00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մակունցի հեղինակությունը սպառնալիքի տա՞կ է. ռեժիսորը մտադիր է հանդիպել վարչապետի հետ

© Sputnik / Asatur YesayantsОваннес Галстян
Ованнес Галстян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռեժիսոր Հովհաննես Գալստյանն ու նրա կողմնակիցներն ուզում են հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և քննարկել կինոյի ոլորտը բարեփոխելու հարցերը։

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Ռեժիսոր Հովհաննես Գալստյանը որոշել է ժամանակավորապես հրաժարվել ջրադուլից, բայց մտադիր է շարունակել պայքարն ու ավարտել «Տատիկիս վարսերը» ֆիլմի նկարահանումները։ ԱԺ–ի շենքի մոտ հացադուլ անող ռեժիսորն այսօր այս մասին ասաց լրագրողներին։

2018 թվականի վերջին Հայաստանի Ազգային կինոկենտրոնը նոր կանոնադրություն է հաստատել և խզել ֆիլմի ֆինանսավորման վերաբերյալ նախկինում ստանձնած պարտավորությունը։

Ованнес Галстян - Sputnik Արմենիա
Մակունցը պետք է հրապարակի ձայնագրությունը. Հովհաննես Գալստյանը հացադուլ է հայտարարել

Ի նշան բողոքի Հովհաննես Գալստյանը դեկտեմբերի 3-ին հացադուլ էր հայտարարել։ Սակայն դեկտեմբերի 12-ին Մշակույթի նախարարությունում տեղի ունեցավ այն ժամանակվա նախարար Լիլիթ Մակունցի և Գալստյանի հանդիպումը, որից հետո նա դադարեցրեց հացադուլը, իսկ գերատեսչության ղեկավարը, ռեժիսորի հավաստիացմամբ, հրահանգել էր նրա հաշվին փոխանցել նկարահանումների համար պահանջվող գումարը։ 2019 թվականի փետրվարի 4-ին ռեժիսորը դարձյալ հացադուլ հայտարարեց` պահանջելով տրամադրել խոստացված միջոցները նկարահանումները շարունակելու համար։

Գալստյանի հայցով առաջին դատական նիստը կինոկենտրոնի դեմ պետք է կայանար հունվարի 30–ին, սակայն հետաձգվել է մինչև ապրիլ։

«Ինձ ասացին, որ ջրադուլի ժամանակ հնարավոր է գիտակցության մթագնում, հալյուցինացիաներ են սկսվում, բայց իմ հակառակորդը Հայաստանի Ազգային կինոկենտրոնն է` բավական կոշտ կառույց, և ես պետք է ուժեղ լինեմ։ Այնուամենայնիվ, ես հացադուլը կշարունակեմ այնքան ժամանակ, մինչև բավարար միջոցներ ունենամ նկարահանումների համար», – ասաց ռեժիսորը։

Նա նշեց, որ կինոկենտրոնի տնօրենը զրպարտել է ոչ միայն նրան, այլ նաև մշակույթի նախկին նախարարին` հայտարարելով, որ Մակունցը նկարահանումները շարունակելու համար միջոցներ տրամադրելու մասին կարգադրություն չի տվել։

Մութ Անկյուն-Հովհաննես Գալստյան (12.12.18) - Sputnik Արմենիա
Ինչու՞ էր հայ ռեժիսորը հացադուլ հայտարարել. Հովհաննես Գալստյանը պատմում է իր խնդրի մասին

Ռեժիսորը կոչ է անում անհապաղ հրապարակել միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ձայնագրությունը, որի ընթացքում են տվել են այդ հայտարարությունը, այլապես նախկին նախարարի հեղինակությունը կհայտնվի սպառնալիքի տակ։

«Ես մտադիր եմ պայքարել և նկարել այդ ֆիլմը, որքան էլ կինոկենտրոնը փորձի խանգարել ինձ։ Եթե հարկ լինի, կոչով կդիմեմ հասարակությանը և դրամահավաք կսկսեմ։ Պատգամավորները նույնպես կարող են օրինակ ծառայել և իրենց աշխատավարձի մի մասը հատկացնել ֆիլմի նկարահանումներին, խոստանում եմ լուսագրերում նշել նրանց անունները», – ասաց Գալստյանը։

Ռեժիսորն ու նրա կողմնակիցները նույնպես ուզում են հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և քննարկել ստեղծված իրավիճակը։ Գալստյանը մտադիր է վարչապետին ներկայացնել կինոոլորտի բարեփոխման իր տեսլականը։ Նրա խոսքով` պաշտոնյաները թալանում են այդ ոլորտը։

Նշենք, որ Parallels Film Production ընկերությունը, որը գլխավորում է Հովհաննես Գալստյանը, պետք է նկարեր «Տատիկիս վարսերը» գեղարվեստական կինոնկարը։ Այդ ֆիլմը Բուլղարիայի, Գերմանիայի և Հայաստանի առաջին համատեղ նախագիծն է։ Հայաստանի Ազգային կինոկենտրոնը ֆիլմի ֆինանսավորման համար պետք է հատկացներ 88 միլիոն դրամ։ Դրանից տրամադրվել է ընդամենը 23 միլիոնը։ Սակայն 2017թ.–ի ապրիլին Հայաստանի մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը Գալստյանից խնդրել է հինգ միլիոն դրամ։ Այդ միջոցները պետք է տրամադրվեին Կաննի կինոփառատոնին հայկական պատվիրակության մասնակցությունը կազմակերպելուն։ 2018թ.–ի սկզբին Հայաստանի Ազգային կինոկենտրոնը հաստատել է նոր կանոնադրությունը և, օրենքը խախտելով, չեղարկել ավելի վաղ ընդունված պարտավորությունը` կապված ֆիլմի ֆինանսավորման հետ։

Լրահոս
0