00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանում տաքսիստների մասին նոր օրենք կմշակեն. ի՞նչ կապ ունեն հայ վարորդները

© Sputnik / Andranik GhazaryanТаксист
Таксист - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանում տաքսու վարորդ աշխատող հայերի ստույգ թիվը հայտնի չէ։ Որոշ գնահատականներով` նրանց թիվը մի քանի հազարի է հասնում։ Թե ինչից պետք է զգուշանալ օրենքն ընդունելուց հետո, կարդացեք նյութում։

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Եթե Ռուսաստանի Պետդուման տաքսիների մասին նոր օրինագիծն ընդունի, ապա դա կարող է տհաճ անակնկալ դառնալ հետխորհրդային երկրների, այդ թվում` Հայաստանի այն քաղաքացիների համար, որոնք աշխատում են Ռուսաստանում։

Армяно-грузинская граница. КПП Садахло - Sputnik Արմենիա
Վարորդների համար. ի՞նչ է փոխվել Վրաստան մուտք գործելու կանոններում

2019 թվականին պատգամավորները պատրաստվում են օրենքում փոփոխություններ անել, որոնք կարգելեն Ռուսաստանի քաղաքացի չհանդիսացող վարորդներին ուղևորատար տաքսու վարորդ աշխատել։ Պետդումայի տրանսպորտի ու շինարարության կոմիտեի նախագահ Եվգենի Մոսկվիչովի խոսքով` տրանսպորտի այլ տեսակների դեպքում օտարերկրացիների աշխատանքը հնարավոր է, քանի որ «այնտեղ ավելի խիստ են հսկում և՛ վարորդներին, և՛ մեքենաները»։

Ռուսաստանում տաքսու վարորդ աշխատող ՀՀ քաղաքացիների ստույգ թիվը հայտնի չէ։ Որոշ տվյալների համաձայն` նրանց թիվը մի քանի հազարի է հասնում։ Հնարավոր հետևանքներն առայժմ հնարավոր չէ հաշվարկել, բայց օրենսդրական փոփոխությունը հաստատ բարդ դրության մեջ կդնի նրանց։ Բայց օրենքի նախաձեռնողներին էլ կարելի է հասկանալ. նրանք փորձում են վերացնել այդ ոլորտում տիրող քաոսը։

Sputnik Արմենիայի հետ զրույցում իրավիճակը մեկնաբանեց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը։ Նրա խոսքով` ռուսական օրենսդրության փոփոխությունները կստիպեն տաքսիստներին կա՛մ ուրիշ աշխատանք գտնել, կա՛մ զբաղվել քաղաքացիություն ստանալու հարցերով։ Ռուսական իշխանությունն այդ փոփոխություններով մի քանի խնդիր է լուծում, առաջին հերթին` ուղևորների անվտանգության հարցը։ Բազում դեպքեր են եղել, երբ տաքսու վարորդները սպանել, կողոպտել կամ թունավորել են ուղևորներին։ Իրավապահ մարմիններին շատ ավելի հեշտ կլինի հետևել քաղաքացիություն ունեցող մարդկանց տեղաշարժին։

Женщина за рулем - Sputnik Արմենիա
Ինչու են հայ կանայք տաքսու վարորդ աշխատում. մի կնոջ պատմություն

Երկրորդ խնդիրը շուկան ՌԴ քաղաքացիների համար ազատելն է։ Փոփոխությունները նաև փոխադրումների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը բարձրացնելու նպատակ ունեն։ Այստեղ շատ մեծ է ստվերային շրջանառությունը, և նախագծի հեղինակներն ուզում են ինչ–որ ձևով կարգի բերել այդ ոլորտը, հարկային դաշտ բերել։ Չի բացառվում նաև, որ ռուսական իշխանությունն ուզում է գույքագրել ուղևորափոխադրումների ոլորտը` հետագայում լիցենզավորելու նպատակով։

Նշենք, որ 2017 թվականի հուլիսի 1–ից Ռուսաստանում գործում են «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին դաշնային օրենքի» փոփոխությունները, որոնք արգելում են գործի վերցնել այն քաղաքացիներին, որոնք այլ երկրի վարորդական իրավունք ունեն։ Հայաստանի իշխանությունը խնդիրը բազմաթիվ անգամ քննարկել է ռուսական կողմի հետ հանդիպումների ժամանակ։

Այս տարվա սեպտեմբերին որոշում է կայացվել, որ հայկական վարորդական իրավունք ունեցողները կարող են Ռուսաստանի տարածքում տաքսիստ աշխատել։ Հիմա, ըստ էության, հայ վարորդների համար նոր արգելք է ի հայտ գալիս` ՌԴ–ի քաղաքացիությունը։ Մակարյանը կարծում է, որ հարցը պետք է կարգավորվի երկու պետությունների կառավարությունների մակարդակով։ Չնայած ապրանքի, կապիտալի, ծառայությունների ու աշխատուժի ազատ տեղաշարժի սկզբունքին, որը դրված է Եվրասիական տնտեսական միության հիմքում, գործնականում դրանց իրականացման համար որոշակի արգելքներ կան։ Առաջիկայում կողմերը պետք է աշխատեն այդ արգելքները հաղթահարելու ուղղությամբ։

Լրահոս
0