13:49 24 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP592.26
  • EUR532.17
  • RUB7.54
Կոնստանտին Տեր-Նակալյան

ԱԱԾ-ում մարդիկ իրենց գործն են անում. Տեր-Նակալյանը քաղաքական ենթատեքստ է տեսնում

© Facebook/ Կոնստանտին Տեր-Նակալյան
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
267 0 0

BlogNews-ի գլխավոր խմբագիրը ԱԱԾ-ից դուրս գալուց հետո ամփոփ ներկայացրել է թե ինչպես են վարվել իր հետ և ինչ է տեսնում այդ ամենի հիմքում:

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik.  Սիրելի ընկերներ, գործընկերներ ու պարզապես սրտացավ մարդիկ։

Շնորհակալությունս եմ ուզում հայտնել սրտացավության ու կոլեգիալ սոլիդարության տասնյակ ու հարյուրավոր այն դրսևորումների համար, որի ականատես եղա վերջին 24 ժամվա մեջ։ Այս մասին Facebook-ի իր էջի միջոցով տեղեկացրել է BlogNews.am կայքի գլխավոր խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանը:

«Ուզում եմ տեղեկացնել, որ ինձ հետ ամեն ինչ կարգին է։ Նախաքննական գաղտնիքը թույլ չի տալիս, որպեսզի ես մանրամասն պատմեմ ԱԱԾ-ում տեղի ունեցած հարցաքննությանս մասին, բայց ամեն բան լավ է, ինձ հետ եղել են բարեհամբույր ու մարդիկ իրենց գործն են անում»,- գրել է նա։

Երևույթի հիմքում BlogNews-ի խմբագիրը շարունակում տեսնել քաղաքական ենթատեքստ։

«Սա միանշանակ ոտնձգություն է խոսքի ազատության հիմնարար սկզբունքի նկատմամբ ու ողջ հարցը նրանում է, թե այդ ոտնձգությունը արմատներով գնում է զուտ ինչ-որ կրոնական կազմակերպությո՞ւն, թե՞ գործ ունենք պետական մակարդակի հետ»,- հարցադրում է առաջ քաշել Տեր-Նակալյանը։

«Ամեն դեպքում, ուզում եմ արձանագրել, որ եթե ինչ-որ կրոնական կազմակերպության/կազմակերպությունների  թվում է, թե իրենց իրավունքները ու իրենց ընկալումը գերակայում է խոսքի ազատության հիմնարար սկզբունքին՝ չարաչար սխալվում են։ Ավելին ասեմ, եթե հույսներն այն է, որ մեդիան պետք է սա ընկալի որպես՝ եթե մեզ կպաք, ձեզնով կզբաղվեն՝ էլի սխալ դրույք են արել»,- շեշտել է նա։

Կոնստանտին Տեր-Նակալյանը հատուկ ընդգծել է, որ ԱԱԾ-ի մասով ոչ մի հարց չունի, չի եղել ոչ մի ավելորդություն ու կաշկանդող բան որևէ արարք. հղում անելով մամուլի որոշ հրապարակումների, նա հակված է կարծել, որ այս թեմայով ԱԱԾ-ին պարզապես փաստի առաջ են կանգնեցրել ու դրանից ելնելով ԱԱԾ-ում չէին կարող օրենք խախտել ու արդեն հարուցված քրեական գործը «ծածկադմփոց» անել։

Հիշեցնենք, BlogNews.am կայքի գլխավոր խմբագիրն այսօր հրավիրվել էր ԱԱԾ, մոտ 3 ժամ հետո նա Facebook-ի միջոցով տեղեկացրել էր, որ դուրս է եկել։

թեգերը:
ՀՀ Ազգային Անվտանգության ծառայություն. ԱԱԾ

Գլխավոր թեմաներ