00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սև ու մութ ուժե՞րն են. ո՞վ է նկարում թխկու առեղծվածային տերևները երևանյան շենքերին

© Sputnik / Aram NersesyanЛисток, нарисованный художником Костей Августом на улице Бузанда в Ереване
Листок, нарисованный художником Костей Августом на улице Бузанда в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի թղթակիցը պարզել է՝ ով է նկարում դեղին տերևները երևանյան շենքերի վրա։ Նա 23 երկրներում եղած նկարիչ ճանապարհորդ է, որն ուզում է տարբեր քաղաքներում իր ներկայության էֆեկտը ստեղծել։

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. Ամիսներ շարունակ Երևանում այստեղ ու այնտեղ դեղին տերևների պատկերներ եմ հանդիպում, դրանք շատ են նման թխկու տերևներին։ Ամեն անգամ ակամայից մտածում եմ՝ ով է դա նկարում։ Նկարչին գտնելու երկար փորձերից հետո պարզվեց՝ տերևները հետաքրքրում են ոչ միայն ինձ, այլև Երևանի բազում այլ բնակիչների։ Պարզվեց, դրանց հեղինակը գրաֆիտի-նկարիչ ու ճանապարհորդ Կոստյա Ավգուստն է։

View this post on Instagram

A post shared by Kostya August / Костя Август (@kostyaaugust) on

Նա հոկտեմբերին է Հայաստան եկել ու տպավորված է Սևանի բռնությամբ, լեռնային տեսարաններով, խոհանոցով ու տեղացիների բարեհամբյուր վերաբերմունքով։ Ինչպես և 22 երկրներում, նա Հայաստանում իր մասին հիշեցնող հետք է թողել։

© Sputnik / Nana MartirosyanԿոստյա Ավգուստի տերևներից նկարված Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի մուտքի մոտ
Սև ու մութ ուժե՞րն են. ո՞վ է նկարում թխկու առեղծվածային տերևները երևանյան շենքերին - Sputnik Արմենիա
Կոստյա Ավգուստի տերևներից նկարված Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի մուտքի մոտ

«Ես բացում եմ աշխարհի քարտեզն ու նայում՝ որտեղ դեռ չեմ եղել և ուր կուզենամ գնալ։ Միայն տեղում է հասկանալի դառնում՝ որտեղ է կարելի նկարել։ Յուրաքանչյուր տերևն ինքնին ոչինչ չի նշանակում, իսկ բոլորը միասին պետք է իմ ներկայության էֆեկտը ստեղծեն։ Գնում ես, նոր տերև ես հանդիպում, ու եթե արդեն ճանաչում ես նրան, ասես հին ընկերդ լինի։ Դու դա արդեն ինչ-որ տեղ տեսել ես։ Ու ամեն նոր տերևի հետ սկսում ես պատկերացնել՝ ինչպես է նկարիչը նկարել այն, ինչպես է շարժվել քաղաքում, տանիք բարձրացել, որ նկարի և այլն», - ասաց նա Sputnik Արմենիայի հետ զրույցում։

© Sputnik / Nana MartirosyanԿոստյա Ավգուստի տերևներից նկարված Երևանի Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի պատին
Սև ու մութ ուժե՞րն են. ո՞վ է նկարում թխկու առեղծվածային տերևները երևանյան շենքերին - Sputnik Արմենիա
Կոստյա Ավգուստի տերևներից նկարված Երևանի Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի պատին

Կոստյան սկսել է դասական գրաֆիտիով զբաղվել 1998 թվականին։ Սկզբում նա հիմնականում գրառումներ էր անում, որոնց վրա մարդկանց մեծ մասն ուշադրություն չէր դարձնում։ Իսկ տերևներ նկարելու գաղափարն առաջացել է 2005 թվականին։ Նա տրամվայով այգու միջով էր անցնում, ու քանի որ նրա կեղծանունը Ավգուստ է (նա օգոստոսին է ծնվել), ապա տերևը կատարյալ նշան թվաց։ Գույնի ընտրությունը շատ ավելի հեշտ է, նա ավելի շատ հավանում է դեղինը, քան կանաչը։ Թեև երբեմն, երբ ինչ-որ երկրում դժվար է դեղին ներկ գնել, նա կանաչով կամ բեժով է նկարում։ Խնդիրներ են առաջանում ոչ միայն ներկի հարցում, այլև իրավապահ մարմինների հետ. մոտավորապես տարին մեկ անգամ այս կամ այն երկրի ոստիկանությունը ձերբակալում է նրան։

