00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մհեր Ենոքյանը հրեշ է». Աղաջանովների ընտանիքը հանդիպում է պահանջում Փաշինյանից

© Sputnik / Aram NersesyanПресс-конференция по вопросу возможного помилования Мгера Енокяна (24 января 2019). Еревaн
Пресс-конференция по вопросу возможного помилования Мгера Енокяна (24 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երիտասարդի դաժան սպանության պատմությունը դարձել է հայկական ԶԼՄ–ներում ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը։ Ամեն ինչ սկսվել է տեղեկությունից, որ իշխանություններն իբր փորձում են ներում շնորհել Մհեր Ենոքյանին, որը ցմահ բանտարկության է դատապարտված 22–ամյա վաղեմության սպանության համար։

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. 1996թ.–ին սպանված Իոսիֆ Աղաջանովի ընտանիքը հանդիպում է պահանջում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից, որպեսզի իր վճռական բողոքը հայտնի մարդասպան Մհեր Ենոքյանին ներում շնորհելու դեմ։ Նրանք նաև ցանկանում են լսել կառավարության ղեկավարի դիրքորոշումը։ Այս մասին այսօր ասաց սպանվածի հայրը` հայտնի բժիշկ–տեսաբան Միխայիլ Աղաջանովը, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում։ Երիտասարդի դաժան սպանության պատմությունը դարձել է հայկական ԶԼՄ–ներում ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը։ Ամեն ինչ սկսվել է այն ինֆորմացիայի տարածումից, որ իշխանություններն իբր փորձում են ներում շնորհել Մհեր Ենոքյանին, որը ցմահ բանտարկության է դատապարտված 22–ամյա վաղեմության սպանության համար։

Мгер Енокян: кадр из ролика Armhels human rights Armenia - Sputnik Արմենիա
Սարսափելի սպանության մասին․ ինչպես վարվել Մհեր Ենոքյանի հետ, և ինչ կապ ունի իշխանությունը

Քրեական գործի նյութերի համաձայն`1996թ.–ի հուլիսի 12–ին Երևանի բնակիչ Մհեր Ենոքյանը, հանցավոր համաձայնության գալով Արամ Հարությունյանի հետ, իր համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու և նրա հորից դիակի գտնվելու վայրը հաղորդելու համար 20 հազար դոլար շորթելու նպատակով, երիտասարդին խաբելով տարել է Արամ Հարությունյանի բնակարան, որտեղ առանձնակի դաժանությամբ սպանել են նրան։

Ենոքյանը մետաղյա գործիքով (разводной ключ) հարվածներ է հասցրել Աղաջանովի գլխին, ապա դանակով հարվածել կրծքավանդակին ու աչքին։ Այդ ընթացքում Արամ Հարությունյանը բռնել է Աղաջանովի ոտքերը, իսկ, երբ նա ուշաթափվել ու ընկել է, Ենոքյանի հրահանգով կտրել է Իոսիֆ պարանոցը։

© Sputnik / Hayk PetrosyanԵլենա Աղաջանովան և Ռուբեն Մելիքյանը
«Մհեր Ենոքյանը հրեշ է». Աղաջանովների ընտանիքը հանդիպում է պահանջում Փաշինյանից - Sputnik Արմենիա
Ելենա Աղաջանովան և Ռուբեն Մելիքյանը

Դատաքննության ընթացքում Մհեր Ենոքյանն իրեն մեղավոր չի ճանաչել և այսօր էլ պնդում է, որ մեղավոր չէ։ Դատարանում հայտարարել է, թե փորձել է կանխել հանցագործությունը, բայց չի հաջողել: Թեև համացանցում հրապարակված տեսանյութում Ենոքյանն իրավապահներին հայտնում է` մարդ ենք սպանել ու նաև որոշ մանրամասներ պատմում այդ սպանությունից։

Մհեր Ենոքյանը 1996 թվականին դատապարտվել էր մահապատժի, բայց ՀՀ նախագահի 2003թ.-ի ներման հրամանագրով նրա պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։ Գործի վերաբերյալ բոլոր իրեղեն ապացույցները ոչնչացվել են։

Այժմ Իոսիֆ Աղաջանովի հայրը կարծում է, որ իր որդու մարդասպանին ներում շնորհելը կպառակտի հասարակությանը։ Նա Ենոքյանին հրեշ է համարում, որին պետք է մեկուսացնել հասարակությունից։ Դեռ հունվարի 14–ին սպանվածի ընտանիքը բողոքի ակցիա էր կազմակերպել կառավարության շենքի մոտ, նրանց միացել են բազմաթիվ հայտնի և հարգված բժիշկներ, պրոֆեսորներ` պահանջելով ազատ չարձակել Ենոքյանին։ Սպանվածի քույրը` Ելենա Աղաջանովան, իր հերթին հաղորդեց, որ նրանք նամակ են ուղարկել վարչապետին, որում մանրամասն շարադրել են իրենց պահանջները և նկատառումները։

Женская тюрьма - Sputnik Արմենիա
Մհեր Ենոքյանի կինը չի հավատում Աղաջանովներին. սպանվածի ընտանիքը որոշել է դատի տալ նրան

