00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կենդանիների թրաֆիքինգի պատմությունը վնասում է ՀՀ վարկանիշին. բուծարանների սեփականատերեր

© Sputnik / Asatur YesayantsОбезьянка Виола и Джамбо
Обезьянка Виола и Джамбо - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Զու ֆաունա արտ» ընկերության հիմնադիր և սեփականատեր Արթուր Խաչատրյանն ու «Ջամբո» էկզոտիկ պարկի հիմնադիր Արտյոմ Վարդանյանը խոսում են կենդանիների վաճառքի ոլորտի խնդիրների ու Հայաստանում կենդանիների թրաֆիքինգի մասին կեղծ հրապարակումների բացասական ազդեցության մասին։

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Հայաստանը կարող է զրկվել վայրի ֆլորայի և ֆաունայի տեսակներ ներմուծելու իրավունքից։ Այս մասին այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց «Զու ֆաունա արտ» ընկերության հիմնադիր և սեփականատեր Արթուր Խաչատրյանը։

Обезьянка Джамбо - Sputnik Արմենիա
Ինչպե՞ս են էկզոտիկ կենդանիները ներկրվում Հայաստան

Խաչատրյանի խոսքով`այդ ամենը կարող է տեղի ունենալ իր հասցեին կեղծ հրապարակումների ու մեղադրանքների պատճառով։ Ֆլորայի ու ֆաունայի տեսակներ ներմուծելու արգելքին նպաստում է երրորդ անձանց հարձակումները, նաև կեղծ հայտարարություններն այն մասին, իբր երկրում կենդանիների թրաֆիքինգի ցանց է գործում։

Ավելի վաղ Խաչատրյանին Ինտերպոլն էր փնտրում աֆրիկյան երկրներից կենդանիների թրաֆիքինգի ու Ռուսաստան արտահանման գործով։ Խաչատրյանը հերքում է, որ առնչություն ունի դրա հետ ու հարձակումների նոր ալիքի դեպքում պատրաստ է մեղադրողներին դատի տալ։ Նրա խոսքով` սկանդալը պատճառ հանդիսացավ, որ CITES-ը («Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի  տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիա») 2013 թվականին Հայաստանին երկրորդ տեղից տեղափոխի երրորդ տեղ։

Обезьяны в Московском зоопарке - Sputnik Արմենիա
Ինչ կապիկներ է Հայաստանն արտահանել Ռուսաստան, և ինչու են դրանք վախեցրել ռուսական կողմին

«Հիմա այդ վարկանիշային աղյուսակի համաձայն` Հայաստանը «վտանգավոր երկրի» կարգավիճակ ունի։ Սակայն երկիրը վարկաբեկող նման հրապարակումների ու հայտարարությունների պատճառով մեզ կարող են չորրորդ տեղ մղել», – ասաց Խաչատրյանը։

Դա կնշանակի, որ Հայաստանը կարգելափակեն երեք տարով. բույսի ու կենդանու ոչ մի տեսակ հնարավոր չի լինի ներկրել։

«Ես բազմիցս ասել եմ, ոչ կենդանիների ներմուծմամբ, բազմացմամբ ու դրանց հետագա արտահանմամբ եմ զբաղվում։ Այդ ամենն օրինական է ու բոլոր կենդանիները ամբողջ ընթացքում օրինական կերպով են երկիր բերվել», – ասաց Խաչատրյանը։

«Ջամբո» էկզոտիկ պարկի հիմնադիր Արտյոմ Վարդանյանը նույն ասուլիսի ժամանակ իր հերթին նշեց, որ Հայաստանում կենդանիների թրաֆիքինգ  չկա ու չի կարող լինել։

Նա ընդգծեց, որ անարդարացի հրապարակումների հոսքը չի վնասում իրեն կամ Խաչատրյանին, այլ առաջին հերթին ցածրացնում է Հայաստանի կարգավիճակը համաշխարհային քարտեզի վրա։

«Ես պատրաստվում էին ուշադրություն չդարձնել այդ մեղադրանքներին, նաև մոռանալ, հիշողությունիցս ջնջել պատմությունը, որն ինձ հետ պատահեց Տանզանիայում, սակայն սուտ հրապարակումների պատճառով որոշեցի խախտել լռությունս ու հիմա դատի եմ տալու իմ հասցեին զրպարտություն տարածողներին», – ասաց Վարդանյանը։

Китайские ученые показали первых в мире клонированных приматов - Sputnik Արմենիա
Ի՞նչ տեսք ունեն կլոնավորված կենդանիները

Վարդանյանի փաստաբաններն արդեն նյութեր են պատրաստում, որ դատի տան մարդկանց ու ԶԼՄ–ներին, որոնք իրենց կարծիքով, Վարդանյանի մասին սուտ տեղեկություն են տարածել։

Հիշեցնենք` Վարդանյան եղբայրներին Տանզանիայում ձերբակալել էին 2016 թվականի մարտին։ Նրանք պատրաստվում էին բեռնատար մեքենայով երկրից 61 կապիկ արտահանել։ Կալանավորվել է նաև «Ան–26» ինքնաթիռը, որը պետք է կենդանիներին չարթերային չվերթով Հայաստան տեղափոխեր։ Սակայն նրանք կապիկների հետ ոչ մի կապ չունեին։ Նրանց ձերբակալել էին Zoo Fauna Art ընկերության` երկրից կապիկների արտահանման փորձի համար։ Գործին միջամտեցին Հայաստանի ու Նիդեռլանդների (Վարդանյանները Նիդեռլանդների քաղաքացի են) արտգործնախարարությունները։

Վարդանյանը պարզաբանեց, որ Տանզանիայում արդարադատության այդպիսի յուրահատկություն կա. սկզբում ձերբակալում են հետո նոր սկում են ամեն ինչ պարզել։ Այդ գործով դատավարությունները ձգձգվել էր։  Սակայն աֆրիկյան բանտում ութ ամիս անցկացնելուց հետո եղբայրներին ազատ էին արձակել։

Լրահոս
0