10:35 18 հունվարի 2019
Ուղիղ եթեր
  • USD485.81
  • GBP625.67
  • EUR553.43
  • RUB7.30
Նիկոլ Փաշինյան

Նրանց տեքստից ծորում է նոստալգիան հանրապետական կոռումպացված իշխանության նկատմամբ. Փաշինյան

© Sputnik / Aram Nersesyan ,
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (545)
41711

Նիկոլ Փաշինյանին զարմացրել է ԶԼՄ–ներից մեկի հրապարակումը։ Նա իր տարակուսանքն է հայտնել այդ կապակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տարակուսանք է հայտնել թերթերից մեկի հրապարակման վերաբերյալ։

Բանն այն է, որ «Հրապարակ» թերթը գրել էր, որ պարզվում է` Նոր Հայաստանի իշխանությունները ՀՀԿ-ին չեն զիջում անգամ խաշի նկատմամբ սիրո հարցում: «Կիրակի օրը էջմիածնի ռեստորանային համալիրներից մեկում տեղի կունենա «Իմ քայլը» դաշինքի մերձեցման առավոտը՝ խաշի սեղանի շուրջ, որպեսզի «Իմ քայլի» պատգամավորական ֆրակցիան եւ կառավարության անդամները միմյանց մոտիկից ծանոնթանան»,–գրել էր թերթը:

Նիկոլ Փաշինյանը չի հասկանում այս հրապարակման տրամաբանությունը և հարց է հղում հոդվածի հեղինակին. «Հայաստանի Հանրապետության կամայական քաղաքացիներ կարող են հավաքվել գնալ խաշ ուտելու՝ մարդա 3000 դրամ հավաքելով, իսկ իշխող խմբակցության անդամները իրավունք չունե՞ն»։

Վարչապետի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ ինքն է նման միջոցառում կազմակերպելու առաջարկի հեղինակը։ «Ուրախ եմ, որ լրատվամիջոցները լիարժեք վայելում են խոսքի ազատության իրենց իրավունքը և իշխանությանը վերագրում են այնպիսի մեղքեր, ինչպեսին օրինակ՝ հանրապետականներին նմանվելն է՝ շնչել-արտաշնչելով, սնունդ ընդունելով, նույնիսկ խաշ ուտելով։Այս չափանիշով հանրապետականին նմանվում են Հայաստանի միլիոնավոր քաղաքացիներ»,–գրել է Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ իրենք միայն մի բանով չեն նմանվում հանրապետականներին, որ այս և այսօրինակ լրատվամիջոցներին «կոնտրոլի տակ չենք առնում»։ «Եվ նրանց տեքստերից ծորում է նոստալգիան հանրապետական կոռումպացված իշխանության նկատմամբ»,–գրել է Փաշինյանը և եզրակացրել, որ երկար տարիներ կողք կողքի գործելով նրանք համարյա հարազատացել են։

Նշենք, որ «Հրապարակը» նաև նախկին իշխանությունների «խաշ–փարթիների» մասին էր գրում։ Օրինակ` 2017թ.–ի հունվարի 18–ի իր համարում թերթը գրում է, որ նախագահ Սերժ Սարգսյանը գործարար համայնքին հրավիրել է խաշ ուտելու։
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (545)

Ըստ թեմայի

Եթե այդ մարդուն նշանակես նախարար կամ վարչապետ, ամբողջ երկիրը 5 րոպեում կթալանի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի որդին արձակուրդ է եկել. լուսանկար
Փաշինյանը` խաղաղապահի դերում․ ինչով է ավարտվել ռեստորանատերերի հետ հանդիպումը
թեգերը:
Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