00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպե՞ս լավ բժիշկ դառնալ. Sputnik-ում հանդիպեցին հայկական բժշկության ներկան ու ապագան

© Sputnik / Aram NersesyanВстреча старшеклассников школы №196 с профессором ЕрГМУ Артуром Шукуряном в рамках проекта Sputnik МедиUs (31 января 2019). Еревaн
Встреча старшеклассников школы №196 с профессором ЕрГМУ Артуром Шукуряном в рамках проекта Sputnik МедиUs (31 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնի հյուրերն էին Աշոտ Նավասարդյանի անվան №196 երևանյան դպրոցի բարձր դասարանների աշակերտները։ Ապագայում նրանք ուզում են բժիշկ դառնալ, այդ պատճառով Sputnik МедиUs նախագծի շրջանակում հատուկ նրանց համար հանդիպում է կազմակերպվել Երևանի պետական բժշկական համալսարանի պրոֆեսոր, գիտությունների դոկտոր Արթուր Շուքուրյանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. Բժիշկի հետ ինտերակտիվ շփման ընթացքում դպրոցականներին հարցերի մի լայն շրջանակ էր հետաքրքրում` սկսած ուսման վարձի զեղչերից մինչև աշխարհում լսողության հետ խնդիրներ ունեցող մարդկանց քանակը։ Երկու ժամվա ընթացքում իմացան, որ աշխարհում չորս հարյուր քսանվեց միլիոն վատ լսողություն ունեցող մարդ կա։ Իսկ նա, ով ուզում է ապագայում լավ բժիշկ դառնալ, արդեն հիմա պետք է սովորի լավ նկարի ու պլաստիլինից կամ կավից քանդակի։ Ամենակարևորը ձեռքի մատները մարզելն է։

© Sputnik / Aram NersesyanԵրևանի պետական բժշկական համալսարանի պրոֆեսոր, գիտությունների դոկտոր Արթուր Շուքուրյանը և Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնի կոորդինատոր Վարդան Ալոյանը
Ինչպե՞ս լավ բժիշկ դառնալ. Sputnik-ում հանդիպեցին հայկական բժշկության ներկան ու ապագան - Sputnik Արմենիա
Երևանի պետական բժշկական համալսարանի պրոֆեսոր, գիտությունների դոկտոր Արթուր Շուքուրյանը և Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնի կոորդինատոր Վարդան Ալոյանը

Դմիտրի Պիսորենկո, Sputnik Արմենիա տեղեկատվական գործակալության և ռադիոկայանի ղեկավար.

«Sputnik МедиUs  կրթական նախագիծը ուղղված է ոչ միայն մեդիայի ոլորտի մասնագետների պատրաստմանն ու մասնագիտական կողմնորոշմանը։ Արդյունավետ կերպով օգտագործելով իր մուլդիմեդիոն հնարավորությունները` Sputnik Արմենիան ինտերակտիվ հանդիպումներ է կազմակերպում ամենատարբեր ոլորտների մասնագետների հետ։ Այսօրվա միջոցառումը վառ օրինակ է, թե ինչպես է Sputnik МедиUs–ն օգնում ինչ–որ նոր ու օգտակար բան իմանալ ապագա բժիշկներին։ Ընդ որում` հանրապետության առաջատար մասնագետներից»։

Պրոֆեսոր Արթուր Շուքուրյանի խոսքով` լավ բժիշկ դառնալու համար քիմիայից ու կենսաբանությունից լավ գնահատականները բավարար չեն։ Լավ բժիշկը բազմագիտակ մարդ է, հոգեբան է։ Ընդ որում` նա պետք է գոնե մեկ օտար լեզու իմանա` ռուսերեն կամ անգլերեն։ Նա պետք է լավ տեղյակ լինի բժշկական աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից, գիտական ամսագրեր կարդա։

© Sputnik / Aram NersesyanԱշոտ Նավասարդյանի անվան №196 երևանյան դպրոցի բարձր դասարանների աշակերտները։
Ինչպե՞ս լավ բժիշկ դառնալ. Sputnik-ում հանդիպեցին հայկական բժշկության ներկան ու ապագան - Sputnik Արմենիա
Աշոտ Նավասարդյանի անվան №196 երևանյան դպրոցի բարձր դասարանների աշակերտները։

—Իսկ դուք ռուսերեն կամ անգլերեն գիտե՞ք, – բժիշկին հարցրեց ներկա 12 աշակերտներից մեկը։

–Ֆրանսերեն էլ, – պատասխանել Շուքուրյանը։

Կարինե Վալադյան, № 196 դպրոցի կենսաբանության ուսուցչուհի

«Ասել, որ երեխաները ոգևորված են,  նշանակում է ոչինչ չասել։ Էլ ե՞րբ նրանք հնարավորություն կունենան շփվել վարպետի, հնարավոր է իրենց ապագա ամբիոնի վարիչի հետ։ Աշակերտուհիներից մեկը նոր ինձ խոստովանեց. հիմա հաստատ գիտենք` ինչպես լավ բժիշկ դառնալ։ Մենք նաև իմացանք, որ մարտի 3–ը Լսողության միջազգային օրն է։ Ես օգտվեցի առիթից ու հրավիրեցի Արթուր Կիմովիչի այդ օրը գալ ու ելույթ ունենալ մեր դպրոցում։ Ու պատկերացրեք, որ չնայած զբաղվածությանը, նա համաձայնեց»։

© Sputnik / Aram NersesyanԱշոտ Նավասարդյանի անվան №196 երևանյան դպրոցի բարձր դասարանների աշակերտները
Ինչպե՞ս լավ բժիշկ դառնալ. Sputnik-ում հանդիպեցին հայկական բժշկության ներկան ու ապագան - Sputnik Արմենիա
Աշոտ Նավասարդյանի անվան №196 երևանյան դպրոցի բարձր դասարանների աշակերտները

Sputnik МедиUs նախագիծը ենթադրում է  ճանաչողական էքսկուրսիաներ գործակալություն ու մամուլի կենտրոնում ինտերակտիվ հանդիպումների անցկացում լայն լսարանի համար (դպրոցականներ, ուսանողներ, ասպիրանտներ, երիտասարդ մասնագետներ և այլն) ու տարբեր ոլորտի փորձագետների հետ։ Միջոցառումների ընթացքում տարբեր ոլորտների մասնագետները հնարավորություն են ստանում ներկայացնել իրենց փորձն ու ձեռքբերումները, նաև պատասխանել իրենց սկսնակ գործընկերների հարցերին։ Sputnik МедиUs նախագծի շնորհիվ հյուրերը կարող են տեղեկություն ստանալ իրենց ընտրած ոլորտի մասին։

© Sputnik / Aram NersesyanԱշոտ Նավասարդյանի անվան №196 երևանյան դպրոցի բարձր դասարանների աշակերտները
Ինչպե՞ս լավ բժիշկ դառնալ. Sputnik-ում հանդիպեցին հայկական բժշկության ներկան ու ապագան - Sputnik Արմենիա
Աշոտ Նավասարդյանի անվան №196 երևանյան դպրոցի բարձր դասարանների աշակերտները
Լրահոս
0