12:59 20 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.98
  • GBP617.88
  • EUR527.92
  • RUB7.49
Անոնիմուս դիմակով երիտասարդ

Anonymous-ը՝ ՀՀ-ում բրիտանացիների աշխատանքի մասին. հաքերները նոր փաստաթղթեր են հրապարակել

CC0 / parameciorecords / Anonymous
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
63320

Հրապարակվել են Լեյբորիստական կուսակցության և նրա առաջնորդ, RT հեռուստաալիքի գործունեության վճարման մասին հաշիվներ և փաստաթղթեր։ Հրապարակվել են նաև տվյալներ Ռուսաստանի հարևան երկրներում Լոնդոնի աշխատանքի մասին։

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի — Sputnik. Anonymous միջազգային ցանցի հաքերները մի շարք փաստաթղթեր են հրապարակել Հայաստանում բրիտանական Integrity Initiative պետական նախագծի աշխատանքի մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Դրանցում նշվում է հրապարակումների ժամանակացույցը, կոնտակտների, ոչ լոյալ լրագրողների և փորձագետների ցուցակը, ինչպես նաև վճարումների փաստաթղթերը։

Anonymous-ի ցանցահենները բացահայտել են նոր փաստաթղթեր և վճարման հաշիվ-ապրանքագրեր, որոնք, ըստ նրանց, Integrity Initiative պետծրագրի՝ բրիտանացի հարկատուների գումարներով Լեյբորիստական կուսակցության և դրա ղեկավարի, ինչպես նաև ռուսական RТ հեռուստաալիքի գործունեության վերաբերյալ վերլուծական աշխատանքների իրականացման ապացույց են:  Փաստաթղթերը վերաբերում են, մասնավորապես, Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպի, նախկին ԽՍՀՄ երկրներում և Մերձավոր Արևելքում՝ ներառյալ Սիրիայում տիրող իրավիճակի լուսաբանմանը:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունն արդեն հավաստի է ճանաչել  Anonymous-ի՝ նախկինում հրապարակված փաստաթղթերը, որոնք վերաբերում էին Եվրամիության երկրների գործերին Լոնդոնի միջամտությանը և Լոնդոնի՝ Ռուսաստանի դեմ նպատակաուղղված տեղեկատվական պատերազմին: Փաստաթղթերի շարքում կան զեկույցներ RT-ի աշխատանքի մասին և վճարումների հաշիվներ, որոնք ներկայացվել են Intergity Initiative-ի համար նման աշխատանքի համար։

Հաքերների հրապարակած փաստաթղթերը ներառում են 2016թ-ին տարածաշրջանում «Պետական կառավարման ինստիտուտի» գործողությունների յուրահատուկ ժամանակացույցը՝ ԶԼՄ-ներում Ռուսաստանի և «աշխարհում դրա բացասական դերի» մասին հրապարակումների ցուցակով, ինչպես նաև հետազոտող Էդուարդ Աբրահամյանի գիտական հոդվածը Հայաստանում բողոքի ցույցերի մասին՝ «Մոսկվան մտահոգություն ունի, որ հայկական «թավշյա հեղափոխությունը» կարող է թուլացնել իր ազդեցությունը Երևանի վրա» անվանումով։

Առկա է փաստաթուղթ այդ նույն հետազոտողին 265 ֆունտ վճարելու մասին, որը որոշակի «լսարանի» տեղեկացրել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության ընթացիկ դրության մասին։

«Պետական կառավարման ինստիտուտի» ձեռքբերումների ցուցակում նշված են նաև ութ բողոքներ՝ ուղղված բրիտանական Ofcom-ին «պատշաճ անաչառություն ապահովելու RT-ի անկարողության» վերաբերյալ՝ խնդրելով սկսել պաշտոնական հետաքննություն։

Եվս մի փաստաթուղթ իրենից ներկայացնում է հաշվետվություն Հայաստանում բողոքները լուսաբանելու մասին, որտեղ ցույց է տրված, որ նախագծի աշխատողները շեշտը դրել են «Ռուսաստանի բացասական դերի վրա», միաժամանակ հրապարակումների մեկնաբանություններում հանդիմանում են լրագրողներին, որոնք բողոքի ակցիաները լուսաբանելիս ռուսամետ դիրքորոշում են ունեցել։

Ներկայացված է նաև Հայաստանում «ակտիվիստների» ցուցակը, որոնք առաջ են մղում Ռուսաստանի շահերը, քարոզում Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը և մտադրությունները՝ միաժամանակ ներկայացնելով իրենց որպես «վերլուծաբաններ», «փորձագետներ», «քաղաքագետներ»։

2018թ.-ի նոյեմբերին հաքերները առաջին անգամ հրապարակել էին բրիտանական Պետական կառավարման ինստիտուտի Integrity Initiative պետծրագրի գործունեության մասին փաստաթղթեր, որոնք, ըստ հաքերների, կարող են օգտագործվել Մեծ Բրիտանիայի կողմից եվրոպական երկրների ներքին գործերին միջամտելու և Ռուսաստանի դեմ տեղեկատվական պատերազմ վարելու նպատակով:

Anonymous-ի տվյալներով՝ ինստիտուտի ծրագիրը 2017թ.-ից ի վեր չի թարմացվել, աշխատակիցների մասին տեղեկությունները և հաստատության կոնտակտային տվյալները անհետ կորել են, իսկ առցանց հրապարակումների ծրագրային կոդից կարելի է ենթադրել, որ դրանք արվում են ավտոմատ կերպով:

Ըստ թեմայի

Համացանցային կողոպտիչներ․ ինչու՞ հայ օգտատերերը չեն կարողանում ազատվել նրանցից
Հայկական հետախուզության հպարտությունը. ինչպես է ադրբեջանցի հովիվը սոլֆեջիո պարապել
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան, ՏՏ

Գլխավոր թեմաներ