22:15 18 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.92
  • GBP578.43
  • EUR527.46
  • RUB7.22
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և հերոս Հայկ Քարամյանի հայրը

Տղաները, որ դիրքեր հանձնել չգիտեն. նախագահը չկարողացավ զսպել արցունքները

© Photo / official site of the President of RA
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
251690

Հայաստանում այսօր տոնում են Բանակի օրը։ Հայաստանի նախագահը պարգևատրեց 33 զինծառայողի, բայց նրանցից երեքի փոխարեն մեդալներ ստացան նրանց ծնողները։

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. Երեսուներեք շքանշան. տարբեր աստիճանների և տարբեր զորամասերի հենց այդքան զինծառայողների պարգևատրեց Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ Բանակի օրվա կապակցությամբ։

Начало церемонии награждения военнослужащих (28 января 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Զինծառայողներ պարգևատրման հանդիսավոր արարողության սկիզբը

Միայն 30 զինվորականները կարողացան անձամբ պարգև ստանալ նախագահի կողմից։ 33–ից 3–ը, որոնք արժանացան Մարտական ծառայության մեդալի, ընկել էին Հայրենիքի համար մարտում։

Մեդալները ստանալու համար եկել էին հերոսների ծնողները, նրանց ծնողները, ում երբեք չենք մոռանա։ Ծնողները բեմ բարձրացան շռնդալից ծափահարությունների ներքո։

Արամ Ճաղարյանի մայրը հպարտ հայացքով նուրբ կին է։ Նա մոտեցավ նախագահին և արցունքն աչքերին ընդունեց մեդալը. հուզմունքը զսպում էր։

«Մենք շնորհակալ ենք ձեզ», – ցածրաձայն ասաց նախագահը, և երկուսի դեմքն էլ այլայլվեց։ Երկուսն էլ քիչ էր մնում հեկեկային բեմի վրա. իրավիճակը փրկեցին ծափահարությունները։

Կինը շրջվեց, որպեսզի հեռանա, բայց նախագահը չթողեց։ Նա նրբորեն գրկեց հերոսի մորը` լուսանկարվելու համար։ Լուսանկարն այդքան ուրախ չստացվեց. խանգարեցին արցունքով լի աչքերը։

Президент Армен Саркисян во время церемонии награждения военнослужащих (28 января 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants.
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և հերոս Արամ Ճաղարյանի մայրը

Հայկ Քարամյանի հորը մեդալը հանձնելու համար նախագահն իջավ բեմից և օգնեց նրան բարձրանալ աստիճաններով։

Հուզմունքից և հպարտությունից դողալով` ալեհեր տղամարդը մեղմ ժպտաց։ Նախագահը գրկեց նրան, և դահլիճը մի քանի վայրկյան ընկղմվեց լիակատար լռության մեջ։ Տղամարդիկ նայեցին միմյանց. ամեն ինչ հասկանալի էր առանց խոսքերի։ Դահլիճը կրկին թնդաց ծափահարություններից, իսկ հերոսի հայրը փորձեց արագ իջնել բեմից, որպեսզի ոչ ոք չնկատի, թե ինչպես է նա սրբում այտի վրայով գլորվող արցունքը։

Президент Армен Саркисян во время церемонии награждения военнослужащих (28 января 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և հերոս Հայկ Քարամյանի հայրը

Մհեր Հովսեփյանի մայրը չկարողացավ թաքցնել հուզմունքը. նա բեմ բարձրացավ արդեն արցունքոտ աչքերով։ Դառնորեն նայեց պատվո պահակախմբի զինվորին, կամացուկ ինչ–որ բան ասաց։ Հնարավոր է` շնորհավորանք էր։ Ամեն դեպքում զինվորը նկատելի ժպտաց։ Նախագահը նրան էլ ուղեկցեց։

Мама Мгера Овсепяна во время церемонии награждения президентом военнослужащих (28 января 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Հերոս Մհեր Հովսեփյանի մայրը

Ամբիոնին մոտենալով՝ նախագահը ջուր խմեց բաժակից. կոկորդում հուզմունք կար կուտակված: Ելույթ ունեցավ պարբերաբար նայելով հերոսների ծնողներին։ Ավելի ուշ Արմեն Սարգսյանն ասաց Sputnik Արմենիայի թղթակցին, որ նրանց հետ խոսել է որպես մարդ, որը պատրաստ է օգնել, մարդ, որը ցավ է ապրում նրանց և նրանց կորուստի համար։

Չնայած այդ ակնթարթների ամբողջ ողբերգականությանը` դահլիճում հպարտության անհավանական մթնոլորտ էր կախված։ Դա երևում էր նաև զինծառայողների դեմքերից, որոնք մեդալներ էին ստացել։ Նրանցից յուրաքանչյուրը բեմ բարձրացավ, վերցրեց պարգևը և, կտրուկ շրջվելով դահլիճի կողմ, լայնորեն ժպտաց։

Президент Армен Саркисян во время церемонии награждения военнослужащих (28 января 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Արմեն Սարգսյանը պարգևատրում է ՀՀ ԶՈւ զինծառայողներին

Մարդիկ կային, որոնց համար այդ մեդալն առաջինը չէր։ Բեմ տանող յուրաքանչյուր քայլն ուղեկցվում էր միմյանց հարվածող մեդալների զրնգոցով։

Առաջին շարքում նստած պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ամեն անգամ հպարտորեն ժպտում էր և գոհունակությամբ նայում իր պարգևատրված սաներին։

Հենց ամուսինները նստում էին, զինվորականների տիկնայք իբր ուղղելու նպատակով զննում էին մեդալները։ Ամուսինները մեղմորեն հեռացնում էին նրանց ձեռքերը` քթի տակ ժպտալով։

Ու ես հիշեցի, թե ինչպես միջոցառումից առաջ, երբ դահլիճ մտավ զինծառայողների խումբը, տղաները միմյանց հարցրին` որտե՞ղ են մեր դիրքերը։

Պարզ էր, որ այդ տղաները դիրքեր զիջել չգիտեն։

Ըստ թեմայի

Անկեղծանում են զինվորները. բանակում ծառայող տղաները պատասխանում են 9 հարցի. տեսանյութ
Պաշտոնյաների բանակային լուսանկարները. ով ինչպես է հիշում իր ծառայությունը
«Տղերք, ո՞ւմ և ինչի՞ տեղ եք դրել». Աշոտյանը գրել է իր մտահոգությունների մասին
«Ինձ համար մեծ պատիվ է...». Արթուր Աբրահամը շնորհավորել է Հայկական բանակի օրվա առթիվ
թեգերը:
Արցախ, Հայաստան, Արմեն Սարգսյան, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ)

Գլխավոր թեմաներ