10:42 15 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP592.94
  • EUR528.61
  • RUB7.41
Շաուրմա

Հայտնի է`Արտաշատում մասսայական թունավորման պատճառը. սննդի կետի աշխատանքը դադարեցված է

CC BY-SA 4.0 / جنان مريش / Shawarma in the old city (cropped, resized and color corrected)
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
44410

Շաուրմայի լցոնման համար նախատեսված կաղամբով աղցանում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. Արտաշատում գրանցված թունավորման պատճառը շաուրմայի լցոնման համար նախատեսված կաղամբով աղցանն է եղել։ Այս մասին հայտնում է Սննդի անվտանգության պետական ծառայությունը։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օրերս սննդային թունավորման կասկածանքով Արտաշատի բժշկական կենտրոն էին տեղափոխվել 10 քաղաքացի, որոնց հետ զրույցից պարզվել էր, որ վերջիններս սկսել են վատ զգալ Արտաշատի «ԱԳԱ ֆուդ կորտ» հանրային սննդի կետից պատվիրված հավի շաուրմա ուտելուց հետո:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական գործողություններ են իրականացրել հիշյալ հանրային սննդի կետում և, թունավորման պատճառը պարզելու նպատակով, նմուշներ վերցրել այնտեղ առկա` շաուրմայի լցոնման համար նախատեսված հավի մսից, մայոնեզից, կետչուպից և բանջարեղենային աղցանից:

Լաբորատոր փորձաքննության արդյունքում շաուրմայի լցոնման համար նախատեսված կաղամբով աղցանում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱՄ), եշերիխիա կոլի և ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշներով: Առկա են եղել նաև խմորասնկեր և բորբոսասնկեր:

«ԱԳԱ ֆուդ կորտ» հանրային սննդի կետի աշխատակիցներից երկուսը չեն անցել նախնական և պարբերական բժշկական զննություն և չեն ունեցել սանիտարական գրքույկներ:

Սննդի կետի աշխատանքը դադարեցված է:

Հիշեցնենք, որ հունվարի 17–ին Արտաշատ քաղաքում թունավորման կասկածանքով հիվանդանոց էին տեղափոխվել 10 քաղաքացի։

թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