Հայկական օդապարիկի պատմությունը
Ինչպես օդապարիկը կոտրեց կարծրատիպերը, կամ օդանավորդները շտապում են Հայաստան
Հայաստանն օդապարիկի բարձունքից. զմայլվենք հիասքանչ տեսարանով ու Գառնու տաճարով
Օդապարիկով դեպի երկինք. Հայաստանի գեղեցկությունը թռչնի բարձրությունից
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