00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Արամ Սարգսյան
Բրյուսելում պայմանավորվածություններն ուղղված են Իրանի և Ռուսաստանի դեմ․ Արամ Սարգսյան
17:12
7 ր
Սուրեն Պապիկյան
Կիստաների, գիշերամիզության և թեթև հետամնացության դեպքում ծառայությունը սահմանափակումով պարտադիր է․ Սուրեն Պապիկյան
17:30
4 ր
Ալեքսանդր Կադնիկով
Ռուսաստանի հետ վերամիավորումից հետո Ղրիմի հայկական սփյուռքն ակտիվացել Է․ Ալեքսանդր Կադնիկով
17:35
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
Աբովյան time
On air
19:41
33 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հրաշքով փրկված հայն ու ընկերուհին ամուսնացել են ծովում տեղի ունեցած սարսափից հետո

© Photo : Unsplash / Nathan DumlaoПара у моря
Пара у моря - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամառային մղձավանջից հետո զույգը երկար ժամանակ սթրեսի մեջ է եղել, իսկ հիմա նրանք մեղրամիս են անցկացնում։

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Ամռանը չորս օր բաց ծովում մնացած և հրաշքով փրկված Նադեժդա Աչապկինան և Միխայիլ Ալավերդյանն այսօր դարձյալ հայտնվել են ԶԼՄ–ների և սոցցանցերի օգտատերերի ուշադրության կենտրոնում։

«Կոմսոմոլսկայա պրավդան» հիշեցնում է, որ 2018 թվականի օգոստոսին երիտասարդները որոշել էին ձուկ որսալ Նովոռոսիսկի մերձակայքում։ Նրանք իրենց հետ մի քիչ արևածաղիկ ու ջուր էին վերցրել։ Սաստիկ քամին նրանց փչովի նավակը ծով էր քշել։ Միշան և Նադյան իրենց կապել էին նավակին, որպեսզի շուռ գալու դեպքում հանկարծ չխորտակվեն։ Ջուրը վերջացել էր, սնունդ էլ չունեին։ Ցերեկվա ժամերին արևն էր այրում (նրանք հետագայում բուժել են այրվածքները), իսկ գիշերները դողում էին սառը ջրի մեջ։

Վերջերս զույգի կյանքում կարևոր իրադարձություն է եղել. նրանք ամուսնացել են։

© Photo : KPՆադեժդան ու Միխայիլը
Հրաշքով փրկված հայն ու ընկերուհին ամուսնացել են ծովում տեղի ունեցած սարսափից հետո - Sputnik Արմենիա
Նադեժդան ու Միխայիլը

«Համեստ տոնախմբություն էինք կազմակերպել, պարզապես գրանցեցինք մեր ամուսնությունը։ Բայց երբ հնարավորություն ունենաք, անպայման հայկական բոլոր ավանդույթներով տոնախմբություն կկազմակերպենք», – ասել է Նադեժդա Ալավերդյանը «ԿՊ» – Կուբան»–ին տված հարցազրույցում։

Այժմ զույգը մեղրամիս է անցկացնում։ Ամբողջ ազատ ժամանակը նրանք աշխատում են միասին լինել։

Лагерь на берегу Севана с программой реабилитации людей с ограниченными возможностями - Sputnik Արմենիա
Կրասնոդարի երկրամասում Քրիստոսը Միխայիլ Ալավերդյանին փրկել է անխուսափելի մահից

Ամեն անգամ Նովոռոսիսկի ափամերձ տարածքում զբոսնելիս Նադեժդան և Միխայիլը ուշադիր նայում են նավերին։ Հեռացող նավերը հիշեցնում են, թե ինչպես են 4 օր շարունակ պայքարել կյանքի համար` պայքարելով ալեկոծ ծովի դեմ։

