00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մենք մեզ թունավորում ենք այլոց աղով,իսկ մերը մնում է մրցակցությունից դուրս. ինչպես չխաբվել

© Sputnik / Aram NersesyanСоль
Соль - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում սննդամթերքի արտադրության մեջ հաճախ օգտագործվում է տեխնիկական աղ, համոզված է Ավանի աղի հանքի տնօրենը։ Դա ոչ միայն հակասում է բոլոր նորմերին, այլ նաև անմիջական վտանգ է պարունակում բոլորի համար։ Շուկայում տեխնիկական աղի առկայության մեջ համոզվելու համար պետք չէ քննիչ լինել, կարծում է տնօրենը։

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. Տեխնիկական աղն օգտագործվում է տարբեր նպատակներով. դա էժան արդյունավետ ռեագենտ էր մերկասառույցի դեմ պայքարելու համար, այն կիրառվում է կաթսաների քիմիական մաքրման, լվացքի փոշու, ապակու, թղթի, սոդայի արտադրության մեջ։ Մի խոսքով` շատ տեղերում, բայց այն չի կարելի օգտագործել սննդի մեջ ոչ մի տեսքով։

Մութ անկյուն-Արեգ Ղուկասյան (07.02.19) - Sputnik Արմենիա
Տեխնիկական աղի խնդիրը դեռ լուծված չէ, սպառողների առողջությունը կարող է վնասվել. Ղուկասյան

Ինչպես կարծում է «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ–ի տնօրեն Արեգ Ղուկասյանը, մենք ամեն օր օգտագործում ենք այդ վտանգավոր արտադրանքը։ Նա վստահ է, որ Հայաստան է ներկրվում էժան տեխնիկական աղ, որը մեծածախ խմբաքանակներով գնում են սննդամթերքի որոշ արտադրողներ։

Sputnik Արմենիայի եթերում Արեգ Ղուկասյանն ասաց, որ պետք չէ քննիչ լինել` համոզվելու համար այդքան վտանգավոր երևույթի իրական լինելու մեջ։ Արդեն մի քանի տարի է` Ավանի աղի հանքը, որը երկրում միակ այդպիսի ձեռնարկությունն է, գրանցում է վաճառքի նվազում, իսկ 2017թ–ին և հատկապես 2018թ–ին ծավալների անկումը հատկապես կտրուկ է եղել։ Ընդհուպ մինչև այն, որ անցած տարին աղի հանքն ավարտել է հազիվ նկատելի շահույթով, բայց չէ՞ որ դա բիզնես է, և կոմբինատն աշխատանքով է ապահովում երեք հարյուր հոգու։

«Մենք փորձել ենք հասկանալ, թե ինչ է տեղի ունենում շուկայում։ Մեր աղը մրցակցությունից դուրս է ոչ միայն այն պատճառով, որ մենք երկրում միակ արտադրողն ենք, այլ նաև որակով և գնով։ Մենք ընդամենը տեղեկատվություն ենք հավաքել համացանից, որը բոլորին հասանելի է, և աղաղակող փաստեր ենք նկատել։ Երկիր է ներկրվում էժան տեխնիկական աղ, որի ցածր գնի արդյունքում նման ներկրումից երկրի բյուջե են մտնում չնչին գումարներ, իսկ աղը հայտնվում է սննդամթերքի շուկայում զգալիորեն ցածր գնով, քան մեր «էքստրա» դասի արտադրանքը», – ասում է Ղուկասյանը։

Руководитель департамента оценки риска пищевых цепей Центра эколого-ноосферных исследований Национальной академии наук Армении Давид Пипоян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Պիպոյան. «Մարդիկ պրակտիկորեն չեն կարող ձեռք բերել արդյունաբերական աղը»

Պետական եկամուտների կոմիտեից Ղուկասյանի ստացած տվյալներն անհերքելիորեն վկայում են այն մասին, որ 2017-2018թթ–ին Հայաստան է ներկրվել 7570 տոննա տեխնիկական աղ, որը իրացվել է։ Նման աղը վաճառվում է 25–կիլոգրամանոց պարկերով։ Հասկանալի է, որ մարդիկ իրենց ամենօրյա կարիքների համար այն չեն վերցնի, նշանակում է` այն գնում են սննդի արդյունաբերության ձեռնարկությունները։

