03:26 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Армянский гуманитарный контингент отправился в Сирию (8 февраля 2019). Еревaн

Հայ մասնագետների խումբն արդեն Սիրիայում է. լուսանկարներ

© Photo : press office of the MoD of RA
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
165 0 0

Հումանիտար խմբում ականազերծողներ են, բժիշկներ և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներ։

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով այսօր` փետրվարի 8-ին, հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք.Հալեպ): Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հայ մասնագետները Հալեպի բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում ծավալելու են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն:

Հայաստանի Հանրապետության կողմից Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու որոշումը կայացվել է` հաշվի առնելով Սիրիայում և հատկապես Հալեպ քաղաքում ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված հումանիտար ծանր վիճակը, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2017 թվականի № 2393 և 2018 թվականի № 2401 բանաձևերը, սիրիական կողմի գրավոր խնդրանքները, ինչպես նաև Հալեպում մեծաթիվ հայկական համայնքի առկայությունը:

Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում հայ մասնագետների տեղավորման, նրանց կարգավիճակի, գործառույթների և անվտանգության հետ կապված հարցերը կարգավորվել են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:

Армянский гуманитарный контингент отправился в Сирию (8 февраля 2019). Еревaн
© Photo : press office of the MoD of RA
Հայ մասնագետների խումբն արդեն Սիրիայում է

Սիրիայի Արաբական Հանրապետություն հայ մասնագետների տեղափոխման, ինչպես նաև ապահովման խնդիրներն իրականացվում են ռուսաստանյան կողմի աջակցությամբ:

Армянский гуманитарный контингент отправился в Сирию (8 февраля 2019). Еревaн
© Photo : press office of the MoD of RA
Հայ մասնագետների խումբն արդեն Սիրիայում է

Ըստ թեմայի

Գրիգորյան. «Սիրիայում հայ զինծառայողների ներկայությունն արդարացված է»
Ժամանակը եկել է․ Հայաստանը պետք է մարդասիրական ակտիվություն դրսևորի Սիրիայում
Սիրիա ուղարկվող օգնությունը ոչ միշտ էր հասնում նպատակին. հայերը բացում են փակագծերը

Գլխավոր թեմաներ