15:55 17 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.92
  • GBP578.43
  • EUR527.46
  • RUB7.22
Հայ-վրացական սահմանը

Վարորդների համար. ի՞նչ է փոխվել Վրաստան մուտք գործելու կանոններում

© Sputnik / Laura Sarkisian
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
724211

Վրաստանի ՆԳՆ–ն մեքենա վարողներին հիշեցնում է Վրաստանի Հանրապետություն մուտք գործելու կանոնները։

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. ՀՀ քաղաքացիները, որոնք Վրաստան են մտադիր մեկնել ոչ իրենց ավտոմեքենաներով,  պարտադիր պետք է ավտոմեքենայի սեփականատիրոջ կողմից տրված լիազորագիր ունենան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատել են Վրաստանի ՆԳՆ տեղեկատվական–վերլուծական բաժնում։

Վրաստանը պահանջված զբոսաշրջային ուղղություն է ՀՀ քաղաքացիների համար` ինչպես ամռանը, այնպես էլ ձմռանը։ Նոր տարվա նախաշեմին լիազորագրի մասին հարցը կրկին արդիական դարձավ։ Մենք որոշեցինք վրացական կողմից ճշտել այլ սեփականատիրոջ պատկանող մեքենաներով սահմանը հատող վարորդների համար նախատեսված կանոնները։

«Ավտոմեքենայի սեփականատիրոջից նոտարի կողմից հաստատված (ցանկալի է՝ անգլերեն կամ վրացերեն) լիազորագրի  առկայությունը պարտադիր է։ Այդ փաստաթուղթը անհրաժեշտ կլինի ներկայացնել սահմանին», – ասացին բաժնում։

Առանց համապատասխան լիազորագրի ուրիշի մեքենան Վրաստանում վարելը օրենքի խախտում է։ Դեռ հուլիսի 1-ին Վրաստանում ուժի մեջ մտավ կանոն, որի համաձայն ոչ սեփական տրանսպորտային միջոցով Վրաստանի սահմանը հատող վարորդը պետք է ներկայացնի ավտոմեքենայի սեփականատիրոջ` նոտարի կողմից հաստատված լիազորագիր` վրացերեն կամ անգլերեն լեզվով։ Միևնույն ժամանակ առանց լիազորագրի առկայության ուրիշի ավտոմեքենան  վարելու արգելքը մտցված է  ոչ միայն ՀՀ քաղաքացիների, այլև բոլոր օտարերկրացիների համար։

Հայաստանում լիազորագրի արժեքը տատանվում է 10 հազար դրամի սահմաններում, իսկ ձևակերպել այն հնարավոր է նոտարական գրասենյակում։

Բացի այդ, լիազորագիրը պետք է նաև ավտոմեքենայի ապահովագրությունը ձևակերպելու ժամանակ, ինչը վարորդին իրավունք է տալիս շահագործել ավտոմեքենան Վրաստանի տարածքում։

Նշենք, որ մարտի 1-ին համապատասխան փոփոխություններ են արվել «Վրաստանի տարածքով տեղաշարժվող օտար պետությունում գրանցված ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ պարտադիր քաղաքացիական պատասխանատվության ապահովագրության մասին» օրենքում։

Վարորդները կարող են ապահովագրություն ձեռք բերել կա՛մ Հայաստանի ապահովագրական ընկերություններում, կա՛մ «Բագրատաշեն–Սադախլո» հսկիչ անցակետում, կա՛մ առցանց։

Ապահովագրական փաթեթի արժեքը կախված է տրանսպորտային միջոցի տեսակից և ապահովագրության ժամկետից։ Ապահովագրությունը հատուցելու է ՃՏՊ–ի ժամանակ պատճառած ինչպես ֆիզիկական, այնպես էլ նյութական վնասը։

Վրաստանի սահմանին մինչև 3.5 տոննա թեթև մարդատար ավտոմեքենաները` անկախ շարժիչի ծավալից, Վրաստանում 15 օր անցկացնելու համար պետք է 30 լարի վճարեն (մոտ 12 դոլար), 30 օրը 50 լարի կարժենա (մոտ 20 դոլար), մեկ տարվա ապահովագրությունը` 295 լարի (մոտ 120 դոլար)։

Ի դեպ` Վրաստանի քաղաքացիների համար ոչ սեփական ավտոմեքենայով հայ–վրացական սահմանը հատելու դեպքում լիազորագրի առկայությունը պարտադիր է արդեն մի քանի տարի։

Վրաստանի քաղաքացին համապատասխան լիազորագիր ստանում է արդարադատության նախարարությունում, արժեքը` 12 լարի է (մոտ 5 դոլար)։

Ըստ թեմայի

Միայն թե չքանդվի. Թիֆլիսի հայկական այս շենքը բազմաթիվ գաղտնիքներ ունի
Ականավոր թիֆլիսահայերի տունը քանդվում է մարդկանց աչքերի առաջ. լուսանկարներ
Հայաստանի ոստիկանապետը հանդիպել է ջավախահայ ցուցարարների հետ
Վրաստանի կին նախագահը երդվեց ընդդիմության բողոքի ակցիաների ֆոնին
«Ակնկալում եմ աշխատել Վրաստանի նախագահի, կառավարության և ժողովրդի հետ». Արմեն Սարգսյան
Սարգսյանն ու Բախտաձեն հանդիպել են Թբիլիսիում. ինչի՞ մասին են պայմանավորվել նրանք
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն

Գլխավոր թեմաներ