00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մենք իրագործեցինք ամերիկյան երազանքը». Ալին Քեշիշյանը պատմել է իր ընտանիքի մասին

© AFP 2024 / GABRIEL BOUYSГолливуд
Голливуд - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սելենա Գոմեսի և Նատալի Պորտմանի պրոդյուսերը պատմել է, որ իր ծնողներն աշխատասեր մարդիկ են եղել, որոնք իրագործել են ամերիկյան երազանքը` 1968թ–ին Բեյրութից արտագաղթելով Բոստոն։

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. Պրոդյուսեր Ալին Քեշիշյանի` Lighthouse Management & Media–ի հիմնադրի և գլխավոր տնօրենի առաջին հաճախորդը եղել է աշխարհահռչակ դերասանուհի Նատալի Պորտմանը։ Ավելի ուշ հաճախորդների շարքում են հայտնվել Ջենիֆեր Էնիսթոնը, Ջոշ Գեդը, Թոֆեր Գրեյսը, Բիլի Կրուդապը, Ջասթին Տերուն, Էմիլին Մորտիմերը, Քեթրին Խանը, սցենարիստ և հեռուստապրոդյուսեր Մայա Ֆորբսը, Ուոլի Վոլոդարսկին և ռեժիսոր Ջեսի Պերեցը։

Посмотреть эту публикацию в Instagram

❤️#jasonbateman #amandaanka at the #oscars

Публикация от aleenkeshishian (@aleenkeshishian)

Քեշիշյանի գրագետ կառավարման շնորհիվ Նատալի Պորտմանն արժանացել է Օսկարի «Սև կարապ» ֆիլմում կնոջ լավագույն դերի համար։ Չորս տարի առաջ Սելենա Գոմեսը Քեշիշյանին խնդրել է դառնալ իր մենեջերը։ Դրանից հետ նրա «Good For You», «Same Old Love» «Hands to Myself» հիթերը դարձել են 2018թ–ին ամենաշատ վաճառված երաժշտական արտադրանքը։

Տպավորիչ հաջողություններից բացի, նա գերազանցությամբ ավարտել է Հարվարդը։

Посмотреть эту публикацию в Instagram

Happy 56th Anniversary to my parents! 👏💑🍾💝

Публикация от aleenkeshishian (@aleenkeshishian)

«Forbes»–ին տված հարցազրույցում Քեշիշյանը պատմել է իր աշխատանքի և ընտանիքի, հայկական ավանդույթների և արմատների մասին։

Հարցին, թե ինչպես են կրթությունը և դաստիարակությունն օգնել հասնել մեծ հաջողության, Քեշիշյանը պատասխանել է. «Ծնողներս ամենակարևոր գործոնն են եղել։ Նրանք աշխատասեր մարդիկ ենք, որոնք իրագործել են իրենց ամերիկյան երազանքը` 1968թ–ից Բեյրութից արտագաղթելով Բոստոն, որպեսզի ես ու եղբայրս կարողանանք լավ կրթություն ստանալ։ Նրանք խոսել են հինգ լեզվով և շատ հավակնոտ են եղել։ Նրանք մասնակցել են ամերիկացիների կյանքին, և հայրս, որը հաջողակ մանկավարժ և գրող էր Բեյրութում, պետք է այստեղ վերապատրաստում անցներ և արտոնագրված բժիշկ դառնար ԱՄՆ–ում»։

Посмотреть эту публикацию в Instagram

❤️ #bestdad

Публикация от aleenkeshishian (@aleenkeshishian)

«Թեև ես ու եղբայրս մեծացել ենք Մանչեսթերում` Հյուսիսային Կարոլինա նահանգում, ծնողներս շատ են հպարտացել իրենց հայկական արմատներով, շատ նվիրված են եղել հայկական ժառանգությանը և մշակույթին։ Նրանք ուղղակի հասկացել են, որ մենք գրելու և կարդալու ենք երկու լեզվով, որ մենք իմանալու ենք երկու երկրների պատմությունը և լրացուցիչ ժամեր են ծախսելու, որպեսզի սովորենք դպրոցում և տանը», – ասել է Քեշիշյանը։

