17:39 22 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD481.98
  • GBP626.09
  • EUR542.18
  • RUB7.56
Միխայիլ Գալուստյան

Շնորհավոր Սուրբ հայի օրը. Միխայիլ Գալուստյանն անսովոր նվեր է մատուցել Գարիկ Մարտիրոսյանին

© Sputnik / Владимир Песня
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
155 0 0

Դերասան ու երգիծաբան Միխայիլ Գալուստյանը Գարիկ Մարտիրոսյանի ծննդյան տարեդարձը շնորհավորելու արտասովոր տարբերակ է գտել։

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. Հաղորդավար Միխայիլ Գալուստյանը որոշել է համատեղել երկու տոները` Սուրբ Վալենտինի օրն ու ընկերոջ` շոումեն Գարիկ Մարտիրոսյանի ծնունդը։ Նա «վալենտինյան» լուսանկարով շնորհավորանք է հրապարակել Instagram սոցցանցում։

«Այսօր @martirosian_official–ի ծնունդն է։ Որոշեցի ձիով քայլ անել ու այդ տոնը համատեղել գիտեք` որ տոնի հետ...Այնպես որ շնորհավորում եմ ձեր Սուրբ Հայի օրվա կապակցությամբ։ Թող այն լինի նույնքան թեժ, կրքոտ ու մերկ, ինչպես ես եմ այս հակավալենտինյան նկարներում», – գրել է Գալուստյանը։

Նա խոստացել է նաև, որ սթորիզում բաժանորդներին ոչ պակաս սիրառատ նվեր է սպասում։

Գարիկ Մարտիրոսյանն այսօր դառնում է 45 տարեկան։

Միխայիլ Գալուստյանը շոումեն է, հումորիստ, կատակերգու դերասան, սցենարիստ և պրոդյուսեր, ՈՒՀԱ-ի նախկին մասնակից և «Comedy Club» շոուի ռեզիդենտ։

 

Ըստ թեմայի

Գարիկ Մարտիրոսյանը գնացել է քասթինգի, բայց նրան չեն վերցրել․ տեսանյութ
Մոսկվայի տան պատուհանից այսպիսի տեսարան եմ ուզում. Գարիկի կինը տեսանյութ է հրապարակել
Մարտիրոսյանի կինը պարել է Ալսուի և Գալիգինի հետ. տեսանյութ
«Ստեփան» Սլեպակովի «երկնագույն անկողինը»`Գարիկ Մարտիրոսյանի ծաղրի առարկա
թեգերը:
Գարիկ Մարտիրոսյան

Գլխավոր թեմաներ