00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սա խաղ ու պար չէ․ ինչպես զարգացնել հայկական կիբեռսպորտը

© Photo : Зыков Кирилл / АГН "Москва"Финальная часть турнира Epicenter: Moscow 2017 в дисциплине Dota 2 (10 июня 2017). Москвa
Финальная часть турнира Epicenter: Moscow 2017 в дисциплине Dota 2 (10 июня 2017). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ժամանակակից հասարակության մեջ կարծրատիպ կա, թե համակարգչային խաղերը ժամանակ սպանելու միջոց են և կարող են հոգեբանական խնդիրներ առաջացնել անչափահասների մոտ։ Բայց, չնայած խաղերի սիրահարներին մանկուց ծանոթ «խաղ խաղալով փող չես աշխատի՝ դաս արա» փաստարկին, Հայաստանում մի քանի երիտասարդ համակարգչային խաղերը դարձրել են իրենց եկամտի հիմնական աղբյուր։

Գեորգի Մուրադյանը՝ Sputnik Արմենիայի համար

Խոսքը հայկական առաջին պրոֆեսիոնալ կիբեռսպորտային V-Bet թմի մասին է, որը նախորդ տարվա հոկտեմբեր ամսին Աբու Դաբիում Gamers Premier Nation-ի կազմակերպած Dota 2 կիբեռսպորտային մարզաձևի մրցաշարում զբաղեցրեց երրորդ տեղը։

Сергей Таирян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Պետք չէ վստահել վիրտուալ տիրույթում. կիբեռ անվտանգության կանոնները

Ըստ V-bet թիմի մարզիչ Էդուարդ Պետրոսյանի, ներկայումս Հայաստանում կիբեռսպորտի զարգացման համար պայմանները բարենպաստ չեն․«Սա պայմանավորված է մի շարք խնդիրներով, որոնցից են ոլորտով զբաղվող մասնագետների պակասը, մարզումների համար նախատեսված հաստատությունների բացակայությունը, ոլորտի անտեսումը պետության կողմից և հասարակության կողմից այն թյուրըմբռնումը, համաձայն որի նման մրցույթները մոլեխաղի նման ինչ-որ մի բան են և դրանցում հաղթելու համար առանձնակի վարպետություն, մտավոր աշխատանք պետք չէ»։

Սա միանգամայն սխալ կարծիք է. դա հաստատում են վերը նշված Dota 2-ին նվիրված հազարավոր աշխատությունները, որոնք սովորեցնում են խաղում օգտագործվող տակտիկական հնարքների կառուցվածքը և դրանց կիրառման միջոցները։ Որոշ խաղերի հիմունքները միայն սովորելու համար անհրաժեշտ են մի քանի ամիս տևող ինտենսիվ մարզումներ, իսկ ամենաեռանդուն խաղացողները հաճախ անքուն գիշերներ են անցկացնում համակարգիչների դիմաց՝ ևս մի նոր հնարք սովորելու համար։

Տեսախաղերի և մոլեխաղերի միջև տարվող զուգահեռներն այս դեպքում էլ են սխալ, քանի որ առաջին դեպքում մարզվողներն ի վերջո հասնում են իրենց նպատակին և ձեռք են բերում անհրաժեշտ վարպետությունը, իսկ մոլեխաղով տարված մարդիկ բոլոր դեպքերում առաջնորդվում են հենց մոլուցքով և հույսով, որ վաղ թե ուշ իրենց բախտը կբերի։

Վերջիվերջո, ցանկացած պրոֆեսիոնալ կիբեռսպորտային թիմ ունի իր մարզիչը, ով հետևում է թիմի մարզումներին, շտկում թույլ տված սխալները, կարգավորում թիմային աշխատանքը, սովորեցնում ճիշտ աշխատել ստեղնաշարի և մկնիկի հետ, քանզի նույնիսկ ձեռքերի դիրքը ստեղնաշարի կամ մկնիկի վրա կիբեռսպորտում կարևոր նշանակություն ունի։

