00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարպետության դասընթաց ուսանողների համար, կամ ԵՊՀ–ում նաև լսարաններից դուրս են սովորում

© Sputnik / Asatur YesayantsПрактиканты в радио Sputnik
Практиканты в радио Sputnik - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ապագա լրագրողներն իրենց աչքերով տեսան, թե ինչպես են պատրաստվում Sputnik Արմենիա ռադիոկայանի ծրագրերն ու ինչպես է թիմն աշխատում ուղիղ եթերի ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. Այս ուսումնական տարվա ընթացքում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողները տասը դաս են անցկացրել բուհից դուրս ու առանց համալսարանի դասախոսների մասնակցության։

Նորարարական միջոցը ներառվել էր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանի ու Sputnik Արմենիա ռադիոկայանի աշխատակիցների` Տիգրան և Արսեն Հակոբյանների համագործակցության շնորհիվ (նրանք նաև ԵՊՀ դասախոսներ են)։ Ուսանողներին առաջարկել են պարբերաբար դասի գնալ ոչ թե համալսարան, այլ գործնական գիտելիքներ ստանալ գործող տեղեկատվական գործակալության ու ռադիոկայանի շենքում։

© Sputnik / Asatur YesayantsԵՊՀ ուսանողները Sputnik ռադիոկայանում
Վարպետության դասընթաց ուսանողների համար, կամ ԵՊՀ–ում նաև լսարաններից դուրս են սովորում - Sputnik Արմենիա
ԵՊՀ ուսանողները Sputnik ռադիոկայանում

Ինտերակտիվ վարպետության դասընթացներն անցկացվում էին հինգ հոգանոց խմբերով SputnikPro կրթական ծրագրի շրջանակում։ Ուսանողները հնարավորություն են ստանում իմանալ` ինչպես են պատրաստվում Sputnik Արմենիա ռադիոկայանի ծրագրերն ու ինչպես է ստեղծագործական թիմն աշխատում ուղիղ եթերի ժամանակ։ Պրոդյուսերները, ռադիոհաղորդավարներն ու ձայնային ռեժիսորները պատասխանում են ուսանողների բազմաթիվ հարցերին։ Ուսանողների նման հետաքրքրությունը լիովին բացատրելի է. մի բան է դասախոսություններ լսելն ու տեսական գիտելիքներ ստանալը, լրիվ այլ բան է`սեփական աչքերով տեսնել ռադիոյի աշխատանքը։

© Sputnik / Asatur YesayantsԵՊՀ ուսանողները Sputnik ռադիոկայանում
Վարպետության դասընթաց ուսանողների համար, կամ ԵՊՀ–ում նաև լսարաններից դուրս են սովորում - Sputnik Արմենիա
ԵՊՀ ուսանողները Sputnik ռադիոկայանում

Դմիտրի Պիսարենկոն` Sputnik Արմենիա տեղեկատվական գործակալության ու ռադիոկայանի ղեկավարը, ասում է. «ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հետ մեր համատեղ նախագիծը ոչ ստանդարտ տարր է մտցրել ուսումնական գործընթացում։ Ինչպե՞ս է սովորաբար լինում։ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտը գալիս է խմբագրություն գործի ընդունվելու, իսկ նրան ասում են` «Մոռացիր` ինչ են քեզ սովորեցրել բուհում»։ Իսկ հիմա ուսանողները սովորում են ոչ միայն լսարաններում, այլև գործնականում»։

Երևանի պետհամալսարանում վերջերս աուդիո–լաբորատորիա է բացվել, որը սարքավորումները տեղադրվել են Sputnik Արմենիայի ձայնային ռեժիսորների օժանդակությամբ։ Այն ուսումնական ստուդիա է, որտեղ ուսանողները աուդիոնյութեր են պատրաստում։

© Sputnik / Asatur YesayantsԵՊՀ ուսանողները Sputnik ռադիոկայանում
Վարպետության դասընթաց ուսանողների համար, կամ ԵՊՀ–ում նաև լսարաններից դուրս են սովորում - Sputnik Արմենիա
ԵՊՀ ուսանողները Sputnik ռադիոկայանում

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանն ասում է. «Շատ շնորհակալ եմ Sputnik Արմենիայի ղեկավարությանն արածի ու առաջիկա անելիքների համար։ Այս ամենը թույլ կտա լրագրողների եկող սերնդին հատուկ հմտություններ ձեռք բերել, մասնագիտական վստահության զգացողություն կտա ու զգալիորեն կհեշտացնի նրանց` աշխատանքի ընդունվելու գործընթացը»։

Заместитель главного редактора МИА Россия сегодня Андрей Благодыренко на сессии проекта SputnikPro - Sputnik Արմենիա
Նորագույն միտումներ. SputnikPro–ն հյուրընկալում է երիտասարդ լրագրողների տարբեր երկրներից

SputnikPro–ն միջազգային նախագիծ է լրագրողների, պրոֆիլային բուհերի ու մամուլի ծառայությունների աշխատակիցների համար։ Այն ուղղված է լրագրողների միջև միջազգային ու միջմշակութային կապերի զարգացմանը։ Մերձավոր արտասահմանի լրագրողների համար այն իրականացնում է ԱՊՀ, արտասահմանում ապրող հայրենակիցների և միջազգային մարդասիրական համագործակցության հարցերով Դաշնային գործակալությունը (Ռոսսոտրուդնիչեստվո)։

Sputnik Արմենիան գործունեությունը սկսել է 2015 թվականի հուլիսին և Sputnik միջազգային նախագծի մի մասն է կազմում։ Գործակալության պորտալը ներառված է երկրի առաջատար առցանց ԶԼՄ-ների լավագույն հնգյակում։

Sputnik-ը լրատվական գործակալություն և ռադիո է` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 30 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն:

Լրահոս
0