Посмотреть эту публикацию в Instagram

Keeping up with the Keshishian and the Kardashian. @kimkardashian #GottaLoveArmenians

Публикация от aleenkeshishian (@aleenkeshishian)

Նա պատմել է, որ ամուսնուն հանդիպել է ուսման ժամանակ։

«Քոլեջի մեր բոլոր ընկերները նախկինի նման մեր լավագույն ընկերներն են, և ես ներկայացրել եմ նրանցից մի քանիսի շահերը», – ասել է պրոդյուսերը։

«Ես կարող եմ բացարձակապես կախված չլինել իմ ամուսնուց, լինի դա եկամուտ թե, կարգավիճակ կամ ինչ–որ այլ բան։ Ես կարող եմ անել այն ամենը, ինչ կարող են իրենց թույլ տալ տղամարդիկ։ Բայց ես ամուսնացել եմ, մենք երեխաներ ունենք։ Իմ բախտն այդ հարցում բերել է», – ասել է Քեշիշյանը։

Посмотреть эту публикацию в Instagram

Jesse & Lulu with the Cup

Публикация от aleenkeshishian (@aleenkeshishian)

Հարցին, թե ինչ է պետք անել հայտնի ու ազդեցիկ մարդկանց հետ աշխատելիս աստղային հիվանդությամբ չվարակվելու համար, Քեշիշյանը պատասխանել է. «Նույնիսկ այն մարդիկ, որոնք ընդամենը մի քանի տարի են զբաղվում բիզնեսով, գիտեն, որ լինում են վերելքներ և վայրէջքներ, որ կան աստղեր, որոնք այսօր մեծ պարգևներ ու աշխատավարձեր են ստանում, իսկ վաղը պետք է պայքարեն դրա համար։ Բիզնեսում արագ հասկանում ես, որ լինելու են հաջողություններ և ձախողումներ բոլորի համար»։

Посмотреть эту публикацию в Instagram

Jesse & Lulu with the Cup

Публикация от aleenkeshishian (@aleenkeshishian)

Նա նաև պատմել է իր կյանքի ամենածանր րոպեների մասին. «2018թ–ին հորս կորուստն անհավանական բարդ շրջան էր ինձ համար։ Նա 87 տարեկան էր։ Հայրս զարմանալի կյանք է ունեցել։ Նա միշտ իմ ամենամեծ երկրպագուն է եղել, ուստի նրան հրաժեշտ տալը կործանարար էր։ Բայց այդ ընթացքում ես հանդիպեցիա նհավանական մարդկանց։ Ե՛վ իմ հաճախորդները, և՛ ընկերներս, որոնց հետ ամեն օր աշխատում եմ, համախմբվեցին իմ շուրջ»։

Քեշիշյանը պատմել է նաև իր աշխատանքի սկզբունքների մասին, թե որքան կարևոր է հստակ հասկանալ` ինչն է լավ, իսկ ինչը` ոչ։

Посмотреть эту публикацию в Instagram

❤️ #selenagomez

Публикация от aleenkeshishian (@aleenkeshishian)

«Ես շնորհակալ եմ մորս, որ նա ինձ համար ամեն օր օրինակ է ծառայել։ Նա իրավաբան չէ, երբեք չի գնացել իրավաբանական դպրոց։ Բայց գիտի խոսքի, համոզելու ուժը և միշտ պատրաստ է պաշտպանել իրեն և մյուսներին։ Նրա անունն է Սեսիլ Քեշիշյան։ Հիմա 80 տարեկան է և դեռ լի է ավյունով և էներգիայով», – ասել է Ալինը։

Վերջում ավելացրել է. «Հուսով եմ, որ երեխաներս կհիշեն ամուսնուս և ինձ այնպես, ինչպես ես հիշում եմ իմ ծնողներին` որպես ընտանիքին նվիրված, աշխատասեր, եռանդուն, ազնիվ, անկեղծ մարդկանց»։

Посмотреть эту публикацию в Instagram

My parents on Chelsea Handler's last show. Will miss you every nite @chelseahandler, but excited for your next Netflix adventure! #keepingupwiththekeshishians

Публикация от aleenkeshishian (@aleenkeshishian)

Լրահոս
0