00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում պոլիգլոտ ոստիկաններ կան, կամ եթե լեզուն չի բավարարում, օգնության են հասնում ժեստերը

© Sputnik / Aram NersesyanПолиция Армении
Полиция Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվն այս տարի ավելացել է։ Որպես կանոն` նրանք ամենից շատ շփվում են ոստիկանների հետ։ Sputnik Արմենիան ճշտել է` ինչպես են մեր ոստիկանները լեզու գտնում զբոսաշրջիկների հետ։ Պարզվում է` նրանց շարքերում նույնիսկ պոլիգլոտներ կան։

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Ոստիկանությունում կան ու օրեցօր ավելանում են մարդիկ, որոնք տիրապետում են օտար լեզուների, երբեմն նաև մի քանի։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։

«Մենք ունենք կրթահամալիր, որտեղ անցկացվում են օտար լեզվի դասընթացներ։ Այդ պրոցեսը շարունակական է»,– ասաց նա։

Ոստիկանության աշխատակիցների օտար լեզվի իմացությունը հատկապես կարևորվում է զբոսաշրջիկների հետ շփման ընթացքում, ուստի պատահական չէ, որ նման կարողություններով անձինք հիմնականում հավաքված են Ոստիկանության ՊՊԾ գնդի 5–րդ` «հրեշտակների» գումարտակում։

27-ամյա Մկրտիչ Ղազարյանը նկատել է, որ օտարերկրացիները հաճելիորեն զարմանում են, երբ հայ ոստիկանն իրենց օտար լեզվով է պատասխանում։

© Sputnik / Asatur YesayantsՄկրտիչ Ղազարյան
ՀՀ–ում պոլիգլոտ ոստիկաններ կան, կամ եթե լեզուն չի բավարարում, օգնության են հասնում ժեստերը - Sputnik Արմենիա
Մկրտիչ Ղազարյան

«Մի անգամ ամերիկացի ամուսինները փորձում էին ինչ–որ բան հասկացնել ռուսերենով, բայց երբ լսեցի, որ իրար հետ անգլերեն են խոսում, ասացի` կարող եք հանգիստ անգլերեն ասել, զարմացան` ո՞նց, դուք անգլերեն հասկանում եք»,– պատմում է Մկրտիչը։

3 տարվա աշխատանքային փորձից նա գիտի` զբոսաշրջիկների հիմանական հարցերը վերաբերում են Կասկադի, Հյուսիսային պողոտայի, Հանրապետության հրապարակի ու հատկապես երգող շատրվանների գտնվելու վայրին։

Իսկ այն դեպքերում, երբ ոստիկանի ու զբոսաշրջիկի իմացած լեզուները չեն համընկնում, օգնության է հասնում մարդկության առաջին` ժեստերի լեզուն։

«Հիմնականում իրանցիների մեջ են լինում մարդիկ, որ իբր անգլերեն գիտեն, գալիս, ասում են` hello, հետո չեն կարողանում ուրիշ բան ասել, սկսում են իրենց լեզվով բացատրել։ Եթե դա էլ չի օգնում, ժեստերի լեզվով ենք բացատրում։ Մի կերպ քարտեզի վրա ցույց են տալիս տեղը, բացատրում կամ ուղեկցում ենք»,–ասաց նա։

Հայաստան ժամանած զբոսաշրջիկները սիրում են նաև լուսանկարվել հայ ոստիկանների հետ, հաճախ նաև խոստովանում են, որ շատ են հավանում մեր իրավապահների համազգեստը։

Անահիտ Պետրոսյանը «հրեշտակների» գումարտակում է արդեն 5 տարի։ 5 օտար լեզուների (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն) իմացությունը, նրա խոսքով, իրեն շատ է օգնում աշխատանքում և նաև հպարտություն է ներշնչում համազգեստի ու Հայաստանի հանդեպ։

© Sputnik / Asatur YesayantsԱնահիտ Պետրոսյան
ՀՀ–ում պոլիգլոտ ոստիկաններ կան, կամ եթե լեզուն չի բավարարում, օգնության են հասնում ժեստերը - Sputnik Արմենիա
Անահիտ Պետրոսյան

«Այս տարի Ֆրանկոֆոնիայի օրերին մի իտալացի զույգ մոտեցավ Հյուսիսային պողոտայում, որտեղ փակցված էր Շառլ Ազնավուրի պաստառը։ Փորձում էին հասկանալ, թե ինչ նշանակություն ունի նա մեզ համար։ Նախ ռուսերեն հարցրին` մտածելով, որ երևի չենք հասկանա իրենց լեզուն։ Բայց ես կռահեցի, որ իրենք իտալացիներ են և պատասխանեցի իտալերեն։ Շատ ուրախացան, որ մեր երկրում կան իրենց լեզվին տիրապետողներ»,– ասաց Անահիտը։

Տարվա ամենածանր ժամանակահատվածն օտար լեզվին տիրապետող հայ ոստիկանների համար Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերն էին։ Այդ նպատակով Հայաստանի կառավարությունը նույնիսկ հատուկ զրուցարաններ էր հրատարակել ոստիկանների համար, որպեսզի նրանք կարողանան շփվել գագաթնաժողովի հյուրերի հետ։

Անահիտը հայտնեց, որ թեև տիրապետում է ֆրանսերենին, բայց այդ օրերին նույնիսկ իրեն է օգնել զրուցարանը։

«Գալիս են տարբեր երկրներից, ակցենտները տարբեր են, ինչ–որ բառեր ճիշտ չեն արտասանում։ Այնտեղ այնքանով է լավ, որ գրված է ֆրանսերեն, ու հնարավոր է նրանց հետ շփվել թեկուզ ֆրանսերեն գրվածը ցույց տալով»,– ասում է Անահիտ Պետրոսյանը` հավելելով, որ Ֆրանկոֆոնիայից հետո էլ իրենք շարունակում են օգտվել զրուցարաններից ու դրանց օգնությամբ շփվել Հայաստան ժամանող ֆրանսախոս զբոսաշրջիկների հետ։

Մեր զրուցակիցները փաստեցին` այս տարի Հայաստան ժամանած օտարերկրացիների թիվը աննախադեպ էր ու Ամանորին էլ չի նվազում, ուստի հայ ոստիկանները շարունակում են կատարելագործել իրենց լեզվաիմացությունը։

Հիշեցնենք` անցած տարվա հոկտեմբերին Հայաստանում անցկացվեց Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողով, որին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել 150 պատվիրակություն 84 երկրից։

Учения по гражданской обороне в Ереване - Sputnik Արմենիա
Ինչպես փաթաթեմ տոլման, կամ դուրս վռնդեք իմ հյուրերին․զվարճալի դեպքեր փրկարարների Ամանորից

2018 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան այցելողների թիվն աճել է 8,8 տոկոսով:

Եթե 2017 թվականին Հայաստան են այցելել 1 միլիոն 172 հազար 402 մարդ, ապա 2018 թվականի նույն ժամանակահատվածում այցելուների թիվը կազմել է 1 միլիոն 275 հազար 209: Զբոսաշրջիկներից 525 հազար 423-ը Հայաստան են այցելել Ռուսաստանի Դաշնությունից։

Հայաստանի նկատմամբ մեծ հետաքրքրություն են դրսևորել նաև Գերմանիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի, Ուկրաինայի, Իտալիայի և ԱՄՆ–ի քաղաքացիները։

Լրահոս
0