07:59 24 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP592.26
  • EUR532.17
  • RUB7.54
Մարգարիտա Սիմոնյան

«Թրամփին էլ կարող եմ սպանել։ Կուզե՞ս». հայ տաքսիստն ամեն ինչի պատրաստ է հանուն Սիմոնյանի

© Photo : Любимов Андрей / АГН "Москва"
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
46910

Russia Today հեռուստաընկերության աշխատակիցներից մեկը` Իգոր Մոլոտովը, զվարճալի պատմություն է պատմել հայ վարորդի մասին, որը հանուն Մարգարիտա Սիմոնյանի պատրաստ է եղել ամեն ինչի։

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. Ռուս գրող և հրապարակախոս Իգոր Մոլոտովն իր տելեգրամ ալիքում պատմել է հայ վարորդի մասին և հրապարակման մեջ նշել է նաև Sputnik–ի և RT–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին։

Լրագրողը պատմել է, որ աշխատանքից հետո RT–ի գրասենյակից դուրս է եկել ու նստել տաքսի, որի վարորդը զրուցասեր երիտասարդ հայ է եղել։ Ստորև ներկայացնում ենք նրա պատմությունը։

...Դե ամեն ինչ հասկանալի է. երեք ամիս Մոսկվայում, անկրկնելի ակցենտ և նորեկի լավատեսություն։

– Եղբայր, սա ստուդիա է։ Ես ընդհանրապես է գիտեմ` սա Russia Today–ն է։

– Դե հա,–ասում եմ,– հեռուստաընկերությունն այստեղ է։

– Ես գիտեմ, եղբայր։ Այստեղ մեր հայն է աշխատում` Սիմոնյանը։

– Այո՞։

Եվ խորամանկորեն նայեցի նրան` ակնկալելով լսել «յոթ պորտ» ազգականության մասին հոգեցունց պատմություն լսել։ Հեքիաթներ` աբխազական ձևով։

– Դե հա։ Ես գիտեմ, եղբայր։ Ինքս հայ եմ, Հայաստանից եմ։

– Նա Կրասնոդարից է։

– Կրասնոդարն էլ է Հայաստան։ Երբ այստեղ էի գալիս, մերոնք ասում էին, որ փողերը բահով եմ հավաքելու։

– Հավաքո՞ւմ ես։

– Ի՞նչ հավաքել։ Տաքսի քշելով ոչ մի բան չես աշխատի։ Մտածեցի, որ ամեն ինչ կարող եմ անել, կարող եմ գնալ Սիմոնյանի մոտ։ Ի՞նչ ես կարծում, կվերցնի՞։

– Ես այդ Թրամփին էլ կարող եմ սպանել։ Ուզո՞ւմ ես։

– Դա կլինի ամենալավ ռեպորտաժը։

Լրագրողին հաստատ զվարճացրել է այս դեպքը, և նա մի քանի ուրախ սմայլիկներ է դրել պատմության վերջում, Սիմոնյանին էլ Թինա Կանդելակիի ոճով ուղերձ է հղել։

«Ահա, ջանա, այսպիսի աշխատակիցներ են կորչում», – եզրափակել է Մոլոտովը։

Հիշեցնենք, որ երեկ Մարգարիտա Սիմոնյանը գլխավորել է 2018թ–ին ամենից շատ մեջբերվող ռուս լրագրողների ցանկը։

Ըստ թեմայի

«Հինգ տարեկան աղջիկս հեկեկում է»․ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է դստեր մասին
Մարգարիտա Սիմոնյանը ճանաչվել է Ռուսաստանի ամենաշատ մեջբերվող լրագրողը
Մարգարիտա Սիմոնյանը գիտի, թե Քեոսայանի` սիրուն աչքերի մասին երգն ում է նվիրված

Գլխավոր թեմաներ