Աղի հանքի մասնագետները լաբորատորիայում ուսումնասիրել են աղը։ Պարզվել է, որ առաջին հերթին այն յոդացված չէ, բայց Հայաստանի կառավարության որոշմամբ արգելված է չյոդացված սննդի աղի իրացումը։

Բացի դա, այդ աղում հայտնաբերել են մեծ քանակությամբ՝ 2 տոկոս չլուծվող նյութեր։ Համեմատության համար` Երևանի աղի հանքի արտադրանքում նման նյութերը կազմում են 0,03 տոկոս։ Մի խաբվեք փոքր թվերին. տարբերությունը 70 անգամ է, իսկ դա ոչ միայն լուրջ է, այլ նաև աղետալի։

Կոմբինատի ղեկավարը կոչ է արել երկրի նախկին, իսկ հիմա էլ ներկա իշխանություններին հոգ տանել մարդկանց առողջության մասին, հետո էլ աջակցել տեղի բարեխիղճ արտադրողին` ապահովելով մրցակցության հավասար պայմաններ։ Ղուկասյանի խոսքով` տեխնիկական աղի փաթեթների վրա պետք է խոշոր տառերով նշված լինի, որ արտադրանքը չի կարելի օգտագործել սննդի մեջ։ Ընդ որում այդ պահանջը պետք է ներկայացվի արդեն սահմանին` մաքսատանը, մինչև ապրանքը կհայտնվի շուկայում։

Соль - Sputnik Արմենիա
Ժողովրդին տեխնիկական աղով են կերակրու՞մ. մեղադրանքներն ու իշխանության պատասխանը

Ղուկասյանը պնդում է, որ ճանապարհային ծառայությունները և «Սանիթեքը», որոնք զբաղվում են նաև ձյունը մաքրելով, աղ գնում են Ավանի աղի հանքից, ուստի նա կարծում է, որ ներկրվող աղը վաճառվում է սննդամթերք արտադրողներին։ Տնօրենն ասում է, որ դեռ չի տեսել փաստաթուղթ, որը հաստատում է նշվող կազմակերպությունների կողմից ներկրվող աղ գնելու մասին։

Արեգ Ղուկասյանը կոնկրետ անուններ կամ կազմակերպություններ չի նշում, որոնք զբաղվում են դրանով, քանի որ նա ամբողջական տեղեկատվություն առայժմ չունի և իրեն թույլ չի տա մերկապարանոց մեղադրել որևէ մեկին։ Նա կարծում է, որ հարցը պետք է արժանանա համապատասխան մարմինների ուշադրությանը, իսկ ԱԱԾ–ից պատասխան է ստացվել, որ դա այն հարցը չէ, որը պետք է լուծի գերատեսչությունը` նշելով ծառայություններին, որոնք զբաղվում են սննդամթերքի որակի հսկողությամբ։

Премьер-министр Армении Никол Пашинян посетил с рабочим визитом Берд (10 августа 2018). Тавуш - Sputnik Արմենիա
«Միս ու աղ». տնտեսության ոլորտում ինչ է խոստանում անել ՀՀ նոր խորհրդարանը

Սակայն Ղուկասյանը վստահ է, որ նման ծառայություններն ուղղակի տեխնիկական, նյութական և մարդկային ռեսուրսներ չունեն, որպեսզի հետևեն ներկրման նման ծավալներին։ Միգուցե ոչ ԱԱԾ մակարդակով, բայց խնդիրը պետք է լուծվի ավելի ազդեցիկ և ծանրակշիռ կառույցների կողմից։

Դե ինչ, խնդիրն ակնհայտ է և խնդիրը նենգ է։ Մթերք փաթեթների վրա բաղադրիչների շարքում միայն նշվում է «աղ», միգուցե արտադրողին էլ են մոլորեցրել, և նա չգիտի, թե ինչպիսի աղ է ձեռք բերել արտադրության համար. չէ որ փաթեթի վրա նշված չէ, որ այն պիտանի չէ սննդի մեջ օգտագործելու համար։

Ուղղակի խանութից վերցնում ենք մթերքի առօրեական ցանկում նշված աղը և տուն տանում դանդաղ գործողության ական։

Ու նույնիսկ՝ ոչ այդքան դանդաղ։

Լրահոս
0