Игроманы - Sputnik Արմենիա
Համակարգչային խաղերը 2016թ-ին բարիացրել են երեխաներին

«Հայաստանում ևս անց են կացվում կիբեռսպորտային մրցաշարեր, սակայն խոշոր հովանավորների բացակայությունը բերում է նրան, որ սակավաթիվ այդ առաջնություններին հաջողություններ գրանցած հայազգի երիտասարդներին գրեթե ուշադրություն չեն դարձնում։ Մրցաշարերի մեծ մասը դեռևս սիրողական մակարդակի է, անցկացման վայրերը երևանյան ինտերնետ-ակումբներն ու game zone-ններն են: Մենք Հայաստանում անցկացվող կիբեռսպորտային մրցաշարերին գրեթե չենք մասնակցում, իսկ մասնակցելու դեպքում մրցակցությունը ցածր է»,-—նշում է Էդուարդ Պետրոսյանը։

Նույն պատճառով բազմաթիվ հայազգի մարզիկներ գերադասում են հանդես գալ այլ երկրների դրոշների տակ, ինչպես Կանադայում բնակվող Արթուր «Arteezy» Բաբայանը, որը համարվում է Dota 2-ի պատմության մեջ լավագույն մարզիկներից մեկը, Ուկրաինայում բնակվող Իդան «MagicaL» Վարդանյանը, ռուսական Virtus.pro թիմը ներկայացնող Վլադիմիր «RodjER» Նիկողոսյանը և այլք։

Ըստ Էդուարդ Պետրոսյանի, Հայաստանում կիբեռսպորտը մարզաձևերի ցանկում պաշտոնապես ընդգրկելը կնպաստի, որ այս մարզիկներից շատերը ցանկություն կունենան ներկայացնելու իրենց երկրի թիմը միջազգային առաջնություններում, սա նաև հնարավորություն կտա Հայաստանում անցկացնել IESF-ի (International Electronic Sports Federation) և նմանատիպ այլ կազմակերպությունների մրցաշարերը, ինչը միանշանակ կնպաստի կիբերսպորտի հանդեպ հետաքրքրության աճին։

Աբու Դաբիում Gamers Premier Nation-ի կազմակերպած առաջնությունում V-Bet-ի երրորդ տեղը զբաղեցնելը տպավորիչ արդյունք է, եթե հաշվի առնենք վերը նշված բոլոր խոչընդոտները։

Հայաստանում «կիբերսպորտ» կամ «էլեկտրոնային սպորտ» տերմինները շատերի համար նորություն են, սակայն նրանք շրջանառության մեջ են դրվել դեռևս վաղ 80-ականներին, երբ ԱՄՆ-ում Atari ընկերության կոնսոլների լայն տարածում գտնելուց հետո, համակարգչային խաղերի սիրահարների միջև սկսվեցին անցկացվել առաջին մրցույթները։

Биткоин - Sputnik Արմենիա
Հայաստանում նոր մոնոպոլիստներ են հայտնվում վիրտուալ աշխարհում

Շուրջ երեսուն տարի անց աշխարհի ավելի քան 50 երկրում կիբեռսպորտը պաշտոնապես ճանաչվեց որպես սպորտաձև, իսկ Կիբեռսպորտի Համաշխարհային Ֆեդերացիայի ամենամյա առաջնություններին հետևում են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհից։ Բացի IESF-ի առաջնությունները, կիբեռսպորտային մրցույթներ են անցկացնում նաև բուն խաղեր ստեղծող և հրատարակող ընկերությունները և սրանք, թերևս, էլ ավելի մեծ հետաքրքրություն են առաջացնում թե՛ պարզապես հանդիսատեսների, թե՛ կիբեռսպորտով պրոֆեսիոնալ կերպով զբաղվող մարդկանց մոտ։

Հատուկ վերը նշված Dota 2 խաղի մրցաշարերի համար արևմտյան երկրներում կառուցվում են հսկայական «մարզադաշտեր», որոնց տարողությունը հասնում է 90000-ի։ Հետաքրքրվածության պակաս չեն զգում նաև այլ ընկերությունների կազմակերպված մրցաշարերը. նախորդ տարվա նոյեմբեր ամսին League of Legends խաղի Worlds 2018 առաջնության եզրափակչին միաժամանակ հետևում էր 200 միլիոն հանդիսատես (համեմատության համար, Euro 2016-ի եզրափակիչը դիտել է 284 միլիոն մարդ), իսկ Epic Games-ը Fortnite մարզաձևի 2018-2019 խաղաշրջանի մրցանակային ֆոնդի համար տրամադրել է 100 միլիոն դոլար։

Լրահոս
0