00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արյունոտ հունվարի 30-ամյա հետքը. հայ փախստականների մասին լռում է անգամ Հայաստանը

© Sputnik / Margarita NekrasovaБаку, Азербайджан
Баку, Азербайджан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բաքվի ջարդերից իրականում անցել է ոչ թե 29, այլ 31 տարի։ Դրանք սկսվել են 1998-ին ու արատվել Բաքվից վերջին հայի հեռանալով։ Ինչո՞ւ է Հայաստանի իշխանությունը լռել ու լռում իր հայրենակիցների նկատմամբ կատարված բռնույունների ու սպանդի մասին։ Այս հարցերի շուրջ Sputnik Արմենիան զրուցել է «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. Մինչև 1990թ–ը Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն շուրջ կես միլիոն հայ բնակիչ ուներ, այսօր`0։

1990 թվականի հունվարի 13-ից 19-ը Բաքվում հայերի զանգվածային կոտորած սկսվեց։ Բաքվում հայերի էթնիկ բնաջնջման ու տեղահանության օրեր է ընդունված համարել հունվարյան այս շաբաթը։ Բայց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի խոսքով, սա Բաքվում հայերի նկատմամբ իրականացված ջարդերի արդեն 3-րդ ու վերջին փուլն էր։

Специалист по информационной безопасности, политолог Тигран Кочарян - Sputnik Արմենիա
Հայ հասարակության ոգևորությունն անտեղի է. Տիգրան Քոչարյանը` Բաքվի ցույցերի մասին

«Առաջին ջարդերը և ամենամեծ տեղահանումը Բաքվից տեղի է ունեցել 1988թ–ի աշնանը, հոկտեմբեր–նոյեմբերին` ճիշտ այն ժամանակ, երբ սումգայիթյան մարդասպաններից մեկի դատն էր տեղի ունենում Մոսկվայում։ Հենց այդ ժամանակ սկսվեց հայասպան մարդասպանների հերոսացումը, որը համընկավ Բաքվի առաջին ջարդերի ու հայերի ամենամեծ տեղահանման հետ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Լարիսա Ալավերդյանը։

Նրա խոսքով, այս գործողության հետևանքով Հայաստան են եկել ավելի քան 240 հազար հայեր, ևս 60-70 հազարը Բաքվից մեկնել է ԽՍՀՄ այլ քաղաքաներ։ Երկրորդ ջարդը Բաքվում տեղի է ունեցել 1989թ–ի օգոստոսին, որից հետո արդեն շուրջ կես միլիոն հայ բնակչություն ունեցող Բաքվում մնացել էին 30 հազար հայեր, որոնցից Ադրբեջանի իշխանությունները ձերբազատվեցին արդեն 1990թ–ի հունվարին։

«Այնպես որ կարող ենք ասել, որ ավելի քան 30 տարի է անցել այն օրից, երբ Բաքվի հայ բնակչությանը Ադրբեջանի իշխանությունը երթարկել է ցեղասպանության»,– ասաց Ալավերդյանը։

1990-ի հունվարին, 6 օր շարունակ ադրբեջանական հրոսակախմբերն անարգել սպանդի ենթարկեցին Բաքվի հայությանը։ Միայն 7-րդ օրը` հունվարի 20-ին խորհրդային զորքը մտավ Բաքու։

Лариса Алавердян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ալավերդյան. «2007թ.-ից ի վեր փախստականների համար ՀՀ բյուջեում գումար չի նախատեսվել»

Կատարվածի համար  Լարիսա Ալավերդյանը մեղադրում է ոչ միայն Ադրբեջանի, այլև առաջին հերթին Խորհրդային միության կենտրոնական իշխանություններին։ «Այն, որ Գորբաչովն ուղղակի օգտագործեց ղարաբաղյան շարժումը և ի վերջո բերեց ԽՍՀՄ փլուզման, ես անձամբ կասկած չունեմ։ Այնպես որ Ադրբեջանի քաղաքականույունը գտել է ամբողջական համաձայնություն և  օժանդակություն կոնկրետ Գորբաչովի ու Խորհրդային Միության քաղաքական վերնախավի կողմից»,– համոզված է Լարիսա Ալավերդյանը։

