00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Վալլեքսը» հերքում է. դատարան չի դիմել, «Թեղուտից» գումար չի պահանջել

© Sputnik / Aram NersesyanАлавердский медеплавильный завод группы компаний "Валлекс", Лори
Алавердский медеплавильный завод группы компаний Валлекс, Лори - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Վալլեքս» խումբը հայտարարում է, որ դատական հայցերի հետ որևէ կապ չունի և «Թեղուտ» ՓԲԸ-ից որևէ գումար չի պահանջում:

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. «Վալլեքս» խումբը «Թեղուտ» ՓԲԸ-ի դեմ որևէ դատական հայց չի հարուցել, և ընթացող դատավարություններից ոչ մեկը «Վալլեքս» խմբի հետ կապ չունի։ Ասված է «Վալլեքս» խմբի տարածած հայտարարության մեջ, որով վերջինը պատասխանել է մամուլում հայտնված տեղեկություններին։

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ալավերդու նստավայրում քննվող դատական գործը, ըստ հայտարարության, հարուցվել է «Թեղուտ» ՓԲԸ նախկին գլխավոր տնօրեն Սահակ Կարապետյանի մասնավոր հայցի հիման վրա, որով վերջինը պահանջում է ոչ իրավաչափ և անվավեր ճանաչել «Թեղուտ» ՓԲԸ միակ բաժնետիրոջ և խորհրդի որոշումները և վերականգնել իրեն «Թեղուտ» ՓԲԸ խորհրդի անդամի ու գլխավոր տնօրենի պաշտոնում։

Сотрудник мэрии города Ахтала рассказывает о медных рудах и истории их открытия - Sputnik Արմենիա
Հայաստանի պղնձի խոշոր հանքավայրը կարող է նոր կառավարիչ ունենալ

Ընկերությունը հայտարարում է, որ այդ դատական հայցի ընթացքը ոչ մի կերպ չի խոչընդոտում Թեղուտի լեռնահանքային համալիրի հնարավոր վերագործարկումը:

«Վալլեքս» խումբը նաև նշում է, որ ՀՀ դատական տեղեկատվական համակարգի պաշտոնական` www.datalex.am կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն` «Թեղուտ» ՓԲԸ դեմ հարուցված մեկ այլ դատական գործով, որը նույնպես, ըստ հայտարարության, կապ չունի «Վալլեքս» խմբի հետ, դատարանն ապահովել է «Թեղուտ» ՓԲԸ դեմ շուրջ 2 մլն ՀՀ դրամի հայցի պահանջը` արգելելով կատարել որոշակի գործողություններ, որոնք, ըստ ընկերության, դարձյալ որևէ կերպ չեն խոչընդոտում Թեղուտի լեռնահանքային համալիրի հնարավոր վերագործարկմանը։

«Վալլեքս» խումբը հայտարարում է, որ «Թեղուտ» ՓԲԸ-ից որևէ գումար չի պահանջում, իսկ 2018 թվականի սեպտեմբերին, երբ ՎՏԲ բանկը տիրացել է «Թեղուտ» ՓԲԸ բաժնետոմսերին ու աշխատանքից ազատեց գլխավոր տնօրենին, «Թեղուտ» ՓԲԸ հաշվարկային հաշիվներին եղած գումարի մնացորդը կազմում էր շուրջ 3,5 մլն ԱՄՆ դոլար։ «Թեղուտ» ՓԲԸ նոր ղեկավարությունը ժամանակին չի մարել ընդամենը 2 մլն դրամի կամ շուրջ 4000 դոլարի պարտավորությունը:

Իսկ մամուլում առկա տեղեկությունները «Վալլեքս» խումբը որակում է իբրև իր անունն անհարկի շահարկող հայտարարություններ։

Հիշեցնենք`«Ժողովուրդ» թերթն այսօր հրապարակված հոդվածում հայտնել էր, որ «Թեղուտ» ՓԲԸ նախկին սեփականատերը՝ «Վալլեքս» ընկերության ղեկավարությունը, ամեն գնով փորձում է խանգարել հանքավայրի շահագործմանը: Ընկերության աշխատակից Կարեն Միքայելյանը թերթին պատմել է, որ «Թեղուտ» ՓԲԸ-ի դեմ դատական հայց է ներկայացրել «Կ-Արաստ» ընկերությունը՝ պահանջելով վճարել ավելի քան 2 մլն դրամ պարտքը:

Թերթը նաև հայտնում է, որ «Կ-Արաստ» ընկերությունը կապ ունի «Վալլեքս» խմբի ընկերությունների հիմնադիր Վալերի Մեժլումյանի հետ և «Կ-Արաստ» ընկերության փաստաբանները դատարան են գալիս հենց «Վալլեքս»-ին պատկանող մեքենաներով։

Լրահոս
0