ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Հայտնի երգչուհի, դերասանուհի և pole-dance–ի աշխարհի չեմպիոն Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) բացել է փակագծերը. նա ներկայացրել է, թե ինչպես է կարողացել Ամանորի տոներից հետո ազատվել ավելորդ քաշից։
«Տոների ընթացքում 4 կգ քաշ հավաքեցի։ Արդեն 1-ից ազատվել եմ։ Ինչպե՞ս։ Քնելուց առաջ չեմ ուտում։ Եվ մարզվում եմ։ Եվս 2-ից մտադիր եմ ազատվել օրական 1500 կկալ բանաձևով սննդակարգին վերադառնալու օգնությամբ», – գրել է պարուհին։
Посмотреть эту публикацию в Instagram
Մի քանի ժամ առաջ հրապարակած տեսանյութում, Վարդան նկարահանում է ինքն իրեն մարզասրահի հայելու մեջ։ Նա սև տրիկո է հագել, ինչը ընդգծում է մարմնի գեղեցկությունը։
Instagram–ում նրա արվեստի երկրպագուները շնորհակալություն են հայտնել խորհրդի համար և խնդրել ավելի հաճախ ներկայացնել բարեկազմ արտաքին ունենալու գաղտնիքները։ Շատերը գրել են նաև կատարյալ մարմին ունենալու սեփական բաղադրատոմսերի մասին։ Մի քանի ժամվա ընթացքում տեսանյութը դիտել են ավելի քան 35 հազար անգամ։
Посмотреть эту публикацию в Instagram
Ավելի վաղ Վարդան իր էջում սիրեցյալի հետ ռոմանտիկ լուսանկար էր հրապարակել և լուսանկարին կից գրել. «Իմ առաջին ճշմարիտ սիրավեպը»։ Երկրպագուներին լուսանկարը շատ էր դուր եկել, նրանք հայտարարել էին, որ զույգն իսկապես գեղեցիկ է, սակայն բոլորին մի հարց էր հուզում. արդյոք պարուհու ընտրյալը հա՞յ է։ Վարդան մինչ օրս չի պատասխանել այդ հարցին։