© Sputnik / Asatur YesayantsԿոստյա Ավգուստի տերևներից նկարված Երևանի Ամիրյան փողոցի շենքերից մեկի վրա
Սև ու մութ ուժե՞րն են. ո՞վ է նկարում թխկու առեղծվածային տերևները երևանյան շենքերին - Sputnik Արմենիա
Կոստյա Ավգուստի տերևներից նկարված Երևանի Ամիրյան փողոցի շենքերից մեկի վրա

«Մեկ շաբաթ առաջ դա եղավ Մեքսիկայում, որոշ ժամանակ ձեռնաշղթաներով էի, բայց կաշառք տվեցի ու ինձ ազատ արձակեցին։ Ամռանն ինձ հետ մի ուրիշ հետաքրքիր պատմություն եղավ։ Ձեղնահարկով տանիք էի բարձրանում, ու վրաս աղավնիներ հարձակվեցին։ Ես սովոր եմ, որ նրանք վախենում են մարդկանցից ու նույնիսկ չէի կարծում, որ նման բան հնարավոր է։ Բայց ձեղնահարկն իրենց տարածքն է։ Նրանք գլխիս վրա հարձակվեցին, ոտքերիս տակ էին նետվում, իսկ ես պաշտպանվում էի։ Աղավնիներից մեկին, ճանկերով թե կտցելով, հաջողվել էր վնասել ինձ։ Հետո մտածում էի՝ վարակված չլինեմ», - ասաց Կոստյան։

Տարբեր երկրներում իր տերևները տեսած մարդիկ հաճախ նրան հուզիչ պատմություններ են գրում։ Կան այնպիսի մարդիկ, որոնք դպրոցի ճանապարհին էին տերևները տեսնում, իսկ հիմա արդեն աշխատանքի ճանապարհին։ Հետո ճանապարհորդության են մեկնում ու լրիվ անսպասելի վայրերում են իր տերևները գտնում, նրանց համար այդ պատկերները դառնում են գաղտնի խորհրդանիշներ, յուրահատուկ իմաստ են ստանում։

View this post on Instagram

A post shared by Kostya August / Костя Август (@kostyaaugust) on

Նկարիչը մի պատմություն է հիշում, երբ աղջիկը տարիներ շարունակ ամառանոցի ճանապարհին վագոնից տեսել էր տերևի պատկերը, իսկ հետո ոտքի վրա դրա ձևով դաջվածք էր արել։

«Հաճախ ինձ սոցցանցերում խմբերի հղումներ են ուղարկում, որտեղ մարդիկ հետաքրքրվում են՝ ինչ է նշանակում տերևը։ Մեկնաբանություններում միշտ բազում ենթադրություններ են լինում, սկսած դասականից, որ դա մարիխուանա է, ու հնարավոր է այդպես նշում են՝ որտեղ է «խոտը» թաքցրած, վերջացրած այն տարբերակով, որ դա ծաղիկի խանութի գովազդ է։ Սակայն ամենահետաքրքիր տարբերակը Վլադիկովկազում էր, ինչ-որ մեկը կատակել էր, որ այդպես նշում են տները, որոնք թալանելու են, ու մարդիկ կային, որ հավատացել էին այդ անհեթեթությանը», - ասաց նա։

View this post on Instagram

A post shared by Kostya August / Костя Август (@kostyaaugust) on

Այն երկրներում, որտեղ այդպիսի նկարները շատ են, տերևների պատկերով ոչ ոքի չես զարմացնի, տեղացիները հազվադեպ են հետաքրքրվում նկարիչներով։ Ոչ ոք չի հետաքրքրվում՝ ով ու ինչի համար է նկարում։ Հիմնականում գործընկերներն են հարցնում կամ գրաֆիտի հանթերները, որոնք լուսանկարում ու փաստագրում են նկարները։  Իսկ այն երկրներում, որտեղ գրաֆիտիի արվեստն այդքան զարգացած չէ, յուրաքանչյուր նոր տերևը հետաքրքրություն է առաջացնում, ինչպես դա եղավ Հայաստանում։

View this post on Instagram

A post shared by Kostya August / Костя Август (@kostyaaugust) on

Լրահոս
0