Կառավարություն են ներկայացվել նաև մոտ 1600 քաղաքացու ստորագրությունները, որոնք դեմ են ներում շնորհելուն, ևս 3300 ստորագրություն փոխանցվել են էլեկտրոնային տեսքով։ Ընտանիքը բողոքում է`կառավարությունը մինչև հիմա նամակին չի արձագանքել։ Նրանք բազմիցս դիմել են արդարադատության նախարարություն` պահանջելով տեղեկատվություն տրամադրել ներում շնորհելու մասին, սակայն ապարդյուն։ Գերատեսչությունում հայտարարել են, որ խոսքը անձնական տվյալների պաշտպանության մասին է, և նրանք չեն կարող տեղեկություններ տրամադրել։

Արդարադատության նախարարության այդ մոտեցման հետ համաձայն չէ իրավաբան, Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը։ Նա կարծում է, որ տուժած կողմն իրավունք ունի իմանալ նախատեսվող ներման մասին, քանի որ նրանց շահերը չեն կարող ոտնահարվել։ Այս պատմության մեջ անձնական տվյալների պաշտպանության սկզբունքը չի կարող գերիշխել տուժած կողմի իրավունքներին։ Նա չբացառեց, որ ապագայում Աղաջանովների ընտանիքի փաստաբանները կարող են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` ներում շնորհելու օրինականությունը վիճարկելու նպատակով։

Գործող օրենսդրության համաձայն`ցմահ ազատազրկման դատապարտված բանտարկյալը 20 տարի հետո իրավունք ունի խնդրել ներում ստանալու համար։ Բայց այդ նորման չի կարող տարածվել Ենոքյանի վրա, քանի որ այդ ընթացքում նա երկու անգամ դատվել է փախուստի փորձի համար։

© Sputnik / Aram NersesyanՌուբեն Մելիքյան
«Մհեր Ենոքյանը հրեշ է». Աղաջանովների ընտանիքը հանդիպում է պահանջում Փաշինյանից - Sputnik Արմենիա
Ռուբեն Մելիքյան

Նշենք, որ տրամագծորեն հակառակ տեսակետ ունի դատապարտյալի կինը` լրագրող Զարուհի Մեջլումյանը։ Նրա վարկածի համաձայն`քրեական գործի հետաքննությունը սկզբից գնացել է սխալ հունով։ Երկու մեղադրյալները` Մհեր Ենոքյանը և Արամ Հարությունյանը, դատվել են որպես համախոհներ, բայց Հարությունյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, ազատ արձակվելուց հետո լքել է Հայաստանը։ Հարությունյանը քննության ընթացքում չորս անգամ փոխել է իր ցուցմունքները` հիմնական պատասխանատվությունը գցելով Ենոքյանի վրա։ Արդյունքում նրան դատապարտում են 15 տարվա ազատազրկման, իսկ Ենոքյանին` գնդակահարության, որն այնուհետև փոխարինվել է ցմահ բանտարկությամբ։ Մեջլումյանը կարծում է, որ քննությունը պետք է վերաբացել։

Женская тюрьма - Sputnik Արմենիա
Հայրը սարսափում է դիտել որդու սպանության մասին տեսանյութը. Մհեր Ենոքյանի գործի հետքերով

Sputnik Արմենիայի թղթակիցը փորձեց պարզել սպանվածի ընտանիքի վերաբերմունքը քննությունը վերաբացելու հնարավորության վերաբերյալ։ Հայրը հայտարարեց, որ հակված չէ կասկածի տակ դնել դատավճռի օբյեկտիվությունը։

«Ինչի՞ մասին է խոսքը, եթե կա դատավճիռ։ Մենք կարծում ենք, որ դատարանն ամեն ինչ ասել է, դատավճռի արդարացիության հանդեպ մենք կասկածներ չունենք։ Բայց եթե ցանկանում են վերսկսել քննությունը, թող սկսեն», – ասաց Միխայիլ Աղաջանովը։

Նա տեղեկացրեց, որ դեռ այն ժամանակ մահապատիժ են պահանջել երկուսի համար, բայց դատարանը հետո այլ կերպ է որոշել` համարելով, որ պետք է տարբերություն լինի կազմակերպչի և կատարողի միջև։

Ինչ վերաբերում է նրան, թե Հարությունյանը մի քանի անգամ փոխել է իր ցուցմունքները, ապա Աղաջանովները և Մելիքյանը կարծում են, որ այդ հանգամանքը չի կարող էական նշանակություն ունենալ, քանի որ դատարանը դեռ այն ժամանակ հիմնավորել է, թե ինչու X ցուցմունքը պետք է հաշվի առնել, իսկ Y ցուցմունքը` ոչ։

Ելենա Աղաջանովան վստահ է, որ Մհեր Ենոքյանը պետք է անցնի դատահոգեբուժական փորձաքննություն։ Նա Ենոքյանին հոգեկան հիվանդ և մանիպուլյատոր է կոչում, որը սպառնալիք է ներկայացնում հասարակության համար։

© Sputnik / Aram NersesyanԱղաջանովների ընտանիքը և Ռուբեն Մելիքյանը
«Մհեր Ենոքյանը հրեշ է». Աղաջանովների ընտանիքը հանդիպում է պահանջում Փաշինյանից - Sputnik Արմենիա
Աղաջանովների ընտանիքը և Ռուբեն Մելիքյանը
Լրահոս
0