15:53 19 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.22
  • GBP593.51
  • EUR526.22
  • RUB7.39
Շաուրմա

Արտաշատում տասը քաղաքացի սննդային թունավորում է ստացել

CC0 / GKat / Shawarma
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
47 0 0

Լաբորատոր հետազոտության է տրվել հանրային սննդի կետում առկա սննդամթերքը:

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Հանրային սննդի կետից պատվիրված հավի շաուրմա ուտելուց հետո քաղաքացիները սկսել են վատ զգալ: Սա պարզել են սննդի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները քաղաքացիների հետ զրույցից:

Արձագանքելով սննդային թունավորման կասկածանքով 10 քաղաքացու Արտաշատի բժշկական կենտրոն տեղափոխվելու վերաբերյալ ահազանգին՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական գործողություններ են իրականացրել Արտաշատում գործող «ԱԳԱ ֆուդ կորտ» հանրային սննդի կետում:

Թունավորման պատճառը հստակեցնելու նպատակով՝ «ԱԳԱ ֆուդ կորտ»-ում առկա` շաուրմայի լցոնման համար նախատեսված հավի մսից, մայոնեզից, կետչուպից և բանջարեղենային աղցանից կատարվել է նմուշառում և տրվել լաբորատոր փորձաքննության: Արդյունքները կհրապարակվեն լրացուցիչ:

Պարզվել է նաև, որ աշխատակիցներից երկուսը չեն անցել նախնական և պարբերական բժշկական զննություն և չունեն սանիտարական գրքույկներ:

«ԱԳԱ Ֆուդ Կորտ» հանրային սննդի կետի աշխատանքը դադարեցված է, կատարվում են ախտահանման աշխատանքներ:

Ըստ թեմայի

Շմոլ գազից Երևանում թունավորվել է 6 երեխա
Ինչի՞ց են մահացել արցախցի ամուսիններն ու նրանց երեխան. նոր մանրամասներ
Տոնական շաբաթվա ընթացքում գրանցվել է 111 արտակարգ պատահար
Ստեփանյան. «Տոնական օրերին ծանր գրաֆիկով ենք աշխատել»

Գլխավոր թեմաներ