00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես են երեխաները բացահայտում Ձմեռ պապի գաղտնիքը, կամ ինչքան է վաստակում հրաշագործը

© Sputnik / Asatur YesayantsБлаготворительный марафон Дед Морозов "Новогодний Ереван"
Благотворительный марафон Дед Морозов Новогодний Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ձմեռ պապ Համլետ Խնկոյանը Sputnik Արմենիայի համար բացահայտել է, թե ինչպես կարելի է երեխայի համար հրաշք ստեղծել և ասել, թե որքան գումար է նա աշխատում «սեզոնի» ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. Արդեն 4 տարի է` Համլետ Խնկոյանը Ձմեռ պապիկի զգեստ է հագնում և գնում շնորհավորելու հայ երեխաների ու մեծերի Նոր տարին։ Բազում հետաքրքիր իրավիճակների է նա հանդիպել իր գործունեության ընթացքում, սակայն անկեղծորեն խոստովանում է, որ մանկական հետաքրքրասիրությունը, ուշիմությունն ու բազմաթիվ հարցերը երբեմն կարող են փակուղի գցել նույնիսկ ամենափորձառու հրաշագործին։

Ամեն անգամ կարծես առաջին անգամ

Ես առաջին անգամ Ձմեռ պապի զգեստ հագա և միջոցառում անցկացրի մանկատան սաների մասնակցությամբ։ Պատասխանատվության մեծ զգացում կար։ Հասկանում էի, որ կարող եմ մի շարք բաներ փոխել նրանց աշխարհայացքում և կարևոր է այնպես անել, որ այդ փոփոխությունները դրական լինեն։ Երեկոն լավ անցավ, և ինձ դուր եկավ։

© Sputnik / Asatur YesayantsՁմեռ պապ Համլետ Խնկոյան
Ինչպես են երեխաները բացահայտում Ձմեռ պապի գաղտնիքը, կամ ինչքան է վաստակում հրաշագործը - Sputnik Արմենիա
Ձմեռ պապ Համլետ Խնկոյան

Այնուհետև ծանոթներիցս մեկը խնդրեց գնալ և շնորհավորել իր երեխաներին։ Երբ ավարտեցի, նա ինձ 5 հազար դրամ տվեց։ Այդ ժամանակ ես մտածեցի` չէ՞ որ շատերը աշխատում են մի ամբողջ օր, բայց այդքան չեն վաստակում։ Հաջորդ տարի ես մի քանի միջոցառման մասնակցեցի և փորձ ձեռք բերեցի։ Հաջողությամբ սկսեցի մարմնավորել Ձմեռ պապի կերպարը, և ինձ ձմեռային հրաշագործի զգեստ նվիրեցին։ Ես սկսեցի աշխատել ինքս ինձ վրա և մեկ տարի անց արդեն պատվերով աշխատում էի։

Հոգեբան ընկերուհիս պատվերը ստանալուց հետո, անմիջապես զանգահարում է ծնողներին և հարցնում երեխաների տարիքը, երեխայի պահվածքի առանձնահատկություններն ու մի շարք այլ բաներ։ Գուցե երեխան լացկան է, և ես ծնողների խնդրանքով տարատեսակ հնարքներ եմ կիրառում, որպեսզի նա դադարի ամեն մանրուքից լաց լինելը։ Եվ դա գործում է։

Վստահիր, բայց ստուգիր

Երբ հագնում եմ Ձմեռ պապի զգեստը, դադարում եմ Համլետ լինելուց։ Այդ պահին բոլորը դառնում են թոռնիկներս, նույնիսկ եթե իմ առջև պապիկներ և տատիկներ են։ Եղել են դեպքեր, երբ տատիկներն ու պապիկները բանաստեղծություն են ընթերցել, և երեխաները հիացած են եղել այդ փաստից։ Նրանք ավելի շատ են սկսել հավատալ հրաշքներին և Ձմեռ պապին։

Новогодний благотворительный забег Дедов Морозов на Площади Республики - Sputnik Արմենիա
Ինչպես ճիշտ դիմավորել 2019 թվականը. վրացի աստղաբանի խորհուրդները

Հաճախ երեխաները քաշում են մորուքիցդ, և այդ պահին դժվար է ինքդ քեզ կառավարելը։ Մտավախություն կա, որ մորուքը կպոկվի, և այդժամ, այն հրաշքը, որը ստեղծել ես, հօդս կցնդի։ Կհայտնվի Համլետը սովորական զգեստով, իսկ Ձմեռ պապի նկատմամբ ունեցած հավատքը և հեքիաթի հրաշալի մթնոլորտը վայրկենապես կվերանա։

Մի անգամ, երբ տանից դուրս էի գալիս հերթական պատվերի գնալու, ընկերուհիս օծանելիք ցանեց զգեստիս վրա։ Մենք ուրախացնում էինք երեխաներին, և երբ երեխաներն արդեն հավատացել էին ամանորյա հրաշքին, տղաներից մեկն ասաց, որ Ձմեռ պապն իսկական չէ, քանի որ նրանից «մարդկային օծանելիքի հոտ է գալիս»։ Պարզվեց, որ երեխաները կարծում են, որ Ձմեռ պապը պետք է 1700 տարեկան զառամյալ ծերունու հոտ ունենա։

Հարցը միայն գումար վաստակելը չէ

Արդեն երկրորդ տարին է զվարճանքն այս բիզնեսի է վերածվել։ Անցած տարի սեզոնը մեկնարկել էր դեկտեմբերի 15-ից, իսկ այս տարի` դեկտեմբերի 1-ից։ Հոկտեմբերի սկզբին մտածեցի ընդլայնել բիզնեսը և սկսեցի վարձակալությամբ հագուստ վերցնել նաև այլ Ձմեռ պապերի համար։

Դեկտեմբերի 14-ից յուրաքանչյուր օր մի քանի պատվեր եմ ունենում։ Իսկ Ամանորի գիշերն աշխատում եմ ցերեկվա ժամը 3-ից մինչև գիշերվա ժամը 2-ը, արդեն ամբողջ ժամանակս ամրագրված է։

Անցած տարի շուրջ 600 հազար դրամ վաստակեցի։ Այս տարի պատվիրատուներն ավելի վճարունակ են, իսկ պատվերը, կախված Ձմեռ պապի այցելության ժամանակից, 20-60 հազար դրամ արժե։

Լրահոս
0