14:56 21 հունվարի 2019
Ուղիղ եթեր
  • USD485.42
  • GBP628.13
  • EUR553.38
  • RUB7.31
Դպրոցականներ, արխիվային լուսանկար

Որոշ դպրոցներում վերարկուով են դասի նստում. Հարությունյանը հրահանգում է միացնել ջեռուցումը

© Sputnik / Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
8610

Արայիկ Հարությունյանը խոստանում է անձամբ զբաղվել չջեռուցվող դպրոցների հարցով։

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի — Sputnik. Քանի որ հունվարի 8-ից Հայաստանում մեկնարկում է ուսումնական գործընթացը, ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը հրահանգում է վաղվանից` հունվարի 7-ից, սկսել դպրոցների շենքերի ջեռուցումը։

Այս մասին նա գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում` համապատասխան հրահանգ տալով դպրոցների տնօրեններին, տնտեսվարներին ու տեխնիկական աշխատակիցներին։

«Թեպետ այսօր տեղեկացա, որ արդեն կան դպրոցներ, որոնք սկսել են անհրաժեշտ ջերմաստիճանի բերել դասասենյակները: Մեր երեխաների առողջությունը պետք է լինի առաջին տեղում»,– գրել է նա։

Իսկ մարզերի և համայնքների ղեկավարներին նախարարի պաշտոնակատարը հորդորում է ուշադրության տակ պահել այս հարցը և վաղը ստուգել դպրոցները։ Նա նաև նշում է, որ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը նույնպես այդ հարցը պահում է ուշադրության կենտրոնում:

«Երեկ և այսօր զրուցել եմ նրա հետ մարզային ենթակայության դպրոցներում ջեռուցման ապահովման հարցի վերաբերյալ»,– գրում է նա:

Նրա գրառմանն արձագանքել են որոշ դպրոցների աշակերտների ծնողները` հայտնելով, որ Սյունիքի մարզի Ալվանք գյուղի դպրոցում ջեռուցումը միացվում է միայն առաջին և երկրորդ դասաժամերին, մնացած ժամերին երեխաները ստիպված են լինում վերարկու հագնել։ Դիլիջանի թիվ 2 դպրոցում ևս, ըստ գրառման, երեխաները նստում են վերարկուներով։ Այստեղ, թեև կա ջեռուցման համակարգ կա, բայց տնօրինությունն «ափսոսում» է միացնել։

Արայիկ Հարությունյանը խոստացել է անձամբ ու մարզպետի միջնորդությամբ զբաղվել ներկայացված խնդիրներով։

Ըստ թեմայի

Ի՞նչ է արվել կրթության ոլորտում 6 ամսում. Sputnik–ի հյուրն է Արայիկ Հարությունյանը
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»–ը բացառապես հայերեն է լինելու. Հարությունյանը խոսել է Քոչարյանի հետ
20 թեկնածու հրաժարվել են պատգամավորական մանդատներից
թեգերը:
Արայիկ Հարությունյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