13:21 16 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP592.94
  • EUR528.61
  • RUB7.41
Աստրոլոգիական ժամացույց Պրահայում

Ինչպիսի՞ն կլինի 2019թ-ը. Վանգան նախազգուշացրել է ծանր ժամանակների մասին

CC BY-SA 4.0 / Alvesgaspar / Prague September (cropped and resized)
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
228310

Այնպես է ստացվել, որ բազմաթիվ գուշակների և աստղաբանների շարքում մեծ փառք է բաժին ընկել Վանգային։

ԵՐԵՎԱՆ, 03 հունվարի — Sputnik. Ի՞նչ է մեզ սպասվում 2019թ-ին։ Այդպիսի հարց են տալիս շատերը։ Դրանց պատասխանները փորձում են տալ էքստրասենսները և պայծառատեսները։ Sputnik Ղրղզստանի գործընկերները հավաքել են Վանգայի կանխատեսումների ընտրանին։

2019թ-ի վերաբերյալ կանխատեսումներ է արել հայտնի բուլղարացի պայծառատես Վանգան, որը մահացել է 1996թ-ին։ Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, ըստ նրա կանխատեսումների, երկու ամենաազդեցիկ համաշխարհային առաջնորդները լուրջ խնդիրներ կունենան։

Այս տարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ իբր մահափորձ կկատարի իր անվտանգության թիմից մեկը, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կկորցնի լսողությունը խորհրդավոր հիվանդության պատճառով։ Դրա հետևանքով նա սրտխառնոց կունենա և աղմուկ ականջներում։

Եվրոպան խոշոր տնտեսական կոլապս կապրի, որը կարող է տեղի ունենալ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հետևանքով։

Ըստ կանխատեսման, հզոր երկրաշարժեր և ցունամիներ տեղի կունենան Պակիստանում, Հնդկաստանում, Չինաստանում, Ճապոնիայում, Ինդոնեզիայում։

Վանգան մինչ այդ կանխատեսել էր Brexit-ը, ԻԼԻՊ-ի ի հայտ գալը, սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը և «Կուրսկ» սուզանավի կործանումը։

Ըստ թեմայի

Ինչպես միստիկան երկրի գավաթ պարգևեց «Արարատին». Աքսել Վարդանյանի զարմանալի պատմությունը
Վերադարձ ակունքներին. ինչպես են հայերը դարեր առաջ տոնել Նոր տարին
Գուշակություն` սուրճի մրուրով. Երևանի սուրճի և թեյի փառատոնը հմայել է ռուսաստանցիներին

Գլխավոր թեմաներ