30 տարի շարունակ հայկական կողմը, այդ թվում` ՀՀ Գլխավոր դատախազությունը զբաղվել են Բաքվից մազապուրծ փրկված հայերի նյութական, մարդկային ու բարոյական կորուստների հավաքագրմամբ։ Հետագայում այս փաստերը ներկայացվել են ՄԱԿ–ի Մարդու իրավունքների հանձնաժողով։ Բայց դրանով հայերի 20-րդ դարի նոր ցեղասպանության ճանաչման գործընթացն ավարտվել է։ Այս հարցում արդեն Լարիսա Ալավերդյանը մեղավոր է համարում Հայաստանի իշխանություններին։

«Հայաստանի երրորդ հանրապետության քաղաքական վերնախավը, փաստորեն անտեսեց, մոռացության մատնեց Ադրբեջանից ավելի քան կես միլիոն փախստականների հարցը»,– նշեց Ալավերդյանը։

Փոխարենը Ադրբեջանը աշխարհին հայտարարում է, որ Հայաստանից ու Արցախից տեղահանված ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց բնակավայրերը։ Հայաստանը նույն պահանջը չի ներկայացնում, ինչը նույնպես, ըստ Ալավերդյանի, պարտվողական ու նահանջողական քաղաքականության դրսևորում է։

Речь Арарата Мирзояна на первом заседании Парламента Армении 7-го созыва (14 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ԱԺ նախագահը խոսեց Բաքվի հայկական ջարդերի մասին

«Անգամ այն տարածքների մասին, որոնք վերամիավորվեցին Արցախին (այն, որ ասում են` ազատագրված տարածքներ), անգամ այդ տարածքների մասին միջազգային հանրությունը խոսում է հետևյալ հռետորաբանությամբ, որ այդտեղ ապրող ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց տները։ Կներեք, իսկ այդտեղ ժամանակին ապրող հայերը՞։ Միջազգային հանրության այսպիսի թեզի օժանդակումը նշանակում է, որ միջազգային հանրությունն ամբողջովին ընդունում է և նույնիսկ անուղղակի ձևով արդարացնում է էթնիկական զտումներն ամբողջ Ադրբեջանի տարածքում»,– ասաց Լարիսա Ալավերդյանը` հավելելով, որ սա հայկական պետական քաղաքականության պարտությունն է, որի դառը պտուղներն առ այսօր քաղում են Հայաստանն ու Արցախը։

Հայաստանում այսօր ապրում է Բաքվից Հայաստան փախած մեր հայրենակիցների երրորդ սերունդը։ Բայց այս մարդկանց նույնիսկ թոռները, ծնվելով Հայաստանում ու լինելով ՀՀ լիիրավ քաղաքացիներ, չեն կարողանում ձերբազատվել փախստականի որակումից։ Միևնույն ժամանակ, սակայն, նրանք տարիների ընթացքում կորցրել են իրենց կարգավիճակից բխող իրավունքը։ Շատերը, հիասթափվելով ու չգտնելով իրենց տեղը հայրենիքում, հեռացել են։ Շատերն էլ դեռ շարությնակում են ապրել ժամանակավոր կացարաններու` առանց սեփական տանիքի հույսի ու առանց պետության աջակցության։

«2007թ–ից ի վեր ՀՀ–ը բյուջեում որևէ տողով որևէ գումար, որը պետք է հատկացվեր այդ փախստականների բնակարանային հարցը լուծելու համար, չի նախատեսվել»,– ասաց Ալավերդյանը։

1980-90-ական թվականներին, պաշտոնական տվյալներով, Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվել 361 000 հայազգի փախստական,կամ շուրջ 92 000 ընտանիք։ Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը, սակայն, ժամանակին հայտարարել է, որ միայն Բաքվում շուրջ 500 000 հայ էր բնակվում։

Հայաստանի հանրապետությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման անցած տարիների ընթացքում, ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում հայազգի Ադրբեջանից տեղահանված հայերի վերաբերյալ որևէ առաջարկ չի ներկայացրել։

Լրահոս
0