10:52 06 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.52
  • GBP637.44
  • EUR575.63
  • RUB6.66
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
101 0 0

Սննդի անվտանգության տեսչական մարմինը «Լուսակերտ» ՍՊԸ-ին մեղադրում է կեղծարարության մեջ` հայտարարելով, որ փորձ է արվել առանց ժամկետի, կեղտոտ, արյունոտ, ջարդված հավկիթներ ներկրել Հայաստան։

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. «Լուսակերտ» ՍՊԸ-ն փորձել է կեղծարարությամբ չմակնշված ձու ներկրել Ռուսաստանից։ Այս մասին հայտնում է Սննդի անվտանգության պետական տեսչությունը (ՍԱՊԾ)` արձագանքելով ընկերության տարածած հայտարարությանն այն մասին, որ պետական մարմինը «հանիրավի արգելում է ՌԴ-ից 302 400 հատ հավկիթի ներմուծումը»։

Яйцa
«Լուսակերտ» ընկերությունը փորձ է արել ներկրել ահա այսպիսի հավկիթներ

ՍԱՊԾ հաղորդագրության մեջ նշված է, որ «Լուսակերտի» ուղեբեռի երևացող հատվածներում դրվել է մակնշված հավկիթների արկղերը, իսկ դրանց հետևում թաքցված են եղել առանց ժամկետի, կեղտոտ, արյունոտ, ջարդված հավկիթները:

Яйцa
«Լուսակերտ» ընկերությունը փորձ է արել ներկրել ահա այսպիսի հավկիթներ

Նշենք, որ «Լուսակերտ» ՍՊԸ–ի տնօրինությունն այսօր տարածած հայտարարության մեջ նշել էր, որ «հանիրավի» արգելված հավկիթի խմբաքանակն ունեցել է անվտանգությունը հավաստող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:

Ըստ թեմայի

Ինչու են Երևանում սատկում թռչունները. ենթադրություն կա, պատասխան` ոչ
Էժան ձուկը համեղ չէ, բայց վաճառվում է. ինչպես են վերահսկում ձկնագողությունն ու վաճառքը

Գլխավոր թեմաներ