00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ներկա մի եղեք ձեր կնոջ ծննդաբերությանը». բժիշկ Հակոբյանի 17 հազար փոքրիկները

© Sputnik / Александр Макаров / Անցնել մեդիապահոցНоворожденные
Новорожденные - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պարոն Հակոբյանը 45 տարի ծնունդ է ընդունում։ Նա 17 հազար երեխաների օգնել է լույս աշխարհ գալ։ Առաջին երեխան, որի ծնունդը նա ընդունել է, արդեն պապ է, բայց մանկաբարձը շարունակում է իր աշխատանքն ու հաճույքով գործի է գնում։

Նանա Մարտիրոսյան, Sputnik Արմենիա

Անհավանական բարի, ջերմ ու նուրբ մթնոլորտ է տիրում երևանյան Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում, որն ավելի հայտնի է որպես Մարգարյանի հիվանդանոց։

Կենտրոնը հիմնվել է 1931 թվականին, այս տարիների ընթացքում այստեղ հայերի մի քանի սերունդ է ծնվել։ Այստեղ անգամ պատերն են կյանքով ու ակնկալիքներով լի։

Այսօր էլ ծխարանում ու ընդունարանում անհանգիստ հայրերն այս ու այն կողմ են անում։ Սկեսուրներն անհամբեր նայում են անցնող յուրաքանչյուր բուժքրոջը, քույրերն ու եղբայրները հեռախոսով հայտնում են` «ծննդաբերում է» կամ «մերը շուտով կծնվի»։

Центр перинатологии, акушерства и гинекологии - Sputnik Արմենիա
Տոնական հրաշք․ Երևանում Ամանորի գիշերը երկվորյակ է լույս աշխարհ եկել

Կան նաև ավագ երեխաների հետ ընդունելության եկած հղիներ։ Երեխաները նայում են փորիկով մայրերին, ծիծաղում ու փորձում են խոսել փորիկի հետ։

Մինչդեռ սպասում ենք ծննդաբերական բաժանմունքի վարիչ Լևոն Հակոբի Հակոբյանին, բուժքույրը դուրս է գալիս սենյակից ու ասում է, որ Լիլիթի առաջնեկը ծնվեց։

Նորաթուխ տատը, հայրն ու էլի ինչ-որ բարեկամներ ուրախ աղմուկ են բարձրացնում, որի պատճառով չենք կարողանում լսել՝ ինչ սեռի երեխա է ծնվել։ Տատը սկսում է շոկոլադ բաժանել ու, բնականաբար, մեծ մասը երեխաներին է բաժին ընկնում։

Պարոն Հակոբյանն է դուրս գալիս, բայց չենք հասցնում մոտենալ նրան․նորաթուխ հայրը գրկում է բժիշկին ու երախտագիտության խոսքեր ասում։ Հազիվ հակադարձելով «հարձակմանը» պացիենտներից մեկը փորձում է գրավել նրա ուշադրությունը։ Նա ժեստով խնդրում է ևս մեկ րոպե սպասել։

Պարոն Հակոբյանն այս կենտրոնում աշխատում է 1973 թվականից։ Մայրս էլ է այդ թվականին էլ ծնվել։ Ասում եմ նրան այդ մասին, նա քնքշորեն ժպտում ու ասում է, որ այս ընթացքում ավելի քան 17 հազար ծնունդ է ընդունել։ Առաջին երեխան, որին նա օգնել է լույս աշխարհ գալ, այսօր արդեն պապ է, ու նրա սերնդի շատ երեխաները հենց պարոն Հակոբյանի օգնությամբ  են ծնվել։

Մանկաբարձը պատմում է, որ Ամանորին երեխաները «ակտիվանում» են, հավանաբար ուզում են հենց տոներին ծնվել՝ սկիզբ տալով ոչ միայն նոր տարուն, այլև իրենց ծնողների նոր կյանքին։

© Sputnik / Nana MartirosyanԼևոն Հակոբյան
«Ներկա մի եղեք ձեր կնոջ ծննդաբերությանը». բժիշկ Հակոբյանի 17 հազար փոքրիկները - Sputnik Արմենիա
Լևոն Հակոբյան

«Առաջին ամանորյա հերթապահությունը 1977 թվականին էր։ Այն ժամանակ սեղան գցեցինք, հավաքվեցինք բաժնում եղած բոլոր մարդկանցով ու արդեն ուզում էինք սկսել, երբ արյունահոսությամբ մի կնոջ բերեցին։ Բնականաբար, վազեցինք վիրահատության, հետո մյուսը եկավ, ու ադեն առավոտյան ժամը յոթին, երբ ամեն ինչ ավարտվեց, պարզվեց, որ էլ ոչ ոք ի վիճակը չէ նստել ու տոնել»,  - հիշում է պարոն Հակոբյանը։