«Այն ժամանակ` օգոստոսին, մենք երևի ուժեղ սթրես էինք ապրել։ Առանձնակի չէինք հասկանում` ինչ է տեղի ունեցել։ Որքան ավելի շատ ժամանակ է անցնում, այնքան ավելի շատ ենք գիտակցում, որ մենք իսկապես կարող էինք մահանալ, ընդ որում` շատ արագ։ Մեր բախտը բերեց։ Այժմ վախի զգացումն ավելի է սրվել։ Ոչ, մենք չենք վախենում ծովում լողալուց, ժամանակ ունենալուն պես անպայման կրկին ձկնորսության կգնանք, միայն թե ավելի զգույշ կլինենք, եղանակի տեսությունն ավելի ուշադիր կստուգենք. Նովոռոսիսկում քամիների հետ կատակ անել չի կարելի։ Անձամբ ենք համոզվել», – դեպքից 4 ամիս անց պատմել է Նադեժդա Ալավերդյանը։

Ամուսինները մշտական կապի մեջ են իրենց փրկչի` «Կրիտի Ռոկ» հունական դրոշով նավի կապիտան Քրիստոս Կոնստանտինիդիսի հետ։ Յուրաքանչյուր նամակը սկսվում է երախտիքի խոսքով։

Քրիստոս Կոնստանտինիդիսը ծով էր դուրս եկել ապրիլին, նրա ծովային ուղերթը պիտի ավարտվեր աշնան վերջին, բայց այնպես ստացվեց, որ գործուղումը երկարեց։

«Երբ նա գրեց, որ լինելու է «Թաման» նավահանգստում, մենք, իհարկե, մտածեցինք նրան հանդիպելու մասին։ Միայն թե այս անգամ` արդեն ցամաքում։ Ճիշտ է` կարողացանք հանդիպել միայն մեկ ժամով։ Նա շտապում էր նավ վերադառնալ։ Հանդիպման ժամանակ Քրիստոսը հետաքրքրվեց, թե ինչպես ենք զգում, մենք կրկին հիշեցինք այն ամենը, ինչ նա արել է մեզ համար, շնորհակալություն հայտնեցինք։ Բացի այդ, ձեռագործ մի իր նվիրեցինք տան համար։ Դա անձնական հուշանվեր էր, այդ պատճառով չեմ ուզում պատմել, թե ինչ էր, սակայն կապիտանին շատ դուր եկավ», – նշել է Նադեժդան։

Առաջիկա օրերին Քրիստոս Կոնստանտինիդիսի գործուղումը վերջապես պետք է ավարտվի։ Երթուղու վերջին կետը Մալթան է։ Նավահանգիստ հասնելուն պես կապիտանն արձակուրդ կգնա։

«Մենք կարող էինք նրան հանդիպել կղզում։ Ցավոք, ֆինանսապես չենք «ձգի» Մալթա հասնելու համար։ Կարծում եմ` նրան մեր կողմերում տեսնելու հնարավորություն կունենանք հաջորդ տարի։ Իսկ մինչ այդ ուզում ենք մեր տունը վերանորոգել։ Նախին տանտերը ջերմամեկուսացման հարցը չէր լուծել։ Ամեն անգամ, երբ անձրև է գալիս, տանը ջրհեղեղ է լինում։ Ցավալի է տեսնել` ինչպես է ամեն ինչ փչանում, մենք այնքան ուժ ենք ներդրել։ Սակայն դա չնչին բան է այն ամենի հետ համեմատ, ինչ տեսանք բաց ծովում։ Կհաղթահարենք», – ավելացրել է աղջիկը։

Հիշեցնենք, որ Սև ծովում զույգի հրաշքով փրկվելուց հետո սոցցանցերում հատկապես քննարկվում էր հունական նավի կապիտանի անունը։ Միշայի և Նադեժդայի խոսքով` ծովում նրանք անդադար աղոթում էին, և աղոթքներից մեկի ժամանակ հորիզոնում նավ նշմարվեց, որը փրկեց նրանց։ Խորհրդանշական էր հենց այն, որ նավի կապիտանի անունը Քրիստոս էր։

Լրահոս
0