17:38 22 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD481.98
  • GBP626.09
  • EUR542.18
  • RUB7.56
Շներ

Երևանում թափառող շների հարցը լուծվում է. կենդանիների վնասազերծման կենտրոն է ստեղծվում

© Sputnik / Aram Nersesyan ,
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
163 0 0

Այս տարվա ընթացքում նախատեսվում է ստերջացնել թափառող էգ շների շուրջ 75 տոկոսը։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Երևանում թափառող կենդանիների խնդիրներով այսուհետ կզբաղվի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ը: Երևանի ավագանին այսօր կայացած նիստում միաձայն հավանություն է տվել որոշման նախագծին: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Կենտրոնը կունենա անասնաբուժական կլինիկա և կացարան: Երևանի տարբեր հատվածներից մասնագիտացված մեքենաները շներին կտեղափոխեն կենտրոն: Տեղում մասնագետները կզննեն, կպատվաստեն, կբուժեն և կստերջացնեն կենդանիներին: Անասնաբույժի ցուցումով շները կացարանում կմնան մի քանի ժամից մինչև մի քանի օր: Այնուհետ կհամարակալվեն և կհանձնվեն տարբեր ընտանիքների ու կազմակերպությունների խնամքին կամ բաց կթողնվեն նույն վայրեր:

Ներկայացնելով Երևանի քաղաքապետի որոշմամբ ստեղծվող ՀՈԱԿ-ի նպատակները՝ բնապահպանության վարչության պետի ժ/պ Խաչիկ Հակոբյանը նշել է, որ կազմակերպությունը, համագործակցելով ոլորտի մասնագետների և մասնագիտացած միջազգային ու տեղական ՀԿ-ների հետ, համատեղ կմշակի և կիրականացնի թափառող կենդանիների հիմնախնդիրների լուծման տարաբնույթ ծրագրեր:

Մասնավորապես, աշխատանքներ կտարվեն թափառող կենդանիների հավաքման, տեղափոխման, նախնական զննման, պատվաստման, ստերջացման, համարակալման և պահպանման նպատակով: Բացի այդ, գործընթացը կներառի նաև Երևանում առկա թափառող շների վիճակագրության, քարտեզագրման, նույնականացման և խնամքի ապահովում: Նշվել է նաև, որ մինչև համայնքային կլինիկայի կառուցումը, նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք անասնաբուժական կլինիկաների հետ՝ գործընթացը սկսելու վերաբերյալ:

Երևանի քաղաքապետարանը թափառող կենդանիների վերաբերյալ միայն վերջին 2 ամսում ստացել է ավելի քան 700 ահազանգ: Կատարված ուսումնասիրությունների համաձայն՝ մայրաքաղաքում այսօր թափառող կենդանիների թիվը հասել է 15-20 հազարի: Տարիներ շարունակ ոլորտում առկա խնդիրները լուծելու գործում ոչ հետևողական մոտեցումների պատճառով մայրաքաղաքում ստեղծվել է սուր իրավիճակ. ավելացել է անտուն շների քանակը, տեսակն էլ դարձել ավելի ագրեսիվ:

Այս տարի նախատեսվում է թափառող 6000 էգ շներից ստերջացնել 4500-ը, այսինքն` շուրջ 75 տոկոսը:

Ըստ թեմայի

Հովսեփյան. «Հայաստանում թափառող կենդանիների խնդիրը գալիս է նրանց հարցը սխալ լուծելուց»
Իրենց տերերին սպասող շները. նրանք գիտեն` ինչպես է պետք նվիրվել. լուսանկարներ
Երևանի քաղաքապետարանը «նոու–հաու» է գտել, իսկ մենք խոսում ենք պարգևավճարների մասին
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