00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քնե՞լ, թե՞ չքնել. Ամանորի մարգարեական երազների հնգյակը

Բաժանորդագրվել
Եթե Ամանորի գիշերը հաջողացնեք մի քիչ քնել, ապա առավոտյան ուշադրություն դարձրեք`ինչ եք տեսել երազում։

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի — Sputnik. Ամանորի գիշերը տեսած երազները մարգարեական են համարվում։ Եթե ամբողջ գիշեր քեֆ չանեք ու մի քանի ժամ տրամադրեք քնելուն, ապա կարող եք իմանալ ձեր ճակատագիրը։ Համենայնդեպս, այդպես են վստահեցնում գուշակներն ու աստղաբանները։

Բոլորը չէ, որ հավատում են դրան, ու շատերը նախընտրում են քնելու փոխարեն ուրախանալ, բայց եթե հոգնածությունից ու ալկոհոլից ձեր աչքը կպել է, ապա խորհուրդ ենք տալիս ուշադիր ծանոթանալ երազների ցանկին ու դրանց նշանակությանը։ Այդ ամենը ձեզ համար պատրաստել է Sputnik Արմենիան։

Խնջույքի շարունակությունը

Եթե երազում տեսել եք, որ ուրախ ու շուքով նշում եք Նոր տարին, դա նշանակում է, որ ձեզ համար լավ ժամանակներ են սկսվելու անկախ կենդանակերպի նշանից։ Այլ բան է, եթե երազում անտրամադիր եք ու առանց ոգևորության եք նշում Նոր տարին։ Դա կարող է զգուշացնել մտերիմների հետ հարաբերությունների բարդության մասին։

Новогодний стол - Sputnik Արմենիա
«Ոնց որ Նոր տարվա լիմոնադ լինես»․ ինչպես էին հայերը դիմավորում Ամանորը նախկինում և հիմա

Իսկ ինչ, եթե երազում էլ էիք աշխատում

Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ գործ էիք անում երազում։ Օրինակ, եթե երազում տեսնում եք, որ մեքենա էիք վարում, իսկ իրականում ղեկը ոտնակից չեք տարբերում, դա նշան է։ Արագ գնացեք վարորդական իրավունք ստանալու։

Սա կիրառելի է նաև գործունեության բոլոր տեսակների համար։ Տեսել եք, որ ասֆալտ եք փռում։ Դե, արդեն գլխի ընկաք։ Միաժամանակ պետք է ուշադիր լինել մանրուքների հանդեպ, օրինակ, հագուստի  ու սանրվածքի։ Դուք կարող եք երազում տեսնել այն, ինչը պակասում է ձեր կյանքում։

Ֆինանսների մասին

Կարելի է վստահ ասել, որ 2019-ին ձեր գործերը կլավանան, եթե երազում տեսել եք՝ ինչպես եք պարում։ Ձեզ գլխապտույտ հաջողություն է սպասում։ Զգույշ եղեք, որ այդ հաջողությունը չխենթացնի ձեզ։ Մի հուսահատվեք, եթե երազում էլ էիք քնած։ Դա նշանակում է ֆինանսական հաջողություն ու բարեկեցություն։ Մեծ գումար է սպասվում, եթե տեսել եք ձեզ կեղտոտ, սոված ու անթրաշ։

Իսկ ձմե՞ռը

Ուշադիր եղեք, եթե հանկարծ ձմեռ կամ ամառ եք տեսել երազում։ Դա կարող է նշանակել առողջական խնդիրներ կամ անհաջողություններ։ Սառույցը նշանակում է, որ չկամ մարդիկ փորձելու են վնասել ձեզ։ Տների տանիքներին տեսած սառույցները նշանակում են, որ անբարեկեցիկ կենցաղ է սպասվում։ Եթե երազում սառույց եք կրծում  կամ սառցե ջուր խմում, դա հիվանդություն է նշանակում։

Իսկ սե՞րը

Եթե երազում տեսել եք, որ օրը ցերեկով համբուրվում եք ձեր երկրորդ կեսի հետ, դա նշանակում է, որ ձեզ ամուր ամուսնություն է սպասվում։ Ձեր միությունը կատարյալ կլինի, եթե երազում դուք տեսել եք հոգատարություն դրսևորող երկրորդ կեսին։ Իսկ եթե ձեր երկրորդ կեսը անտարբերություն է դրսևորում, ապա պետք է մտորեք ձեր հարաբերությունների մասին։

Շնորհավոր Նոր տարի։

Նյութը պատրաստվել է բաց աղբյուրների տվյալների հիման վրա։

Լրահոս
0