00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իմ ընտրյալը․ Սուրբ ծննդի թոփ 5 մարգարեական գուշակությունները

© Sputnik / Александр Кондратюк / Անցնել մեդիապահոցДевушка гадает. Архивное фото
Девушка гадает. Архивное фото - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սուրբծննդյան գուշակությունները շատ տարածված են ժողովրդի մեջ, քանի որ դրանք իրագործելը շատ հեշտ է։

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի — Sputnik. Հայ առաքելական եկեղեցին մի քանի ժամից կսկսի նշել տաղավար տոներից մեկը՝ Սուրբ ծնունդը։

Астрологические часы в Праге - Sputnik Արմենիա
Ինչպիսի՞ն կլինի 2019թ-ը. Վանգան նախազգուշացրել է ծանր ժամանակների մասին

Հունվարի 5-ի երեկոյան՝ սուրբծննդյան ճրագալույցից հետո, տեղի կունենա պատարագ։ Տոնակատարությունը կշարունակվի նաև հաջորդ օրը՝ հունվարի 6-ին, առավոտյան պատարագով։

Ժողովրդի մեջ տարածված հավատալիքի համաձայն` դա ամենահաջող երեկոն է ապագայի գուշակություն անելու համար։ Համարվում է, որ այդ շրջանում աշխարհների միջև պորտալ է բացվում, որն օգնում է մարդանց գուշակել իրենց ապագան։ Sputnik Արմենիան հավաքել է Սուրբծննդյան գիշերվա համար հինգ ամենատարածված գուշակությունները։

Գուշակություն սանրի վրա

Նշանած գտնելու այս գուշակությունը շատ տարածված է։ Դրա համար պետք է Սուրբ ծննդի գիշերը քնից առաջ մահճակալի մոտ դնել օճառ և սանր՝ երեք անգամ կրկնելով․ «Նշանածս, լվացրու և սանրիր ինձ»։ Եթե ձեզ վիճակված է այդ տարի ամուսնանալ, ապա անպայման երազում կտեսնեք ապագա ամուսնուն։ Եթե երազում ոչ ոքի չեք տեսել, մի հուսահատվեք, հաջորդ անգամ կստացվի։

Գուշակություն առարկայով

Գուշակության այս տեսակը կարելի է անցկացնել միայն Ծննդյան տոներին։ Հիմնականում գուշակում են կոշիկով։ Դուք պետք է Սուրբ ծննդից առաջ դուրս գաք փողոց և մտքում հարց տաք ձեզ՝ որ կողմից սպասել նշանածին։ Հետո փակեք աչքերը և կոշիկը նետեք գլխի վրայով։ Որ ուղղությամբ նայի կոշիկի քիթը, այդտեղից էլ կգա ձեր նշանածը։ Եթե կոշիկի ծայրը նայում է ձեր տան ուղղությամբ, ապա այդ տարի չեք ամուսնանա։

Գուշակություն մոխրով

Պետք է թղթի վրա գրել  սիրելիի անունը։ Թուղթը վառում եք եկեղեցուց բերված մոմի կրակով, մոխիրը հավաքում ափի մեջ։ Բացում եք ափը՝ ձեռք դուրս հանելով պատուհանից։ Եթե քամին քշի մոխիրը, ապա ձեզ վիճակված չէ լինել այդ մարդու հետ։ Եթե մոխիրը մնա, ապա նա հենց ձեր ընտրյալն է։

Գուշակություն թղթով

Վերցնում ենք թուղթը և կտրատում։ Մի քանի ցանկություն ենք գրում թերթիկների վրա, մի մասը դատարկ եք թողնում։ Բոլորը դնում եք բարձի տակ և պառկում քնելու։ Առավոտյան բարձի տակից հանում եք թուղթը։ Որ ցանկությունը վերցնեք, դա էլ ձեզ սպասվում է նոր տարում։ Եթե թուղթը դատարկ լինի, ապա ձեր ցանկությունները չեն կատարվի։

Գուշակություն հայելիով

Սա ամենաառեղծվածային գուշակությունն է։ Վերցնում ենք երկու հայելի՝ մեծ ու փոքր։ Դնում եք դեմ-դիմաց։ Հայելիները պետք է մաքուր լինեն, առանց հետքերի։ Դրանց միջև դնում եք երկու մոմ և նայում փոքր հայելու վերևից։ Որոշակի միջանցք է ստացվում պորտալի նման, դրա մեջ էլ կարելի է տեսնել նշանածին։

Լրահոս
0