00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀԵՀ տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանին կկալանավորեն. դատարանը բավարարել է միջնորդությունը

© Photo : YFA official siteАлександр Тер-Овакимян
Александр Тер-Овакимян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» գործադիր տնօրենը, 2010 թվականից զբաղեցնելով այդ պաշտոնը, 2013 թվականի ապրիլի 29-ից մինչև 2018 թվականի մայիսի 22-ն ընկած ժամանակահատվածում հիմնադրամից հափշտակել ու յուրացրել է խոշոր չափերի գումար:

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Քիչ առաջ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ:

Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեի հանրային կապերի պատասխանատու Նաիրա Հարությունյանը:

Հիշեցնենք՝ «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» գործադիր տնօրենին առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման ու յուրացման մեղադրանք է առաջադրվել։

Նախաքննության ընթացքում պարզվել էր, որ «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» գործադիր տնօրենը, 2010 թվականից զբաղեցնելով այդ պաշտոնը, 2013 թվականի ապրիլի 29-ից մինչև 2018 թվականի մայիսի 22-ն ընկած ժամանակահատվածում հիմնադրամից հափշտակել ու յուրացրել է խոշոր չափերի գումար:

Депутат от фракции РПА Карен Авагян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Կարեն Ավագյանի դիմումի հիման վրա մեղադրանք է առաջադրվել Երիտասարդական հիմնադրամի տնօրենին

Իսկ հետո գողոնը «օրինականացնելու» համար այն մաս–մաս փոխանցել է իր հետ փոխկապակցված անձանց ու ընկերությունների հաշվեհամարներին և կանխիկացրել:

Այս մեխանիզմով ընդհանուր հափշտակված 325.600.000 ՀՀ դրամից 226.464.209–ը փոխանցվել է տարբեր հաշիվների։ Մասնավորապես՝ հիմնադրամի գործադիր տնօրենը նույն ժամանակահատվածում հիշյալ գումարը կանխիկ փոխանցել է իր մոր անվամբ գրանցված բանկային հաշվեհամարներին:

2013 թվականի մայիսի 15-ից մինչև 2016 թվականի դեկտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում մոր հաշվեհամարից 539.332 ԱՄՆ դոլար գումարը փոխանցվել է Մեծ Բրիտանիայում գործող բանկերից մեկի հաշվեհամարներին։

2013 թվականի մայիսի 14-ից մինչև 2016 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Մեծ Բրիտանիայում գործող հաշվեհամարներից 490.583 ԱՄՆ դոլար փոխանցել է կնոջ՝ Մ. Ղ.-ի հաշվեհամարին, իսկ կնոջ հաշվեհամարից 477.485 ԱՄՆ դոլար գումարը փոխանցվել է իր՝ հայաստանյան հաշվեհամարին, կանխիկացրել ու ծախսել։

Այս փաստերի հիման վրա Քննչական կոմիտեում քննվող գործի շրջանակներում «Հայաստանի Երիտասարդական հիմնադրամ»-ի գործադիր տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի հափշտակություն և յուրացում)։

Интерактивная выставка в рамках научного фестиваля «РУСАЛ ФЕСТИВАL #Наука» - Sputnik Արմենիա
ԵՊՀ աշխատակիցների աշխատավարձերը 15 տոկոսով կբարձրանան. ռեկտոր

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

Հետաքրքրական է, որ հիմնադրամի տնօրենին առաջադրված մեղադրանքն ու հարուցված քրեական գործը հետևանք են «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Կարեն Ավագյանի` 2018թ. մայիսի 25-ին ՀՀ քննչական կոմիտե ներկայացրած դիմումի, որով նա հայտնել էր, թե 2018թ–ի ապրիլի 6-ին «Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի» գործադիր տնօրենը հիմնադրամի անունից ինքն իր հետ 326.000.000 ՀՀ դրամի փոխառության պայմանագիր է կնքել:

Նշենք, որ «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» գործադիր տնօրենն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանն է։

Լրահոս
0