17:07 21 փետրվարի 2019
Ուղիղ եթեր
  • USD488.07
  • GBP637.57
  • EUR552.74
  • RUB7.45
Կանգառ

Խայտառակ վիճակ Երևանում. ո՞ւր է կորել հասարակական տրանսպորտը

© Sputnik / Aram Nersesyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
877 0 0

Երևանի քաղաքապետարանը բացատրել է, թե ինչու է հանրային տրանսպորտի հետ կապված խնդիր ծագել։

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Այսօր առավոտյան Երևանի որոշ վարչական շրջաններում, մասնավորապես` Ավանում ու Նոր Նորքում, տրանսպորտի հետ կապված լուրջ խնդիր է եղել։

Ավտոբուսներից շատերը գիծ դուրս չեն եկել, մարդիկ ստիպված են եղել ավելի քան մեկ ժամ սպասել կանգառներում։ Տեղեկությունը միանգամից տարածվել է սոցցանցերում, և օգտատերերը տրանսպորտային խնդիրների հետ կապված դժգոհությունն արտահայտելու առիթը բաց չեն թողել։

Օգտատեր Արմինե Սուքիասյանը գրել է, որ քաղաքի կենտրոն գնացող ավտոբուսներից (№20, №41) ոչ մեկը չի աշխատում։

«Խայտառակ վիճակ ա, մարդիկ դրսում շվարած կանգնած են։ 20 րոպե պահանջվեց, որ մի ազատ տաքսի գտնեմ ու փորձեմ աշխատանքի տեղ հասնել», – գրել է նա` դիմելով Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղարին։

Մեկ այլ օգտատեր` Հայկուհի Գրիգորյանը, գրել է, որ կանգառում ավելի քան 100 մարդ է հավաքվել։

«Վալենտինի առթիվ Քաղաքապետարանն ա՞ նվեր արել, որ տրանսպորտ չկա», – գրել է նա։

Երևանում բնակվող Արթուր Սոլոմոնյանն էլ նշել է, որ առնվազն 40 րոպե սպասել է կանգառում։ Նրա խոսքով` տաքսիները չեն հասցրել սպասարկել մարդկանց, իսկ առցանց տաքսի ծառայությունները մինիմումը 1000 դրամի են հասցրել։

«...Մի բան արեք.. հենց նոր տեսա ավտոբուսների ցույց... ավտոբուսի վարորդներին հարցրինք, ասեցին որ.....գործադուլ են անում», – գրել է Սոլոմոնյանը։

Sputnik Արմենիայի թղթակիցը զանգահարեց «Երևանի ավտոբուս» ընկերություն, որը սպասարկում է մայրաքաղաքի երթուղիները, սակայն ղեկավարությունը ժողովի էր։ Խնդրեցին ավելի ուշ զանգահարել։

Դրանից հետո քաղաքապետարանի մամուլիս խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ օրերս Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկայացրել էր աշխատակիցներին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի ժամանակավոր ղեկավար Ռուբեն Սարգսյանին։

Ընկերությունը 19 երթուղի է սպասարկում (մոտ 180 ավտոբուս)։ Բացի այդ, ընկերություն ունի ևս 70 ավտոբուս, որոնք չեն շահագործվում։ Բացի այդ, ընկերության հավաքակայանում շուրջ 70 չօգտագործված ավտոբուս կա: Դրանք քաղաքապետի հանձնարարությամբ առաջիկայում գիծ դուրս կբերվեն՝ համալրելով քաղաքապետարանի կողմից սպասարկվող երթուղիների ցանկը: Մինչև մայրաքաղաքի նոր տրանսպորտային համակարգի ամբողջական ներդրումը, միջանկյալ նոր երթուղիներ ու շարժակազմ կներգրավվի:

Երթուղիների ավելացմանն ու ընկերության գործառույթների ընդլայնմանը զուգահեռ, «Երևան ավտոբուս»-ում տեղի կունենան փոփոխություններ, մասնավորապես, տեխնոլոգիական վերազինման և նոր աշխատակիցների ներգրավման առումով:

Ընկերությունում նախատեսվող փոփոխությունները, մասնավորապես, տնօրենի փոփոխությունը մտավախություն է առաջացրել որոշ վարորդների մոտ, որ դրանց հետևանքով կվատթարանան նրանց աշխատանքային պայմանները:

«Հայկ Մարությանը վստահեցրել է աշխատակիցներին, որ կրճատումներ ու կադրային փոփոխություններ ընկերությունում չեն լինելու, աշխատանքի պայմանները ոչ միայն չեն վատթարանալու, այլև հակառակը՝ սպասվում են բարելավումներ կանոնավոր աշխատաժամանակի և վարձատրության մասով», – նշել է քաղաքապետարանի մամուլի քարտուղարը։

Այնուհանդերձ, նրա խոսքով, այսօր առավոտյան ընկերության մի քանի վարորդներ հրաժարվել են դուրս գալ երթուղի՝ պահանջելով նախկին տնօրենի վերադարձը: Ժամը 9.00-ի դրությամբ, սակայն, երթուղիների կանոնավոր աշխատանքը վերականգնվել է:

Ըստ թեմայի

Երևանից Գյումրի մեկնող ուղևորներին շուտով կսպասարկի երկրորդ էլեկտրագնացքը. լուսանկարներ
Ի՞նչ տեսք կունենա «Հայրենիք» կինոթատրոնի հարակից հրապարակը. ներկայացրել է Հայկ Մարությանը
Ինչպես Երևանի տեսախցիկները հաղթեցին ներքնաշորին. «խաբված» տաքսիստների բումերանգը
Ինչո՞ւ է թանկացել Երևան–Արմավիր տրանսպորտը, և ի՞նչ թանկացումներ են սպասվում առաջիկայում

Գլխավոր թեմաներ