17:40 22 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD481.98
  • GBP626.09
  • EUR542.18
  • RUB7.56
Երևան

Հայաստանի շրջանների զգալի մասում տեղումներ կգրանցվեն. եղանակի տեսություն

© Sputnik / Andranik Ghazaryan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
68 0 0

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրև կտեղա։

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Հայաստանի տարածքում փետրվարի 14-ին, 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։

«Փետրվարի 15-16-ը շրջանների զգալի մասում տեղումներ կգրանցվեն, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով»,– նշված է հաղորդագրության մեջ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, 15-ի և 16-ի ցերեկը նույնքան կնվազի:

Երևանում փետրվարի 14-ին, 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 15-16-ը սպասվում են տեղումներ, 15-ի և 16-ի գիշերը քաղաքի բարձրադիր վայրերում` ձյան տեսքով:

Այսօր մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի 9-11, գիշերային ժամերին` 1-3 աստիճան տաքության սահմանում։

Գլխավոր թեմաներ