09:10 18 փետրվարի 2019
Ուղիղ եթեր
  • USD487.51
  • GBP624.60
  • EUR550.11
  • RUB7.32
Ժամանակավոր կացարան

Անօթևանների տնակների փոխարեն տասը բնակարան. ՀԱԵ թեմերի նվեր ծրագիրը ավարտական փուլում է

© Sputnik / Armenuhi Mkhoyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
164030

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու թեմերի ֆինանսական աջակցությամբ 10 անօթևան ընտանիք քարե տուն կունենա՝ 7-ը Գյումրիում, 3-ը՝ Սպիտակում: Ծրագիրն իրականացնում է Մայր Աթոռի Սոցիալական Ծառայության գրասենյակը:

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Ընտանիքների մի մասն արդեն տեղափոխվել է նոր բնակարան, բայց պաշտոնապես նրանց բնակարանների վկայականները կհանձնվեն ավելի ուշ:

Ինչպես Sputnik Արմենիային տեղեկացրեց Մայր Աթոռի Սոցիալական ծառայության  գրասենյակի ղեկավար Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը՝ ընտանիքների ընտրությունը կատարվել է  ըստ առաջնահերթության.

«Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ այս ընտանիքները մինչ այս երբևէ, որևէ  կազմակերպության կողմից բնակարանի փոխհատուցում կամ բնակարան չի ստացել և ունեն անօթևանի կարգավիճակ»,- պարզաբանեց  նա:

Մինչ ընտանիքների ընտրությունը, այցելություն է եղել շահառուներին:

«Գյումրիում մինչ ընտանիքների ընտրությունը 50 ընտանիք ենք այցելել: Այս պահին արդեն ծրագիրը ավարտական փուլում է՝ ընտրվել են ընտանիքները, գնված են տները: Վեհափառի Հայաստան վերադառնալուն պես կկազմակերպենք այդ ընտանիքներին վկայագրերի հանձնման արարողությունը»,-նշեց Տեր Մարկոսը հավելելով, որ ընտանիքներից ոմանք արդեն բնակվում են այդ տներում:

«Բնակարանները գնելուց հաշվի ենք առել նաև ընտանիքիների կարծիքները: Ի դեպ, եղավ դեպք, երբ 1 ընտանիք հրաժարվեց մեր առաջարկած բնակարանից , այն դեպքում, որ ինքը բնակվում էր 20 քառակուսի մետրանոց տնակի մեջ, իսկ մենք առաջարկում էինք 62 քառակուսի մետր մակերես ունեցող բնակարան: Չուզեցին, քանի որ չհամաձայնեցին հրաժարվել տնակից և տնակ քանդելու պայմանից»,- մանրամասնեց Տեր Մարկոսը:

Նշենք, որ գնվածները բնակարաններ են: Որպես պարտադիր պայման՝ շահառուները հրաժարվում են տնակից և այդ տնակը քանդվում է: Բնակարանները նվերը է՝ սեփականության իրավունքով:

Հավելենք, որ Տեր Մարկոսի տեղեկացմամբ իրենց շատ է օգնել «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը՝ բոլոր բազաները ճշտվել է իրենց բազայի համաձայն:

Ըստ թեմայի

Հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու. ուղղափառները Գյումրիում էլ նշեցին Սուրբ Մկրտությունը
«Եթե լուրջ խախտում է եղել, թող մեղավորը պատժվի». Գյումրու հիվանդանոցի տնօրեն
Գյումրիում բնակարանաբաշխման նոր սկանդալ է հասունանում. խախտումներ` 30 տարի շարունակ
Ձյուն, դահուկներ, ադրենալին.ոչ միայն Ծաղկաձորում, ձմեռային հանգստի հրավեր`երկրի հյուսիսից
թեգերը:
Հայաստան, Գյումրի

Գլխավոր թեմաներ