Բժիշկն ասում է, որ դեկտեմբերի 31-ին ծնվածների ծնողները միշտ խնդրում են մի փոքր «տեղափոխել» ծննդյան ժամն ու հունվարի մեկ գրեն։ Եթե խոսքը հինգ կամ տասը րոպեների մասին է լինում, ապա երբեմն ընդառաջում են նրանց։

Новогодний стол - Sputnik Արմենիա
«Ոնց որ Նոր տարվա լիմոնադ լինես»․ ինչպես էին հայերը դիմավորում Ամանորը նախկինում և հիմա

Նորաթուխ հայերը, հատկապես ծանր ծննդաբերության ժամանակ, փորձում են ամեն կերպ շնորհակալություն հայտնել բժշկին։ Պարոն Հակոբյանն ասում է, որ առաջակում էին ամեն ինչ՝ ալկոհոլային խմիչքներից մինչև գումար։

«Մենք հասկանում ենք, որ նրանք լի են ուրախությամբ ու երախտագիտությամբ։ Սակայն մեդալի հակառակ կողմն էլ կա։ Երբեմն ծնունդը անհաջող է անցնում, այդ ժամանակ ատելությունը կարող է ծայրահեղ չափերի հասնել։ Մոռանում են ամեն ինչ, նույնիսկ այն, որ իրենց ընտանիքում երկու-երեք սերունդ ծնունդ եմ ընդունել, անգամ պատրաստ են սպանել` իմանալով, որ իմ մեղքով չէ»,  - ասում է բժիշկը։

Չնայած մասնագիտության բարդությանը, պարոն Հակոբյանը սիրում է իր աշխատանքը. յուրաքանչյուր նոր կյանք նրան ահռելի ուրախություն է բերում։ Պարոն Հակոբյանը հաճույքով է աշխատանքի գնում ու լուծում բարդ և ոչ այդքան բարդ հարցերը։ Հասկանում է, որ շատ բան է զոհաբերում, ասենք` ընտանիքի ու ընկերների հետ շփումը, սակայն նրա բախտը բերել է․կինը նույնպես բժիշկ է ու ըմբռնումով է վերաբերում աշխատանքին։

Նա երկու դուստր ունի, սակայն ներկա չի եղել նրանց ծնունդներին, քանի որ հարազատ մարդու ծնունդ ընդունելը, եթե, իհարկե, իրավիճակն արտակարգ չէ, շատ վախենալու է։

Благотворительный марафон Дед Морозов Новогодний Ереван - Sputnik Արմենիա
Ինչպես են երեխաները բացահայտում Ձմեռ պապի գաղտնիքը, կամ ինչքան է վաստակում հրաշագործը

Դրա հետ կապված բժիշկը մի պատմություն հիշեց․

«Երեխաները սովորաբար ծնվում են գլխով առաջ, ավելի հազվադեպ՝ ոտքերով կամ հետույքով, սակայն շատ հազվադեպ՝ դեմքով։ Դա դժվար ծնունդ է։ Մի անգամ տղամարդը որոշեց ներկա լինել  ծնունդին, ու երեխան հենց այդ տեսքով էր գալիս։ Նման դեպքերում փոքրիկի դեմքը այտուցվում է, քիթն ու բերանը ուռում են։ Հետո այդ ամենն անցնում է։ Երբ հայրը տեսավ նորածին իր երեխային,  շատ զարմացավ ու ասաց․ «Աստված իմ, միթե՞ այս նեգրի ճուտն իմն է», - հիշում է բժիշկ Հակոբյանը։ 

Նա խորհուրդ չի տալիս տղամարդկանց ներկա գտնվել իրենց կանանց ծննդաբերությանը, իսկ կանանց կոչ է անում չստիպել ամուսիններին։ Բացի այդ, ապագա հայրերը հաճախ են ուշաթափվում, հուզվածությունից ու լարվածությունից նրանց մոտ կարող է նաև հիասթափություն առաջանալ։

Պարոն Հակոբյանը խորհուրդ է տալիս նաև չկենտրոնանալ երեխայի սեռի վրա ու Աստծուց պարզապես առողջ երեխա խնդրել։ Հենց դա է մանկաբարձը մաղթում այն փոքրիկներին, որոնք դեռ նոր պետք է ծնվեն։

Լրահոս
0