08:04 24 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP592.26
  • EUR532.17
  • RUB7.54
Քիմ Քարդաշյան

Կրծքերի պատճառով Քարդաշյանը կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում. լուսանկարներ

© AP Photo / Evan Agostini
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան (150)
205 0 0

Ամերիկահայ մոդել և հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը միջոցառմանը ներկայացել է ֆրանսիացի դիզայների զգեստով, որը հազիվ է ծածկում նրա փարթամ կրծքերը։

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. Hollywood Beauty Awards–ի մրցանակաբաշխությունից հետո Քիմ Քարդաշյանի անունը կրկին հայտնվել է ամերիկյան պարբերականներում։

Նա արարողությանը ներկայացել է ֆրանսիացի դիզայներ և լուսանկարիչ Թիերի Մյուգլերի ստեղծած հագուստով, որի վերին հատվածը հազիվ է ծածկում Քարդաշյանի բարեմասնությունները։

Посмотреть эту публикацию в Instagram

Prom night @kimkardashian @hollywoodbeautyawards

Публикация от Chris Appleton (@chrisappleton1)

Քիմ Քարդաշյանի լուսանկարը հրապարակել է նրա ոճաբան և վարսահարդար Քրիս Էփլթոնը, որը միջոցառման ժամանակ մրցանակ է ստացել «Հոլիվուդի լավագույն վարսահարդար» անվանակարգում։ Լուսանկարը, բնականաբար, տարաբնույթ մեկնաբանությունների առիթ է դարձել։

Ոմանց դուր է եկել Քարդաշյանի զգեստը, մյուսներն էլ նշել են, որ այդ հագուստն ավելի փոքր կուրծք ունեցող աղջիկների համար է նախատեսված։ Նրանք հիշել են այդ հագուստի ամենաառաջին ցուցադրությունը (իսկ դա եղել է ավելի քան 20 տարի առաջ), երբ հայտնի դիզայների գարնանային հավաքածուում ընդգրկված զգեստը ներկայացրել է նիհար մոդելը։

Hollywood Beauty Awards–ը կինոյի, երաժշտության և հեռուստատեսության ոլորտում բյութի–ինդուստրիայի ականավոր գործիչներին, ինչպես նաև հայտնի անձանց կարմիր գորգի համար հագուստ կարող ոճաբաններին և բարձրաշխարհիկ իրադարձությունները վավերագրող լուսանկարիչներին պարգևատրելու արարողություն է։ Մրցանակի հիմնադիրը ամերիկացի լրագրող Միշել Էլիզաբեթն է։ Միջոցառումն անցկացվում է ամեն տարի` սկսած 2014 թվականից։

թեմա:
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան (150)

Ըստ թեմայի

Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը մերկացել է իտալական Vogue–ի համար. լուսանկարներ
«Ձուն ճաքեց չարությունից ու նախանձից»․ Քարդաշյանի պատերազմը Instagram-ի ռեկորդակրի հետ
Քիմ Քարդաշյանը շիկահեր է դարձել և մերկացել`աղմկահարույց սկանդալի ֆոնին
«Քիչ էր մնում` լաց լինեի». Քարդաշյանը հիացել է ամուսնու խելահեղ անակնկալից. տեսանյութ
«Քարդաշյանների բոլոր կանայք պետք է շքեղ մեքենաներ ունենան». անակնկալներ Չիկագոյի համար
Քարդաշյանի քույրը վրացի դիզայների զգեստ է հագել. լուսանկար
Հայրիկի փոքրիկը. Քարդաշյանը հիացրել է դստեր հուզիչ լուսանկարով
«Ես հաստատ կմահանամ». Քիմ Քարդաշյանը մասնակցել է Ջիմի Ֆելոնի շոուին. տեսանյութ
թեգերը:
Քիմ Քարդաշյան

Գլխավոր թեմաներ